Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթման «օպերացիային» զուգահեռ ուշագրավ տեղեկություններ են ստացվում ոչ միայն քպականների, այլև ոստիկանների պահվածքի հետ կապված։ Ի մասնավորի, կան տեղեկություններ, որ նիստի նախորդ օրը Երևանից և Վանաձորից Ալավերդի է տեղափոխվել մի քանի հարյուր ոստիկան՝ քաղաքում «կարգ պահպանելու», իսկ իրականում ՔՊ-ի շահերը պաշտպանելու նպատակով։
Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, ոստիկանները բավական ագրեսիվ են տրամադրված եղել և ցանկացած դրվագի արձագանքել են ընդգծված կոպտությամբ։ Հատկապես աչքի են ընկել ոստիկանների գործողությունները ղեկավարող «շեֆական» կազմի ներկայացուցիչները։ Թերթի տեղեկություններով, գոնե երեկվա երեկոյի դրությամբ ոստիկանական ուժերը դեռ Ալավերդիում էին՝ հնարավոր զարգացումներն ու գործընթացները ճնշելու նպատակով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել