Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Փաստացի Հայաստանում ձևավորվում է դիկտատուրա. Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի նպատակն է՝ վերամիավորել բոլոր հայկական հայրենասիրական ուժերը։

Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег") տված հարցազրույցում Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն անդրադարձել է հայաստանյան ընդդիմության խնդիրներին, նշել, որ ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, «Համահայկական ճակատ» շարժումը չի ներկայանում որպես միայն զուտ ընդդիմադիր ուժ, այլ կերպ է իրեն մատուցում։ «Հենց այդ նույն ընդդիմադիր դաշտից միացողներ ունենք, որոնք մեզ մոտ են իրենց հայրենասիրության մասին պատկերացումներով։ Շուտով քննարկվելու է երկու շարժումների վերամիավորման հարցը, գուցե երրորդ շարժումը մեզ միանա։ Այս ամենը գործընթաց է, որը տեղի է ունենում, նպատակն է վերամիավորել բոլոր հայկական հայրենասիրական ուժերը»,- ասել է նա։

Հարցին, թե ինչու ընդդիմությունը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել, Արշակ Կարապետյանը հիշեցնում է, որ իր գլխավորած շարժման առաջին քննադատությունն ընդդիմության կողմից էր, որն այսօր ղեկավարում է երկիրը։ «Իշխանությունը Հայաստանում դա Ազգային ժողովն է, նրանք նույնպես պատասխանատվություն են կրում Արցախի կորստի համար։ Ոչ միայն իշխող խմբակցությունը, այլև ընդդիմությունն է կրում պատասխանատվություն՝ իր թույլ չտալու անկարողության համար։ Խնդիրը հենց դրանում է կայանում և իշխող խմբակցությունն օգտվում է դրանից»,- նշել է Կարապետյանը, հիշեցրել Հայաստանում անցկացվող հարցումները, ըստ որոնց իշխող ուժն ունի 22-25 տոկոս, իսկ հաջորդող ընդդիմադիր խմբակցությունների վարկանիշը սկսում է 7 տոկոսից. «Պարզ է, որ այս ընդդիմությունը չունի հանրային վստահություն և չի կարող այս կամ այն գործընթացի վրա ազդել։ Ինչպես իրենք են ասում արտաքին վեկտորի փոփոխության հարցում անգամ չեն կարող ազդեցություն ունենալ և այս ընդդիմությունը ձեռնտու է իշխանություններին։ Փաստացի ձևավորվում է դիկտատուրա։ Ահա թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, դրա համար կարելի է անպատիժ մնալ անմեղ մարդկանց կալանավորելով, կարելի է վեկտոր փոխել անտեսելով տնտեսական դժվարությունները, որոնք որպես հետևանք լինելու են Հայաստանի համար»։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հիշեցրել է Վրաստանի օրինակը, որի ժողովուրդը նույնպես ուզում էր ժամանակին կողմնորոշվել դեպի Ամերիկա, հիմա նրանք արդեն սկսում են հասկանալ իրողությունը։ «Ամերիկայում և Ֆրանսիայում չեն խմում վրացական գինի, նրանք իրենց ազգայինն ունեն։ Իսկ Ռուսաստանում սիրում են վրացական գինի, սիրում են հայկական կոնյակ, սա ասում եմ մենթալիտետների մոտ լինելու կոնտեքստում։ Ես կարծում եմ, որ հենց ԽՍՀՄ-ի ժողովուրդները հատկապես ռուս ժողովուրդը մեր եղբայրներն են, այստեղ, իհարկե, միայն ուղղում պետք է անել ադրբեջանցիների հետ կապված, որոնք մեր հանդեպ ագրեսիվ են տրամադրված։ Թեև ժամանակին նրանց հետ էլ ԽՍՀՄ-ում վատ հարաբերություններ չեն եղել»։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը կարծում է, որ իրենց շարժումը շատ խաղաղասեր է․ «Մենք չենք ուզում պատերազմ, մենք ունենք երեք միլիոն բնակչություն և չգիտենք գուցե Ադրբեջանի ղեկավարությունն իրեն դրել է Ալեքսանդր Մակեդոնացու տեղը, որը գրավվում է տարածքներ, բայց ես մտածում եմ, որ Ադրբեջանի վերջը կգա, եթե նրանց հաջողվի ստանալ ընդհանուր սահման Թուրքիայի հետ։ Այդ ժամանակ նրանք իրոք կունենան խնդիրներ»,- նշել է Արշակ Կարապետյանը։ 

Հայկ Առաքելյան