Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը
Հասարակություն

Որտեղ են հանգրվանել արցախցիները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի 

 

Արդեն երեք ամիս է անցել այն օրվանից, երբ Արցախում թողնելով տունուտեղ, տեղահանվածների առաջին խումբը, հատելով Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը, հասավ Հայաստան։ Առաջին տեղահանվածները մոտ 400 հոգի էին։ Այն օրերին դեռ հույս կար, որ ոչ բոլորը կգան Հայաստան, եւ էթնիկ զտումներից պաշտպանվելու մեխանիզմ կստեղծվի։ Փաստորեն չստեղծվեց, եւ ընդամենը մեկ շաբաթում՝ սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, բոլոր արցախցիները, բացառությամբ 10-20 հոգուց, տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն։ Նրանք տեղավորվել են գրեթե բոլոր մարզերում եւ քաղաքներում, եւ ունենք մի իրավիճակ, երբ չկա Արցախ, բայց կան արցախցիներ` իրենց բազմապիսի սոցիալական, հոգեբանական, կենցաղային խնդիրներով։ 

Քանի՞ բռնի տեղահանված արցախցի է ապաստան գտել Հայաստանում, քանի՞սն են արտագաղթել։ Ժամանակին միգրացիայի վարչությունը զբաղվում էր արտագաղթի եւ ներգաղթի վիճակագրությամբ։ Այսօր այդ մարմինը, որը կոչվում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն եւ գործում է ՆԳՆ կազմում, չունի թվեր։ Անգամ հասարակ հարցին, թե քանի բռնի տեղահանված է բնակվում ՀՀ-ում, հստակ պատասխան  չկա։ Ծառայությունից մեզ մոտավոր թիվ փոխանցեցին՝ ավելի քան 108 հազար բռնի տեղահանված է հաշվառվել Հայաստանի Հանրապետությունում։ Սա նոյեմբերի կեսի տվյալ է։ Ինչ-որ պահից հաշվառման բազան փակվել է այն հիմնավորմամբ, որ բոլոր տեղահանվածներն այլեւս հաշվառված են։ Եթե կան դուրս մնացածներ՝ Կարմիր խաչով եկողները կամ նրանք, ովքեր եկել են ինչ-ինչ առողջական խնդիրների, ծննդաբերության հարցերով եւ այլն, դիմումներ են գրում, բողոքներ, ուսումնասիրություններ են արվում, ճշգրտումներ։ Միգրացիոն ծառայությունից վստահեցնում են, որ ներկայացրած թիվը քիչ է տարբերվում իրականից։ «Հիմա մենք բազայի թվերն ենք մաքրում, ունենք սխալ մուտքագրումներ, կրկնակի մուտքագրումներ, եւ թիվն օրեր հետո կարող է նվազել»,- ասացին ծառայությունից։ Իսկ ծառայության խոսնակն ասում է․ «Արտագաղթի մոնիթորինգ չենք անում, դրանով զբաղվում է ԱԱԾ-ն, սահմանապահ զորքերը»։ Այլ կերպ ասած՝ արտագաղթի թվերը փակ են։ Իսկ ինչի՞ հիման վրա է ՀՀ վարչապետը հայտարարում. «Առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով եւ վերադառնում են»։ 

Այլ կարծիքի են Ռուսաստանում վերջերս բնակություն հաստատած արցախցիները։ Մարտակերտցի գործարար Ա․-ն վերջինն է դուրս եկել Մարտակերտից։ Ասում է՝ «որոշել էի մնալ, մինչեւ որ միլպետն ու վարչական ղեկավարի որդին չեկան ու չասեցին՝ ախպեր, դուրս արի, Ղարաբաղը տվել են»։ Նա 5 մեքենա ուներ։ 3-ը չի կարողացել բերել, եկել է իր 8 հոգանոց ընտանիքով ու եւս 6 ազգականների հետ, ընդհանուր՝ 14 հոգով։ Գորիսում, հետո Մասիսում ոչ մի կերպ չէին կարողանում տուն գտնել։ Մի ծանոթի տնից մյուսն էին տեղափոխվում, քնում 2 ավտոմեքենաների մեջ։ Ի վերջո, արտագաղթել են Ռուսաստան` Կրասնոդար քաղաք, որտեղ արդեն շինանյութի խանութ է բացել, փորձում է նաեւ իր մյուս հայրենակիցներին օգտակար լինել, նրանց համար աշխատանք գտնել։ Ասում է, որ մոտավոր, ոչ պաշտոնական հաշվարկներով` տասնյակ հազարավոր մարդիկ արտագաղթել են ՌԴ։ «Հայերի մեծ մասն այստեղ չեն կարողանում ապրեն։ Անալիզներ, տարբեր թղթեր պետք է հավաքեն, որ մի տարով գրանցվեն։ Ահռելի գումարներ է այդ ամենը հավաքելը։ Մեծ մասն այստեղ, կոպիտ ասած, համբալություն են անում»։ Նա իր մեքենայով մասնավոր բեռնափոխադրումներ է անում մոտակա գյուղեր։ Օրերս երկու գյուղ է մտել, որտեղ շատ քիչ ռուսներ կան։ «Մի գյուղում երկու ռուս ընտանիք կար, մյուսում ոչ մի ռուս չկար` բոլորը ղարաբաղցի էին։ Նենց չի, որ բոլորը գոհ են, որ եկել են։ Մի մասը չի կարողանում նորմալ գործ գտնել։ Երազում ա հետ գնա Հայաստան։ Հիմնականում խաբված ընտանիքներ են, որոնց սայթերով, բանով խաբել, բերել են Ռուսաստան, թե փող կտանք, տուն կտանք, քցել են էստեղ, ցրտին ի՞նչ գործ կա, որ հնարավոր չի անել` մոյկա, ռեստորանում աման լվալ, դա են առաջարկում, ու ոչ մի պայման։ Նրանք ուզում են հետ գնան։ Բայց դրանք քիչ են։ Իսկ արտագաղթը ոչ թե կանգնել է, այլ ամենօրյա ռեժիմով ա։ Տամոժնիում պռոբկեք են»։ Նա երազում է Կրասնոդարում մեծ տուն սարքել` իր ու հարազատների համար, հետո էլ հոր գերեզմանը Մարտակերտից քանդել, բերել Կրասնոդար։ 

Իսկ Հայաստանում որտե՞ղ են տեղավորվել արցախցիները։ Ըստ ՏԿԵՆ տվյալների՝ 4 հազար 313 տեղահանված Արագածոտնի մարզում կա, մեծ մասը՝ 3 հազար 136 հոգի, Աշտարակում են, 14 հազար 653 մարդ` Արարատում, մոտ կեսը՝ 7 հազար 250 մարդ, Մասիսում են։ Արմավիրում 9 հազար 405 անձինք են, որոնցից ամենաշատը բնակություն են հաստատել Վաղարշապատում։ Գեղարքունիքում 4019 հոգի կա, 1719՝ Սեւանում։ 6 հազար 290 անձ բնակվում է Լոռու մարզում, որի կեսը Վանաձորում են։ Տեղահանվածներն ամենաշատը Կոտայքի մարզում են տեղավորվել` Հրազդան, Աբովյան քաղաքներում, ընդհանուր թվով՝ 22 հազար 480 անձ։ Շիրակի թվերն ավելի համեստ են՝ 4 հազար 111, կեսը Գյումրիում են։ Սյունիքի մարզում 3 հազար 740 անձ է ապրում, առաջատարը Գորիսն է` 1341 տեղահանվածով։ Վայոց Ձորում 1566 մարդ է բնակվում, Տավուշում՝ 2 հազար 963, որից 1272-ը` Դիլիջանում։ Ընդհանուր առմամբ, ՏԿԵՆ տվյալներով, Հայաստանի մարզերում, Երեւանը չհաշված, այս պահին բնակվում է 73 հազար 540 անձ։ Նրանցից 49 հազար 598-ը տեղավորվել է պետության աջակցությամբ։ ՀՀ-ում հաշվառված 108 հազարից 34 հազար 460 անձ էլ բնակվում է Երեւանում կամ արտագաղթել է։