Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը
Հասարակություն

«Իներցիոն բյուջե. կառավարության հույսը շարունակում են մնալ արտաքին գործոնները»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թ.-ի պետական բյուջեի՝ դեռևս նախագծի քննարկման օրերին շատ խոսվեց դրա խութերի մասին, որ այն համահունչ չէ երկրի սոցիալական վիճակի հետ, որ հատկացումներ չեն կատարվել պետության համար կարևոր ոլորտներին: Չնայած բազմաթիվ «բայց»-երին, բյուջեի նախագիծն ընդունվեց ԱԺ-ի կողմից, և ժամանակը կապացուցի կամ կհերքի փորձագետների մտահոգությունները: Ի վերջո, քաղաքացին միշտ սեփական գրպանով է որոշում երկրի տնտեսության վիճակը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ 2024 թ.-ի պետական բյուջեն լինելու է իներցիոն բյուջե: «Այն չի բերելու մեր տնտեսության մեջ որակական, կառուցվածքային փոփոխություններ: Կառավարությունը փորձում է պահել ընդհանուր միտումները, ժամանակ առ ժամանակ ավելացնել սոցիալական ծախսերը, ճանապարհաշինության ուղղությամբ գումարներ հատկացնել, մանկապարտեզների ու դպրոցների շինարարության հետ կապված որոշակի ծրագրեր իրականացնել: Սակայն այս ամենը, մեծ հաշվով, մեր տնտեսության մեջ որակական նոր փոփոխություններ չի բերելու: Դարձյալ հիմնականում կախված ենք լինելու դրսից եկող տրանսֆերտներից և վերարտահանումից: 2022 թ.-ից սկսած ունենք մեծ կախվածություն դրսից եկող գումարներից և վերարտահանումից: Ուրիշ եկամտի աղբյուր, որը կկարողանա փոխարինել այս երկու ուղղությունը, այս կառավարությունը չի նախանշել 2024 թ.-ի համար: Նրանց ամբողջ հույսն այն է, որ 2024 թ.-ին կպահպանվի այս միտումը, ուրիշ նոր ծրագիր, կառուցվածքային խոշոր նախագծեր նրանք չունեն շատ պարզ պատճառով, որովհետև նման խոշոր ծրագրեր իրականացնելու համար պետք է ունենան կառավարման կարողություններ, թիմ, համապատասխան որակավորում: Այս պահին դա չունեն, նաև վերահսկողական լծակներն են այս պահին շատ անարդյունավետ աշխատում: Պետք է սկսեին, օրինակ՝ Հյուսիս-հարավ 4-րդ տրանշի շինարարական աշխատանքները, բայց այս պահին դեռևս կիսատ-պռատ նախագծային աշխատանքներ են արել, և հայտարարվեց, որ իրանական երեք ընկերություն մասնակցելու է Մեղրի-Վարդանիձոր ճանապարհի կառուցմանը: Սա, անշուշտ, կարևոր է, բայց ժամկետների մասով որևէ բան այս պահին չի հայտարարվել: Ունենք մի իրավիճակ, երբ կառավարությունը 2024 թ.-ի համար հեղափոխական, առաջանցիկ, ինովացիոն ծրագրեր չունի: Հույսը շարունակում են մնալ արտաքին գործոնները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Օրերս Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրեց, որ 2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40 տոկոս նվազում կա։ Տնտեսական աճի և մյուս ցուցանիշների վրա ազդեցություն էր ունենում նաև ռելոկանտների ժամանումը Հայաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, նրանց թիվը նույնպես նվազում է, շատերը հեռանում են Հայաստանից: Ստացվում է, որ արտաքին գործոններն էլ են պակասում կամ գոնե թուլանում: «Հիմա դրսից գումարների հոսք կա Շվեյցարիայի մասով, այսինքն՝ ռուսաստանցիները, որոնք իրենց գումարները պահում են Շվեյցարիայում, հիմա շվեյցարական բանկերից հանում են, և դրանց մի մասը գալիս է Հայաստան: Այստեղ այն որոշակի շրջանառություն է ապահովում: Շարունակում ենք վերարտահանում ունենալ դեպի Ռուսաստան, պատժամիջոցներով պայմանավորված՝ դա ևս մեծ օգուտներ է բերում Հայաստանին:

Հայաստանի առանձին կազմակերպությունների ներդրումների հաշվին բավականին աճել են պետական բյուջեի մուտքերը, և կառավարությունն իրեն թույլ է տալիս շռայլ ծախսեր կատարել մի շարք ուղղություններով, որն առհասարակ տեղին չէ: Եթե այս գումարների հոսքը դադարի, եկամտի այլ աղբյուր այս պահին չունենք: Սա բավականին նման է 2008-2009 թվականներին, երբ դրսից գումար էր գալիս շինարարության ոլորտ, ոլորտի հաշվին ունեինք երկնիշ տնտեսական աճ: Երբ այդ գումարների հոսքը դադարեց, 14 տոկոս անկում ունեցանք: Այս իրավիճակում ենք, այդ անկումն ուշ թե շուտ լինելու է: Բայց այդ անկմանը պետք է փորձել նախապատրաստվել, մեղմել այն՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը զարգացնելով: Բայց այս կառավարության ծրագրերը արդյունաբերության, գյուղատնտեսության ուղղությամբ բավականին անարդյունավետ են: Դրա վառ ապացույցն այս տարվա ցուցանիշներն են, արդյունաբերությունն անկում է, գյուղատնտեսության ոլորտը 1-2 տոկոս տնտեսական աճ է գրանցում, այս ամենն՝ այն դեպքում, երբ հայտարարվում է, որ տասնյակ միլիարդավոր դրամներ են ծախսում այս ոլորտի աջակցության, սուբսիդավորման և այլնի համար: Պետք է վերանայեն այս ամենը, բայց, ցավոք, չեն կարողանա: Խոսում են շուկաների դիվերսիֆիկացման մասին, որ պետք է, այսպես ասած, դեպի Արևմուտք քայլեր իրականացնել, բայց արի ու տես, որ մեր կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի է մեծացել իրենց վերջին երկու տարվա գործունեության ընթացքում: Այս պահին մեր արտահանման 52 տոկոսը բաժին է ընկնում դեպի Ռուսաստան, երբ ընդամենը երկու տարի առաջ այդ թիվը կազմում էր 30-32 տոկոս: Չեն էլ փորձում դիվերսիֆիկացնել շուկան, խոսքը հրաժարվելու մասին չէ, այլ շուկա գտնելու մասին է: Իրենք այդ աշխատանքը չեն կատարում, ու երբ Լարսը 2-3 օրով փակվում է, մեր տնտեսվարողները խառնվում են իրար»,-նշում է մեր զրուցակիցը:

Բոլորովին չթերագնահատելով դպրոցների ու մանկապարտեզների, ճանապարհների վերանորոգման ու կառուցման կարևորությունը՝ երբեմն փորձագետները կարծիք են հայտնում, որ, կարծես թե, այս և այլ ուղղություններով մեծածավալ հատկացումներ կատարելով՝ իշխանություններն ինչ-որ առումով քաղաքական հարց են լուծում՝ պատրաստվելով հերթական ընտրություններին: «Ցանկացած իշխանություն, անշուշտ, պետք է գործի մարդկանց համակրանքը, ձայները շահելու նպատակով: Դա կանոններից մեկն է: Պետք է այնպիսի ծրագրեր իրականացնեն, որ շատերի հավանությանը և քվեին արժանանան: Սա լրիվ նորմալ է: Բայց ճիշտ հակառակն էլ կա, օրինակ՝ գիտությանը հատկացվող գումարներն էլ ավելի են նվազել: Երբ խոսում ենք ծախսի մասին, այն պետք է համեմատենք ՀՆԱ-ի հետ: Օրինակ՝ գիտությանը հատկացված ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է: Ցույց են տալիս, որ մի քանի միլիարդ տրամադրել են, բայց հարաբերակցությունն, ընդհանուր առմամբ, նվազել է: Երբ փորձում ենք համեմատություններ անել, ոչ թե վերցնում և համեմատում ենք բացարձակ թվերը, այլ համեմատում ենք ՀՆԱ-ի հետ, թե նրա քանի տոկոսն է հատկացվում գիտությանը, կրթությանը և այլն: Գործընթացներին այս տեսանկյունից պետք է նայեն: Մյուս կողմից՝ եթե խոսում են կրթության մասին, ապա պետք է փորձեն կրթության որակը բարելավել՝ և՛ բարձրագույն կրթության, և՛ հանրակրթության: Նույնիսկ իրենք են արձանագրում, որ վերջին տարիների ընթացքում՝ 4-5 տարվա հաշվարկով, իրենց իշխանության ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է անգրագիտությունը: Բազմաթիվ խնդիրներ կան կրթական համակարգում, որոնք զուտ դպրոց կառուցելով չես կարող լուծել: Պետք է գնալ արմատական փոփոխությունների, բայց պատրաստ չեն դրան, ակնհայտ է, որ չեն փորձի կտրուկ քայլեր անել, որ հանկարծ դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիաներ չանեն և այլն»,-ընդգծում է տնտեսագետը:

Նաև կարծիքներ են հնչում, որ հարկեր և տուրքեր բարձրացնելով՝ իշխանությունը ձգտում է «լցնել» բյուջեն, «ծածկել» հնարավոր պակասորդը: «Տուրքն, օրինակ՝ 1600-ից դառնում է 5000 դրամ: Դրանք շատ փոքր թվեր են, որ դրանով կարողանան ինչ-որ հարց լուծել պետական բյուջեի ընդհանուր եկամտային մասի տեսանկյունից: Կառավարությունը, երբ նեղն ընկնի, սկսելու է պարտքն ավելացնել: Գաղտնիք չէ, որ 2024 թ.-ի համար նախատեսել են պետական պարտքի ավելացում: Եթե իրավիճակը սրվի, եկամուտների հոսքը կրճատվի, էլ ավելի կբարձրացնեն պարտքի շեմը: Սա է իրենց քաղաքականությունը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում