Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել. Արշակ Կարապետյան
Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег"), վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ելքերը, հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև՝ կետ առ կետ պարզաբանել Հայաստանում գործող իշխանութունների վարած քաղաքականությունը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ծավալուն հարցազրույցում նշել է.
«Ես տեսել եմ մեր զինվորների կարողությունները, ես տեսել եմ մեր սպաների կարողությունները: Մարդիկ, որոնց այսօր քրեական հետապնդման են ենթարկում: Ամեն սպա մեզ մոտ անցնում է անգամ մի քանի քրեական գործերում։ Վերցնում են դրվագ նրանց հետ կապված, հարուցում են քերեական գործ և նրանց տանում, բերում են: Շատերն էլ բանտում տարիներով նստած են, ինչպես, օրինակ, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով բանտում է երեք տարի, նրան տանում են կալանավայր, հետո հետ են բերում։ Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը՝ կալանավորված է։ Նա այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Եվ նրան ցանկանում են ինչ-որ դրվագի համար մեղադրել և նստեցնել։ Այսօր անմեղ մարդիկ կալանավորվում են և կալանավայրում անցկացնում 2-3 տարի, հետո նրանց բաց են թողնում: Ինձ մոտ մարդիկ են գալիս, որոնք քաղաքականությամբ են զբաղվում, ինձ այդպես էլ ասում են, որ, եթե այսօր սկսեն իրենց դրսևորել՝ կհայտնվեն բանտում»։
Հայկ Առաքելյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան