Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը
Հայաստանի իշխանություննները պարբերաբար երկնիշ տնտեսական աճի մասին են հայտարարում։ 2022 թվականին Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով տնտեսական աճը կազմել է 12,6 %։ 2023 թվականին ակնկալվում է ավելի քան 7 % տնտեսական աճ։ Այս ակնկալիքներն առիթ են դարձել որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, էկոնոմիկայի նախարարը և գործող վարչախմբի տարբեր ներկայացուցիչներ ուրախության ճիչեր արձակեն, հայտարարեն, թե իրենց իշխանության օրոք երկրի կենսամակարդակն աճում է։
Միակ բանը, որ փաշինյանական վարչախմբի օրոք աճել է պետական պարտքն է՝ 2015 թվականի համեմատ, գրեթե կրկնապատկվելով։ Մինչդեռ Հայստանում վերջին 5 տարիներին գրեթե չի նվազել աղքատների թիվը։ 2019-ին աղքատության ցուցանիշը 26,4 % էր, 2022-ին՝ 24,8 %։ Չի նվազել նաև գործազրկության մակարդակը։ 2018 թվականին գործազրկության մակարդակը 16 % էր, այս տարվա երկրորդ եռամսյակում 11,7 %։ Իհարկե, նույնիսկ զրոյական նվազումն այս ցուցանիշների գործող իշխանությունները փորձելու են ներկայացնել իրենց օգտին, բայց տրված խոստումների, ահռելի ծախսերի պարագայում նման իրավիճակը գրեթե կարելի է ասել զրոյական է, որևէ քայլ չի կատարվել, ավելին 2024 թվականի պետական բյուջեով էլ որևէ հարց չի լուծվում։
Ընդդիմադիրներն ու անկախ տնտեսագետները նշում են, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում և տնտեսական աղետից հնարավոր է եղել խուսափել միայն Ռուսաստանից Հայաստան տեղափոխված հազարավոր անձանց և դրամական փոխանցումների շնորհիվ, ինչպես նաև վերջին 1,5 տարվա ընթացքում զգալի աճած իմպորտի շնորհիվ, որի պարագայում Հայաստանը կարողացել է մի քանի անգամ ավելի շատ տարբեր ապրանքներ ներկրել Արմուտքից և դրանք վերաարտահանել Ռուսաստան։
Վերին Լարսում տեղի ունեցած դեպքերից հետո Հայստանում իրավիճակը կարող է չափազանց լարվել, իսկ 2024 թվականին, ըստ տարբեր մասնագետների, տնտեսական ակտիվությունը ոչ միայն կնվազի, այլև կարող է ընդհուպ լուրջ ռեցեսիայի հիմքեր դրվեն։
Հայկ Պապյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...