Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը
Հասարակություն

Ինչո՞ւ Արևմուտքի հետ մեծ հույսեր կապել պետք չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ 22 ամիս է, ինչ Ուկրաինայում շարունակվում է պատերազմը, բայց դեռ տեսանելի չէ կողմերից որևէ մեկի առավելությունը։ Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը կարող է հաղթանակ տանել այն դեպքում, երբ Արևմուտքը դադարի աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Միաժամանակ, եթե անցած տարի ու այս տարվա սկզբին մեծ ոգևորություն կար Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում, ապա տեսանելի է, որ այդ ոգևորությունն արևմտյան երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում նվազել է։ Խնդիրն այն է, որ երբ ռուսական զորքերը նահանջեցին Կիևի հատվածից, Արևմուտքում հույս ունեին, որ Ռուսաստանը կպարտվի։ Իսկ Ուկրաինան էլ ընդգծում էր, թե արևմտյան աջակցությունն իրենց շատ է հարկավոր, քանի որ հակահարձակում են սկսելու ու վերականգնելու են իրենց տարածքային ամբողջականությունը։ Հունիսին Ուկրաինան սկսեց հակահարձակումը, սակայն այդպես էլ այն տեսանելի արդյունքներ չունեցավ։ Հիմա ամեն ինչ ավելի է բարդացել:

Ի մասնավորի, եթե մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան աջակցություն էր խոստանում Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի, ապա ներկա փուլում իրավիճակ է փոխվել։ Զելենսկու՝ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Բայդենն արդեն հայտարարեց, թե ԱՄՆ-ը խիստ կարևոր զենք և տեխնիկա կտրամադրի, քանի դեռ կարող է: Չկա նաև այն երկկուսակցական ջերմությունը, որով Զելենսկուն դիմավորում էին Կոնգրեսում մեկ տարի առաջ իր այցի ժամանակ: Ավելին, Կոնգրեսի հանրապետականներն ուղղակի արգելափակեցին Ուկրաինայի համար նախատեսված ԱՄՆ աջակցության փաթեթը։ Հանրապետականները գտնում են, որ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի հարցն ավելի կարևոր է, քանի որ օրական հազարավոր անօրինական միգրանտներ են ներթափանցում ԱՄՆ, և պետք է միջոցներ ձեռնարկել սահմանն անանցանելի դարձնելու համար։ Բացի այդ, ամերիկյան հասարակության շրջանում դժգոհություն է հասունանում, քանի որ Ուկրաինային տրամադրվող օգնության փաթեթը ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից կամ հանրային միջոցներից, որը կարելի է ուղղել սեփական երկիրը զարգացնելու կամ առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։

Արդյունքում ԱՄՆ Կոնգրեսն արձակուրդ կգնա՝ առանց Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին համաձայնության, իսկ Ուկրաինային տրամադրված սպառազինության պաշարները սպառման ճանապարհին են։ Ուստի, բացառված չէ, որ Ուկրաինան շուտով կարող է միայնակ մնալ ռուսական բանակի հարձակման առաջ։ Այս օրինակը պետք է դաս լինի նաև մեզ համար։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում հայկական հանրության շրջանում այնպիսի տրամադրություններ են գեներացվում, թե Հայաստանն իր հույսը պետք է կապի Արևմուտքի հետ՝ երես դարձնելով Ռուսաստանից։ Ու եթե Հայաստանին որոշ արևմտյան, մասնավորապես ֆրանսիական սպառազինություն էլ մատակարարվում է, ապա դրանով անհնար է իրավիճակ փոխել այն պարագայում, երբ Ադրբեջանն ուղղակի միլիարդավոր դոլարների զենքեր է գնել։

Ֆրանսիական մամուլում նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստան ուղարկված Բաստիոն զրահամեքենաները իրականում նախատեսված են եղել Ուկրաինայի համար, բայց ուկրաինացիները հրաժարվել են դրանք ընդունել՝ հաշվի առնելով դրանց պաշտպանվածության աստիճանը։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը կարող է Հայաստանին հարձակողական զենքեր տրամադրել, բայց դա չի անում, որովհետև արևմտյան ռազմաքաղաքական բլոկը ոչ թե շահագրգռված է Հայաստանի հզորացմամբ, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Ու եթե, ասենք, Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, հնարավոր է, որ փորձեն ավելի մեծ ծավալների սպառազինություններ մատակարարել, բայց Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ դա երաշխիք չէ, որ, ի վերջո, միայնակ չեն թողնի Հայաստանին։

Մանավանդ, որ մենք դրա պատմական օրինակն ունենք, երբ արևմտյան երկրների դաշնակից Հայաստանի առաջին հանրապետությունն ուղղակի միանյակ մնաց քեմալական Թուրքիայի հարձակմանը դեմ հանդիման։ Մյուս կողմից էլ՝ եթե Արևմուտքը հավատարիմ է իր դավանած սկզբունքներին ու տրամադրված է աջակցել Հայաստանին, ապա ինչո՞ւ արևմտյան երկրներն ու կազմակերպություններն աչք փակեցին Ադրբեջանի կատարած հանցագործությունների առաջ։ Այնպես որ, անվտանգային առումով Արևմուտքի հետ լուրջ հույսեր կապել պետք չէ, մանավանդ այն պարագայում, երբ Ռուսաստանը շատ կոշտ կարող է արձագանքել, որից կտուժի ոչ այնքան Արևմուտքը, որքան Հայաստանը։ Այնպես որ, անհրաժեշտ է շատ նուրբ քաղաքականություն վարել՝ զարգացնել համագործակցությունը Արևմուտքի հետ՝ միաժամանակ չկտրելով նաև անվտանգային հարաբերությունների թելը Ռուսաստանի հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում