Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԼեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետումԱրաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել էՀայաստանի տնտեսության իրական պատկերը այլ է, քան կառավարության հռետորաբանությունը․ ԱնանյանՀավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագըՇիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ ՊատարագիԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանԵրևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենայինՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱլիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանըՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունըԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՀանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինՀեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոսԵրբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք էՄիջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղային
Մամուլի տեսություն

«Ավտոպիլոտ ռեժիմով գահավիժում. թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները, շատ դժվար է կանխատեսել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ-ադրբեջանական ոչ մի բանակցություններ էլ տեղի չեն ունենում, տեսնում ենք, որ Ադրբեջանը տարբեր ժամանակահատվածներում պարտադրանքով, իր գործընկերների միջոցով, խաբելով, շանտաժելով Հայաստանի գործող իշխանություններին, հասնում է իր ուզածին»: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ հարցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների և գերատեսչությունների շփումների մասին:

«Հետպատերազմյան երեք տարիներից և Արցախի կորստից հետո գործընթացները ցույց են տալիս, որ պարտված լիդերը չի կարող իրեն հաղթած պետության լիդերի հետ հավասարը հավասարին խոսել կամ ինչ-որ դրական արդյունքի հասնել իր ղեկավարած պետության համար: Դրա վառ օրինակը հայ-ադրբեջանական, այսպես կոչված, հարաբերություններն են: Երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը որևէ` անգամ չնչին դրական արդյունքի չի հասել: Ադրբեջանն ինչպես պահանջել էր, որպես շանտաժ հինգ նախապայմանները դրել էր Հայաստանի առաջ, այդպես էլ շարունակում է: Խնդիրը հետևյալն է, որ այս երեք տարվա ընթացքում, համագործակցելով Նիկոլի հետ, պարտադրելով Նիկոլին՝ շատ հարցերում գնալ իր համար ցանկալի քայլերին, Ադրբեջանն այդ հինգ նախապայմանից գրեթե երեքն իրականացրել է: Հիմա ընդամենը մնացել է մեկ-երկու նախապայման, որոնք Ադրբեջանը երբեք չի կատարի, բայց կպարտադրի Հայաստանի Հանրապետությանը, եթե Հայաստանը շարունակի ղեկավարել կապիտուլ յանտ Նիկոլը, փաստացի ընդունել հինգ նախապայմանները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Նրա խոսքով, առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունենալու 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք: «Երբեք Ադրբեջանի նախագահի շուրթերից կամ ադրբեջանցի որևէ պաշտոնյայի շուրթերից չեք լսի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանը 29,8 հզ. քառ. կմ տարածքով: Չի եղել նման բան և չի լինելու: Ադրբեջանն ասում է՝ ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ճանաչում է այդ ամբողջականությունն այնպիսին, ինչպիսին ուզում է, այսինքն՝ իր կողմից տարբեր ժամանակահատվածներում օկուպացված տարածքները դուրս բերված Հայաստանի տարածքից, դա Սոթք-Խոզնավարի, Սև լճի, Իշխանասարի, Ներքին Հանդի, Տեղ գյուղի, Ջերմուկի հատվածներն են, ՀՀ առաջին նախագահի օրոք օկուպացված Արծվաշենն է: Երկրորդ պայմանն այն է, որ Ադրբեջանը, իր կողմից օկուպացված որևէ տարածք Հայաստանին չվերադարձնելով, պարտադրելու է Նիկոլ Փաշինյանին իրեն զիջել, այսպես կոչված, անկլավները:

Ադրբեջանի նախագահն օրեր առաջ շատ պարզ նշեց՝ արցախահայությունը հնարավորություն կստանա վերադառնալ Արցախ մեկ պայմանով, եթե համապատասխան քանակությամբ ադրբեջանցիներ վերադառնան Հայաստան: Այն, ինչ ունեինք մինչ Արցախի վերջնական հայաթափումը, հիմա լրիվ այլ ձևաչափով առաջ է տարվում: Այս ամենի կազմակերպիչներից մեկը նաև Նիկոլն է: Վաղը, մյուս օրը նա իր ընտրազանգվածին, իրեն երկրպագող զանգվածին կասի՝ տեսեք, Հայաստանը փրկում եմ, Արցախի հայությունը չպետք է վերադառնա Արցախ, հակառակ դեպքում թուրքերը կգան, կլցվեն ձեր կողքերը: Նիկոլը շատ պարզ և պրիմիտիվ է գործում, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիանալի գիտի հայաստանյան հասարակության զգալի մասի քաղաքականապես տգետ էությունը:

Գրեթե մեկուկես տարի առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող այդ անձը ԱԺ ամբիոնից ասում էր՝ մեր միջազգային գործընկերները (թե իր նման կապիտուլ յանտին ո՞վ է գործընկեր համարում) հարցնում են՝ Հայաստանն ինչո՞ւ է մոնոէթնիկ երկիր: Ինչպես ասում են գյումրեցիները, հասկանո՞ւմ եք, թե ինչ ցրցամ էր գցում: Նշեմ, որ նախ` Հայաստանն այս պահին գործընկեր չունի, երկրորդ՝ դա որևէ գործընկերոջ գործը չէ, համոզված եմ, որ որևիցե մեկը նրան նման հարց չի տվել: Նրան այդպիսի հարցեր կարող են տալ միայն Անկարայից և Բաքվից, այն էլ՝ ոչ թե հարց տան, այլ պարտադրեն նրան, որ թուրքերը շատ արագ լցվեն Հայաստան»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ բանակցություն չկա, կա պարտադրանք Հայաստանի Հանրապետությանը: «Ինչ վերաբերում է արտգործնախարարների հանդիպումներին, նշեմ հետևյալը՝ ոչ մեկին այս պահին պետք չէ Հայաստանի Հանրապետության պատճառով վատացնել հարաբերությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Եվրոպային պե՞տք էր լավամարդ դառնալ Բաքվի առաջ, եվրոպացիներին պե՞տք էր Հայաստանի Հանրապետության և Արցախի հաշվին դիվիդենտներ ձեռք բերել Բաքվի և Անկարայի մոտ: Երբ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին պետք էր Հայաստանի հաշվին բարելավել հարաբերությունները Բրյուսելի, Բաքվի և Անկարայի հետ, նա շատ արագ կազմակերպում էր այդ հանդիպումները Բրյուսելում, Ստրասբուրգում: Նա ուղղակիորեն պարտադրեց Նիկոլին Հայաստանի և Արցախի հաշվին գնալ զիջումների: Երբ արդեն փաստացի Նիկոլից կորզեցին, որ նա ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, պահանջեցին, որ նշի կոնկրետ Ադրբեջանի տարածքը՝ 86,6 հզ. քառ. կմ, Նիկոլի նմանն էլ նրանց բացարձակ պետք չէ:

Հիմա, երբ գործը հասել է նրան, որ այս գործարքի քավորները երաշխավորեն, որ Ադրբեջանն էլ ճանաչում է Հայաստանի տարածքը 29,8 հզ. քառ. կմ, արդեն չորսհինգ ամիս է՝ Ադրբեջանն ուղղակիորեն իբր թե արհամարհած ունի ԵՄ պաշտոնյաներին, այդ թվում՝ Շառլ Միշելին: Հիմա Վաշինգտոնում չի ցանկանում կազմակերպել Միրզոյան-Բայրամով հանդիպում: Դա այն պատճառով չէ, որ Վաշինգտոնը կամ Բրյուսելը թույլ են և չեն կարող այդ հանդիպումը կազմակերպել, նրանք, եթե ցանկանան, այդ հանդիպումը կկազմակերպվի 5-6 ժամվա ընթացքում, ուղղակիորեն Բայրամովին բերման կենթարկեն Բրյուսել ու Վաշինգտոն, բայց դա նրանց պետք չէ, չեն անելու: Իրենք Հայաստանի ղեկավարությանը պարտադրեցին անել քայլեր, որոնց հետևանքների համար հիմա չեն էլ ցանկանում երաշխիքներ տալ Հայաստանին: Հիմա եվրոպացիներն ասում են՝ մենք ի՞նչ անենք: Ռուսները, կրավորական կեցվածք ընդունելով, նստած նայում են, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունը կործանում Հայաստանը»,-կարծիք է հայտնում Համբարյանը:

Նշում է՝ հիմա գրեթե նույն վիճակում ենք, որն ունեցել ենք 1920-21 թվականներին: «Հայաստանի առաջին հանրապետության գործող իշխանությունները, մոլի եվրոպամետ քաղաքականություն վարելով, վերջում գործը հասցրեցին նրան, որ 1920 թ.-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրեցին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը: Հայաստանը հռչակեցին 10 հզ. քառ. կմ տարածքով երկիր, հետո ռուսները եկան, Հայաստանը դարձրեցին գրեթե 30 հզ. քառ. կմ տարածք: Երբ հիմա որևէ հայ պատմաբան, վերլուծաբան, քաղաքագետ փորձում է ռուսներին կշտամբել, թե դուք 1921 թ.-ին ստորագրեցիք Կարսի և Մոսկվայի պայմանագրերը և մեր հաշվին բարելավեցիք հարաբերությունները Թուրքիայի հետ, Ռուսաստանը նույն րոպեին նրանց հիշեցնում է հայերի կողմից ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագիրը և ասում՝ եթե դժգոհ եք Կարսի և Մոսկվայի պայմանագրերից, որով Հայաստանը 30 հզ. քառ. կմ տարածք է ունեցել, գնացեք ձեր 10 հզ. քառ. կմ տարածքը վերցրեք, դրանով սահմանափակվեք, մյուս 20-ը վերադարձրեք թուրքերին ու ադրբեջանցիներին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ստացվում է՝ որպես պետություն ինքնահոսի՞ ենք մատնված: «Ավելի կենցաղային մակարդակով կբնութագրեմ՝ Հայաստանի Հանրապետություն կոչված ինքնաթիռը ավտոպիլոտ ռեժիմով ուղղակիորեն կործանվում է, գահավիժում, թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները, շատ դժվար է կանխատեսել: Հիմա ոչ թե վատի ու շատ վատի միջև ենք ընտրություն տանում, այլ շատ վատի ու կործանման միջև ենք գտնվում: Որևիցե լավ սպասելիք բացարձակ չունեմ: Արևմուտքի կրավորական կեցվածքը՝ կապված այս գործընթացների հետ, ցույց է տալիս, որ Ադրբեջանի ախորժակն էլ ավելի է բացվում: Ալիևը չմեկնեց Գրանադա ու Ստրասբուրգ՝ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպմանը, իր արտգործնախարար Բայրամովին չի ուղարկում Բրյուսել կամ Վաշինգտոն: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը կենացները թանկացնելու է և Հայաստանից ստանալու է ամենը, ինչի մասին նույնիսկ չէին երազում: Իրենց օկուպացրած տարածքները Հայաստանին չեն վերադարձնելու, հայկական բանակին դուրս են հանելու անկլավներից, ամեն ինչ անելու են, որ հայ-վրացական ճանապարհը փակվի դեպի Բագրատաշեն, որ Տիգրանաշենով անցնող ճանապարհը փակվի և մեծ խնդիրներ լինեն, որ Հայաստանը լցվի թուրքերով, և կարճ ժամանակահատվածում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխություն տեղի ունենա, որ թուրքերի անվտանգության պաշտպանությունը դրվի Թուրքիայի և Ադրբեջանի վրա: Ու Նիկոլը կստորագրի դա»,-ասում է մեր զրուցակիցը:

Արձագանքում եմ՝ Բայրամովը Թուրքիային հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում «անաչառ» կողմ է հռչակում: «Խայտառակություն է դա: Ադրբեջանը պարտադրում է, որ Ֆրանսիան որևէ ձևաչափով չմասնակցի հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց բոլոր հայ-ադրբեջանական պատերազմներում Ադրբեջանի կողքին կանգնած և դա չթաքցնող Անկարան Հայաստանի գործող իշխանությունների թողտվությամբ և համաձայնությամբ հիմա դարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող ինչ-որ կենտրոն: Ամենազավեշտալին այն է, որ Նիկոլը մի պահ փորձ կատարեց հայթուրքական հարաբերությունների կարգավորման պահով ինչ-որ քայլեր ձեռնարկել և այդ հարաբերությունները տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում