Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության արդյունքում արևային կայան է գործարկվել Ռինդ բնակավայրում
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանն այսօր այցելել են Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայր: Տեղի մանկապարտեզում տեղադրվել է 10.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որը հնարավորություն է տալու տեղում ապահովել արևի ճառագայթներից ստացված էլեկտրականությամբ ջեռուցել մանկապարտեզի շենքը:
«Ucom-ը, որպես կապի ազգային օպերատոր, աջակցում է Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը և նախաձեռնությունը դրա վառ օրինակներից մեկն է: Այս արևային կայաններն առաջիկա 20-25 տարիների ընթացքում մեր զավակներին կջերմացնեն ու ամենակարևոը բնությանը վնաս չեն պատճառի, քանի որ արևային կայանը բացարձակ անվնաս է: Սա կարևոր առաքելություն է նաև էկոկրթության տարածման առումով: Մենք մշտապես օգնելու ենք խթանել կանաչ հայեցակարգը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համագործակցությունը իրականություն է դարձել 2023թ. օգոստոսին Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Ըստ համագործակցության հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման և Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման հետևանքով, այդ աջակցությունը նպատակաուղղվել է ենթակառուցվածքների զարգացմանը:
«Բնության և մշակութային հուշարձանների պահպանությունը, էկոմշակույթի տարածումը մեզ համար կարևոր նշանակություն ունի և մեր գործունեությամբ մենք նպաստում ենք էկոշարժման զարգացմանը, որպեսզի կարողանանք պահպանել հայրենի բնությունը: Այս ճանապարհին մեր կարևոր գաղափարակիցներից է Ucom-ը, որի աջակցությունը մեծապես օգնում է ավելի մասշտաբային ծրագրեր կյանքի կոչելու համար»,-նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

Այցելության ընթացքում երկու ընկերությունների ղեկավարները շրջայց են կատարել մանկապարզների շենքերում, ծանոթացել պայմաններին:

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:
«Արևորդի» բնության և մշակույթի պահպանության ՀԿ-ն հիմնադրվել է 2006 թվականին՝ իրականացնելով բնապահպանական կրթության, իրազեկվածության բարձրացման և վարքագծային փոփոխությանն ուղղված ծրագրեր։ «Արևորդին» տարիներ շարունակ մեծ հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, որոնց թվում է «Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը», որն ունի մեծ հանրային մասնակցություն, ինչպես նաև Արևորդի էկո-ակումբների ցանցը, որը հնարավորություն է տվել հազարավոր երիտասարդների ձեռք բերել բնապահպանական գիտելիքներ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...