«Սորոսականները» հերքում են Փաշինյանին. Հայաստանում կոռուպցիոն աճել է
Հայ հասարակությունն ամենևին չի հավատում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հավաստիացումներին, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ 20 տարի առաջ, ՄԱԿ գլխավոր ասամբլեան իր 58/4 բանաձևով ընդունեց կոռուպցիայի դեմ կոնվենցիան, և այսօրը՝ դեկտեմբերի 9-ը, հռչակվեց որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։
Արևմտյան ֆինանսավորմամբ գործող կառույցները, որոնք Հայաստանում հետևում են կոռուպցիոն դրսևորումներին և պարբերաբար զեկույցներով հանդես գալիս, այս տարի ևս հրապարակել են հարցման արդյունքները, ընդ որում՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո «Տրանսպարանս ինտերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնը հանրային տրամադրությունների զգալի փոփոխություն է արձանագրել։ Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2019-2020 թվականներին աճել էր միանգամից 14 միավորով, 2021 թվականին մնացել անփոփոխ, իսկ 2022 թվականին նահանջել էր 3 կետով։
Այս տարվա արդյունքները ավելի քան մտահոգիչ են և ապացուցում են, որ գործող իշխանությունը ձախողել է նաև կոռուպցիայի դեմ պայքարը։ Մասնավորպես հարցվածների 60%-ը համարում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի մակարդակը Հայաստանում աճել է, կամ մնացել է անփոփոխ։ Հարցվածների միայն 2 %-ն է նշել կոռուպցիայի կանխարգելումը որպես կառավարության վերջին 6 ամիսների ամենամեծ նվաճում։ Իսկ հարցվածների մեծ մասը՝ 43 %-ը, նշել է, որ ոչ մի նվաճում կառավարությունը չի ունեցել։ 2018 թվականից հետո Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե իրենց հաջողվել է Հայաստանում վերացնել համակարգային կոռուպցիան։
Տակավին, մի քանի օր առաջ նույն Փաշինյանն արդեն կառավարության նիստում խոստովանել էր, որ կաշառք վերցնում են որտեղ պատահի և ինչպես պատահի։ Փաստացի, նույնիսկ ամենակարևոր հարցը, որ գործող վարչախումբը դրել էր իր առջև, այս իշխանությունը ձախողել է։
Հայկ Բեջանյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...