Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Հայաստանի տնտեսության իրական պատկերը այլ է, քան կառավարության հռետորաբանությունը․ ԱնանյանՀավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագըՇիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ ՊատարագիԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանԵրևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենայինՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱլիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանըՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունըԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՀանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինՀեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոսԵրբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք էՄիջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղայինԵրբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՇինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել էAxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում

Փորձում են մոռացության տալ Արցախն ու Արցախյան հարցը և «վերանայել» Հայաստանի պատմությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru-ն «Փաշինյանը «վերաշարադրում» է Հայաստանի պատմությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են անցյալում թողնել Լեռնային Ղարաբաղը: Դա արտահայտվում է նաև ադրբեջանական բանտում հայտնված քաղաքական գործիչների նկատմամբ անտարբեր վերաբերմունքով և Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունների պատմությունը վերանայելու փորձերով։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները ճակատագրի քմահաճությանն են թողել ԼՂՀ նախկին ղեկավարներին, ովքեր հայտնվել են ադրբեջանական բանտում։ «Ոչինչ չեն անում, ոչ մի պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանին»,- ասել է ընդդիմադիրը։

Զուրաբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը նաև օգտվել է Ռուբեն Վարդանյանի ազատազրկումից, որպեսզի ճնշում գործադրի «Ապրելու երկիր» կուսակցության վրա։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում բանտարկված է Ղարաբաղի ութ նախկին ղեկավար: Հայկական լրատվամիջոցները նրանց անվանում են գերիներ, բայց Բաքուն այդ մարդկանց համարում է ահաբեկիչներ։ Մասնավորապես, ԼՂՀ ղեկավարությանը մեղադրում են ահաբեկչությունը ֆինանսավորելու, անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու, ագրեսիվ պատերազմ վարելու մեջ։ Ըստ ադրբեջանական օրենքների, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Հանրային տարածքում նրանց վիճակի մասին գործնականում տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ Վարդանյանին տրամադրվել է փաստաբան, որին ընտրել են ընտանիքի անդամները։

Ադրբեջանում մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան պնդում է, որ նա առողջական խնդիրներ չունի, կարող է հեռախոսով շփվել հարազատների հետ և, առհասարակ, կալանքի պայմաններից բողոքներ չունի։ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մյուս բանտարկյալները նույնպես չեն բողոքում և կարող են շփվել իրենց հարազատների հետ։ «ԼՂՀ ղեկավարներին ժամանակ առ ժամանակ հիշում են, բայց դա Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթ խնդիր չէ։ Նրանցից որոշների դեպքում Փաշինյանի թիմը անգամ սպառնալիք է տեսնում իրենց համար, ուստի նրանց նույնիսկ ձեռնտու է այն, որ այդ մարդիկ հիմա գտնվում են ադրբեջանական բանտում, այլ ոչ թե Երևանում,- ng.ru-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը,- ինչ վերաբերում է երկրի հասարակ բնակիչներին, ապա քաղաքականապես ակտիվ հատվածը պահանջում է նրանց ազատ արձակել»։

Փաշինյանը պնդում է, որ 1996 թվականից արտաքին խաղացողներն օգտագործել են Ղարաբաղի հարցը՝ որպես լծակ՝ կանխելու հայկական պետականության զարգացումը։ Իբր նրանց պետք էր ԼՂՀ-ն, որպեսզի Հայաստանը չկարողանար գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Հիշեցնենք, որ այդ տարի տեղի էր ունեցել ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովը, որի ժամանակ, առանց Երևանի համաձայնության, որոշվել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում և ունենա լայն ինքնավարություն։ Ներկա փուլում Հայաստանի իշխանությունները փորձում են հնարավորինս զերծ մնալ նույնիսկ Ղարաբաղի մասին հիշողություններից։ Այսպիսով, հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում պետականության վերստեղծման փորձը կդառնա ուղղակի սպառնալիք և հարված Երևանի անվտանգությանը։ Բացի այդ, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ ԼՂՀ պետական իշխանության ինստիտուտները երկրում չեն գործելու։

«Ինչո՞ւ գործեն «Ղարաբաղի պետական կառույցները», կա Հայաստանի Հանրապետություն, և նրա ինստիտուտները գործում են»,- ասել է Խաչատուրյանը։ Հայաստանի իշխանություններն անգամ չցանկացան ստեղծել ԼՂՀ-ից հարկադիր տեղահանվածների համար հատուկ ծրագրերի բաժին՝ նրանց հնարավոր վերադարձի հարցերը քննարկելու համար։ Նման առաջարկով Փաշինյանին էր դիմել ինքնահռչակ հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը և առանց բացատրության մերժում ստացել։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղի համալսարանի ստեղծման մասին։

Այն կգործի Արցախի պետական համալսարանի բազայի վրա։ Միևնույն ժամանակ, հայկական համալսարանը չի տեղափոխվել Հայաստան, այլ լուծարվել է, իսկ նրա «Տեղեկագիր ԱրՊՀ» գիտական հանդեսն այլևս չի հրատարակվում։ Այնուամենայնիվ, Փաշինյանի հակառակորդները կոչ են անում շարունակել պայքարը Լեռնային Ղարաբաղի համար՝ պահպանելով այն ժամանակների հիշողությունը, երբ Արցախն անվանում էին ոչ թե բեռ, այլ Հայաստանի վահան։ Օրինակ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պնդում է, որ պետք է ձևավորել վտարանդի կառավարություն և Ղարաբաղի խորհրդարան։ «Ամբողջ աշխարհում քաղաքական գործիչները մեկնաբանում են պատմությունն այնպես, որ արդարացնեն իրենց որոշումները: Այդ առումով Հայաստանի իշխանությունները բացառություն չեն,- ng.ru-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքական վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը,- մինչև 2020 թվականը նրանք հայտարարում էին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ պատերազմում պարտվելուց հետո գտան այլ նարատիվ, որն օգնում է նրանց պայքարել ընդդիմության դեմ, կոշտացնել հռետորաբանությունը արտաքին գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում և մերձենալ Արևմուտքին»։

Միաժամանակ, Մղդեսյանը նշել է, որ հայ հասարակության ներկայացուցիչները տարբեր կերպ են արձագանքում իշխանությունների փոփոխված հռետորաբանությանը։ Սակայն նրանք, որոնց կարելի է անվանել դրա կողմնակիցներ ու հակառակորդներ, դեռևս փոքրամասնություն են։ «Դա լավագույնս ցույց տվեցին Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցեց ընտրողների 28,46 %-ը՝ ռեկորդային ցածր մասնակցություն։ Կարելի է պնդել, որ համարյա ողջ բնակչությունը ապատիայի մեջ է, նրանք մոտ չեն ո՛չ Փաշինյանի ասածին, ո՛չ էլ նրա ընդդիմախոսների առաջարկներին։ Բայց դա, ըստ էության, ներկա իշխող ռեժիմին աջակցություն է»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում