Ովքեր են ստացել են 100.000-ական դրամները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք հետաքրքրվեցինք, թե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից քանի՞ հոգի է ստացել իր միանվագ 100 հազարական դրամը, այսինքն` հիմա Հայաստանում ինչքան են կազմում Արցախից բռնի տեղահանվածները, որոնք նաեւ հաշվառվել են ու մնացել են Հայաստանում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ մինչ այս պահը 100 հազար դրամ միանվագ աջակիցությունը վճարվել է 109 հազար 395 անձի․ որոնցից չափահաս՝ 78 հազար 721 անձ, անչափահաս՝ 30 հազար 675 անձ։
Մեզ ասացին նաեւ, որ այս պահին համադրվում են բազաներում առկա տվյալները, իրականացվում է դեպքերի անհատական ուսումնասիրություն։ Միևնույն ժամանակ Միասնական սոցիալական ծառայությունից վստահեցնում են, որ եթե Արցախից ժամանած անձը մինչ այս պահը չի հասցրել հաշվառվել, այսինքն` նույնականացվել եւ չի ստացել իր 100 հազար միանվագ օգնությունը, ապա այն կստանա նույնականացումից` հաշվառումի հետո: Այսինքն, որեւէ ժամանակային սահմանափակում չկա։ Չնայած արցախցիների շրջանում լուր էր տարածվել, որ մինչեւ նոյեմբերի 30-ը չգրանցված անձինք այլեւս չեն ստանալու այդ ու հաջորդ օգնության գումարները:
ՄՍԾ-ից ասում են` ովքեր մինչ այս պահը չեն ստացել 100 հազար դրամները, պետք է մոտենան իրենց տարածքում գործող Միասնական սոցալական ծառայության գրասենյակներ և դիմում լրացնեն։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...