Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Տեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան․ Արմեն Աշոտյան

-Պաշտոնական Երևանը, օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ կարելի է 15 օրում էլ կնքել խաղաղության պայմանագիր, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի։ Ադրբեջանն ասում է, որ ամեն ինչ գրեթե պատրաստ է, բայց Հայաստանն է ձգձգում։ Ո՞վ է ձգձգող կողմն ու ինչու՞։ Արդյո՞ք խնդիրն «անկլավներն» են, կամ այն, որ ադրբեջանցիները չեն ուզում հեռանալ Հայաստանի օկուպացված տարածքներից։ Երևանը, ձեր կարծիքով, դնու՞մ է այս հարցերը։

 
 

-Զավեշտալի է, որ հայ հասարակությունը տեղյակ չէ բանակցվող փաստաթղթի բովանդակությունից, և մենք ստիպված ենք կցկտուր արտահոսքերից կամ ադրբեջանական գործիչների խոսույթից կռահել, վերլուծել և ընդհանուր պատկերացումներ կազմել հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումների մասին:

 
 

Վստահ եմ, որ Փաշինյանը սկզբունքորեն համաձայն է անկլավների անվան տակ Ադրբեջանին փոխանցել մեզ համար ռազմավարական նշանակության տարածքներ: Կասկած չունեմ, որ Ադրբեջանը թղթով դուրս չի գալու օկուպացիայի ենթարկված մեր տարածքներից:

Լավագույն դեպքում դելիմիտացիայի անվան տակ գործընթացը տասնյակ տարիներ կարող է տևել:

Բայց այս ամենը դետալներ են: Կողմերի ռազմավարական մոտեցումները վերլուծելիս է երևում բանակցային գործընթացի ողջ թշվառությունը հայ ժողովրդի համար: Ադրբեջանը չի շտապում, որովհետև օգտագործում է Հայաստանի գործող վարչախմբի սխալները և մեր թուլացած վիճակը՝ մաքսիմալը կորզելու համար: Ալիևը չի վախենում Արևմուտքից (մանավանդ, որ առանձնապես սպառնալիքներ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին չկան էլ), մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, ի տարբերություն Փաշինյանի, անհամեմատելի շրջահայաց է և ընկալելի: Իսկ Փաշինյանի համար գերխնդիր է Ադրբեջանի հետ համաձայնության հասնել առանց Ռուսաստանի, ինչի անունը դրել են «ինքնիշխանություն»:

Եթե կարճ ամփոփենք, ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի լինելու Հայաստանի ապաքինման ծրագիր:

Նիկոլն ուզում է, որ այն գոնե հիվանդության պատմություն լինի, իսկ Ալիևը՝ որ այն Հայաստանի մահախոսականը դառնա:

-ԱԺ նախագահը, նույն հարցազրույցում, հայտարարեց, որ չի բացառում, որ ինչ-որ պահի ադրբեջանցիները կգան Հայաստանում ապրելու։ Արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանությունները ներքուստ համաձայն են Բաքվի այս պահանջին և հիմա հասարակությանն են նախապատրաստում։

-Դեմոգրաֆիական ռումբը Ադրբեջանի զինանոցում՝ Հայաստանը միջից պայթեցնելու միջոց է: Սա չտեսնելը ոչ թե կուրություն է կամ տգիտություն, այլ երկրի ապամոնտաժման հերթական ապացույց: Այս տրամաբանության մեջ տխուր օրինաչափություն է, որ գործող վարչախումբը  ոչ թե այդ սպառնալիքը չեզոքացնելու վրա է աշխատում, այլ բացում է հերթական Օվերտոնի պատուհանը:

Խնդրի համար սկզբունքային է չդիտարկել արցախահայերին որպես հակակշռող փաստարկ, Արցախը և իր ժողովուրդը ամբողջությամբ այլ իրավա-քաղաքական կատեգորիաների մեջ են: Նորմալ իշխանություն ունենալու դեպքում Հայաստան եկող ադրբեջանցիների պոտենցիալ վտանգը կհակակշռվեր Ադրբեջանից փախած մի քանի հարյուր հազար մեր հայրենակիցների փաստարկով:

-Հայկական բեռնատարները Լարսից վերադառնում են։ Ռուսական գերատեսչությունը անսպասելի խստացրել է ֆիտոսանիտարական հսկողությունը։ Արդյո՞ք Մոսկվան փոքր չափի պատժամիջոցների է դիմում, հաշվի առնելով հակառուսականության աճը Հայաստանում և դեպի Արևմուտք ռևերանսները։

 -Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամում Փաշինյանի մեղքը հայտնի է և աններելի: Բայց ազնիվ չի լինի, եթե չնշենք ռուսական կողմի բազմաթիվ սխալների մասին այս ուղղությամբ: Հայաստանի գեոպոլիտիկ պատմությունն այնպես է ընթացել, որ մեր վերջին եվրոպական հարևան երկիրը եղել է Բյուզանդական կայսրությունը մոտ 1000 տարի առաջ, իսկ նրանից առաջ ՝ Հին Հռոմը:

Աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել քաղաքական որոշմամբ: Մենք կարող ենք և պետք է դառնանք եվրոպական տիպի պետություն՝ չմոռանալով, որ գտնվում ենք Եվրասիական տարածքում:

Քո անտառի արջից կարող ես նեղսրտել իր երկար քնելու, աղմկոտ լինելու կամ գայլ ու աղվեսի հետ շփվելու համար: Բայց գժտվել, խռովել և իր փոխարեն հույսը դնել հարևան անտառի սլացիկ, գեղեցիկ, փարթամ եղջյուրներով եղնիկի վրա, կնշանակի դառնալ այդ նույն գայլի և աղվեսի ընթրիք:

-Ընդդիմությունը ֆեյսբուքյան գրառումներով և հարցազրույցներով գուժում է պետականությանը սպառնացող վտանգների մասին, սակայն լայնածավալ ակցիաներ վաղուց չկան։ Ընդհակառակը, ԱԺ-ում բարիդրացիական մթնոլորտ է իշխանության հետ։ Տպավորություն է, որ քաղաքական դաշտը, հանրության ակտիվ հատվածն ինչ որ բանի են սպասում։ Եթե իրոք պետականությանը վտանգ է սպառնում, ինչո՞վ կբացատրեք այս հանդարտությունը։

-Համաձայն եմ, որ վիզուալ հասարակական և քաղաքական կյանքը համարժեք չեն ո՛չ վերջին իրադարձություններին, ո՛չ էլ նոր սպառնալիքներին:

Կասկած չունեմ, սակայն, որ դժգոհության էներգիան ոչ թե վերացել է, այլ՝ անցել լատենտ փուլի: Ով և ինչպես կկարողանա կոմուլացնել այդ էներգիան և ուղղորդել ճիշտ հունով՝ սա է հիմնական հարցը: Լայնածավալ ակցիաները չպետք է ինքնանպատակ լինեն, քանզի ամեն անհաջողություն ավելի է խորացնում առկա ճգնաժամը:

Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական միտքը պետք է նոր պրոդուկտ ստեղծի, որովհետև նախորդը վաղուց հասել է իր տարածման մաքսիմումին և կրիտիկական տեղաշարժ ապահովել չի կարող: Կրկնեմ հայտնի ճշմարտությունը. չի կարելի մշտապես անել նույն բանը և սպասել այլ արդյունքի:

Վստահ եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը սա գիտակցում է և նպատակ չունի մենաշնորհելու Հայաստանի և Արցախի ապագայի մասին մտահոգվելու և ըստ այդմ՝ համարժեք գործելու առավելությունը:

-Իշխանական, մերձիշխանական ու նաև ոչ իշխանական որոշ շրջանակներ ավելի ակտիվ են սկսել խոսել հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու և իշխանափոխության միջոց։ Արդյո՞ք արտահերթ ընտրությունները ճանապարհ են, 2021-ին քաղաքական դաշտը շարժվեց իշխանության օրակարգով և տանուլ տվեց։

-Շատ բազմաշերտ հարցադրում է: Նախ թվարկված շրջանակների մոտիվացիան գնալու հնարավոր արտահերթ ընտրություներին խիստ տարբեր է: Արտախորհրդարանական ոչ իշխանականները օրինակ, ցանկանում են վերադառնալ խորհրդարան և ակտիվ քաղաքական գործունեությունը: Արտախորհրդարանական մերձիշխանականները ցանկանում են «ընդդիմությունափոխություն» անել և դառնալ Փաշինյանի կողմից կառավարվող խորհրդարանական շարասյուն: Իշխանությանը ձեռնտու է վերջիններիս տարբերակը, հատկապես՝ սրացող գեոպոլիտիկ միջավայրում: Բայց Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան:

Ավելորդ է հիշեցնել, թե ինչպես է իշխանախումբը կազմակերպում և տնօրինում ցանկացած ընտրություններ. Երևանի և ՏԻՄ ընտրությունները վկա:

Ուստի ակնհայտ է, որ երկրին արտահերթ խորհրդարանական ընտրություններ այս փուլում պետք չեն: Ինչպես 2021-ի ընտրությունները չհանգուցալուծեցին ճգնաժամը, այդպես էլ նոր արտահերթը դա չի անելու: Ինչու՞: Պատասխանը շատ պարզ է:

Առկա ճգնաժամը քաղաքական չէ և այն հնարավոր չէ բուժել միայն քաղաքական մեթոդներով: Ճգնաժամը համակարգային է, քաղաքակրթական է, հայ ազգի «ով լինելու և ինչ ուզելու» ճգնաժամ է: Ինսուլտ ստացած հիվանդին անալգին-դիմեդրոլով չես բուժի: