Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը
Հասարակություն

Հայաստանում նկատելի է աշխատանքի ոլորտում առկա զարգացումները․ Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է աշխատանքի միջազգային համաժողով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի մասնակցությամբ։
 
Միջոցառմանը մասնացել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Արաբական Միացյալ Էմիրությունից, Կատարի Պետությունից, Հնդկաստանի Հանրապետությունից, Շվեդիայից, Սինգապուրից, Ուզբեկստանի Հանրապետությունից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից։
Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարևորելով աշխատանքի դերը քաղաքակրթության և զարգացման հիմքում՝ վարչապետն աշխատանքի գործոնը դիտարկել է նաև որպես մարդկանց ներուժի իրացման և բացահայտման հնարավորություն։
 
«Աշխատանքի ու աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերը, իհարկե, մեծ մարտահրավերներ են պարունակում իրենց մեջ, և ինչպես նման դեպքերում ասվում է՝ նաև մեծ հնարավորություններ։
 
Իհարկե, շահող են դուրս գալիս այն երկրները և հասարակությունները, ովքեր կարողանում են հասցեագրել ի հայտ եկած մարտահրավերները և հակասությունները: Բացի գլոբալ մարտահրավերներից, Հայաստանի Հանրապետությունը՝ մենք էլ մեր հերթին ունենք մեր տեղային մարտահրավերները, որոնք կապված են սոցիալական քաղաքականության և աշխատանքի քաղաքականության հետ: Ընդհանարապես՝ ամենամեծ մարտահրավերն այն է, որ առաջինը՝ պետությունը և հասարակությունն աշխատանքի միջոցով կարողանան իրացնել զարգացման իրենց պոտենցիալը, երկրորդը, որը նույնքան կարևոր է, որ անհատը աշխատանքի մակարդակում կարողանա զարգացնել և բացահայտել իր պոտենցիալը: Միշտ չէ, որ այս երկու անհրաժեշտությունները համընկնում են, որովհետև խնդիր մեկ՝ այնպես անել, որ մարդիկ աշխատելու հնարավորություն ունենան և խնդիր երկու՝ այնպես անել, որ մարդիկ ունենան այնպիսի աշխատանքով զբաղվելու հնարավորություն, որն իրենց համար հաճելի է, որն իրենց համար ապահովում է որոշակի կենսամակարդակ և պոտենցիալի որոշակի բացահայտում ու զարգացում»,- նշել է վարչապետը։
 
Ողջունելով ներկաներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է համաժողովի անցկացման դերը, որը մեկ հարկի ներքո համախմբելով ոլորտում կարևոր ներդրում և ասելիք ունեցող ներկայացուցիչների, հնարավորություն է տալիս քննարկել սոցիալական արդարության խթանման մեխանիզմներն ու աշխատանքի ապագայի տեսլականը, ինչպես նաև անդրադառնալ ոլորտային խնդիրներին ու դրանց լուծման եղանակներին։
 
«Հայաստանի Հանրապետությունը, որպես իր քաղաքականության մշակման և իրականացման հիմնական ուղենիշ, հիմք է ընդունել Աշխատանքի միջազգային կազմակերպության չափորոշիչներն ու սկզբունքները՝ նպատակ ունենալով ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար։ Ըստ այդմ, ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում հենց այս գաղափարն է, որը մարդուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրած աշխատանքով՝ ազատության, արդարության, անվտանգության և մարդկային արժանապատվության հարգանքի պայմաններում»,- նշել է նախարարը։
 
Գիլբերտ Հունգբոն իր ելույթում ասել է, որ չնայած առկա մարտահրավերներին և դժվարություններին, Հայաստանում նկատելի է աշխատանքի ոլորտում առկա զարգացումները։ Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենը կարևորել է նաև աշխատանքի ոլորտում տեխնոլոգիաների զարգացման դերը, որոնք կարող են մեծապես նպաստել մարդկանց կյանքի որակի լավացմանը։
«Հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով մեծանում է գործազրկության մակարդակը, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ հաղթահարենք այս իրավիճակը։ Տեխնոլոգիաների զարգացումը ևս կարող է նպաստել մարդկանց կյանքի որակի լավացմանը։ Այս գործում շատ կարևոր է արհեստական բանականության դերը, որը կխթանի աշխատաշուկայի զարգացումը»,- նշել է Հունգբոն։
 
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի է ունեցել «Սոցիալական արդարությունը գլոբալ վերափոխումների ժամանակաշրջանում» թեմայով դավոսյան ձևաչափով քննարկում, որը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Քննարկմանը բանախոսել են նախարար Նարեկ Մկրտչյանը, Աշխատանքի Միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Կատարի Պետության աշխատանքի նախարարության արտագաղթած աշխատողների հարցերով փոխքարտուղարի օգնական Շեյխա Նաջվա բինթ Աբդուլ Ռահման Ալ Թանին։
 
Միջոցառման երրորդ հատվածում իրականացվել է երեք պանելային քննարկում․ «Սոցիալական արդարությունն ու կանանց տնտեսական հզորացումը» թեմայով քննարկումը վարել է ՀՀ փոխվարչապետ Մ․ Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանը, «Սոցիալական արդարությունն ու աշխատանքի ապագան» թեմայով քննարկումը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և «Զարգացող աշխատաշուկայի մարտահրավերներն ու սոցիալական արդարությունը» թեմայով քննարկումը վարել է «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր Տիգրան Ջրբաշյանը։ Բանախոսները քննարկել են համաշխարհային, տարածաշրջանային և ազգային աշխատաշուկաների մարտահրավերներն ու հնարավորությունները․ վերջիններս անդրադարձել են նաև գլոբալ վերափոխումների ժամանակաշրջանում սոցիալական արդարության ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ու աշխատանքի ապագայի տեսլականին։