Առհասարակ, անգրագետ սլայդ-շոուները մեկնաբանելն անպտուղ գործ է, հանդիպումը՝ դատարանում
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես ենք մեկնաբանում Էդգար Ղազարյանի մենախոսությունն Ալեն Սիմոնյանի վերաբերյալ՝ նշեմ, որ առհասարակ, անգրագետ սլայդ-շոուները մեկնաբանելը համարում եմ անպտուղ գործ։ Մանավանդ, որ շուտով դատական հայց է ներկայացվելու բազմիցս հերքված եւ հնչած անհիմն մեղադրանքների առնչությամբ:
Բայց մի բան չվրիպեց տեսադաշտից։ Տվյալ սլայդ-շոուն եթեր է հեռարձակվել 168.am կայքի յութուբյան ալիքով, ինչից կարելի էր հետեւություն անել ընդամենը, որ կայքի գլխավոր խմբագիրը կա՛մ Էդգար Ղազարյանի համակիրն է, կա՛մ, օրինակ, պրոդյուսերը։ Երեւի պրոդյուսերի վարկածն առերեւույթ առավել արժանահավատ է, քանի որ կայքի գլխավոր խմբագիրը համատեղությամբ նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն է։ Եվ ահա, օգտվելով նախագահ լինելու հանգամանքից, կայքի գլխավոր խմբագիրը որոշում է Էդգար Ղազարյանի սլայդ-շոուի վերաբերյալ անոնս տեղադրել նաեւ Ժուռնալիստների միության էջում՝ «ՇՈՒՏՈՎ» գրառմամբ։ Անհասկանալի է սեփական բիզնեսը Ժուռնալիստների միության էջով գովազդելու միտումը, քանի որ, ինչպես ցույց տվեց իրադարձությունների զարգացումը, անգամ Ժուռնալիստների միության էջով տեղադրած անոնսը չաշխատեց շատ քիչ դիտում արձանագրած սլայդ-շոուի համար։
Ուստի տարակուսելի է, թե ինչպես են Ժուռնալիստների միության անդամները թույլատրում իրենց համքարությանը պատկանող էջով միության նախագահի բիզնեսին նպաստող անոնսի տեղադրումը։ Դժվար է հավատալ, որ, օրինակ, միության մյուս անդամները եւս ունեն այդ հնարավորությունը՝ իրենց կայքերի դիտումներն ավելացնելու համար նյութերը կիսվել միության էջով։ Ինչեւէ, Հայաստանի ժուռնալիստների միությունը փաստացի մնացել է 2017-2019 թթ. միջակայքում։ Բանն այն է, որ իրենց կայքի տվյալների համաձայն՝ դեռ վարչության անդամներ են այն անձինք, որոնք մասնավոր զրույցներում նշեցին, որ վաղուց ոչ մի կապ չունեն միության հետ։ Ըստ տրամաբանության՝ ամենաօպերատիվ թարմացվող կայքը պետք է լիներ Ժուռնալիստների միության կայքը, ինչն այդպես չէ, իսկ թե ինչու, արդեն մեր հետաքրքրության ոլորտից դուրս է։
Ի դեպ, մեկ օրից ավելի Ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում սլայդ-շոուի վերաբերյալ անոնսը երեկ օրվա երկրորդ կեսին այլեւս չկար։ Լրագրողների իրավունքները պաշտպանելու առաքելություն ունեցող, փաստացի անփույթ գործող կառույցը չենք զարմանա, եթե անդամագրած լինի մասնագիտությամբ ոչ լրագրող Էդգար Ղազարյանին, հենց թեկուզ նրա համար, որ լրագրող բառն արտաբերում է երկու ռ-ով՝ լՌՌագրող։
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...