Գրանթ Թորնթոն Հայաստանի Կառավարման խորհուրդը նոր նախագահ ունի
Գրանթ Թորնթոն Հայաստանը 2023 թվականը ամփոփում է նոր նշանակումով. 2024 թ-ի հունվարի 1-ից Արմեն Հովհաննիսյանը զբաղեցնելու է Գրանթ Թորնթոն Հայաստանի* Կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: Պարոն Հովհաննիսյանը նոր պաշտոնում կփոխարինի Գագիկ Գյուլբուդաղյանին:
Գագիկ Գյուլբուդաղյանը երկար և բեղմնավոր ուղի է անցնել Գրանթ Թորնթոն Հայաստանի հետ՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ ավելի քան 25 տարի, այդ թվում՝ 6 տարի շարունակ հանդիսացել է նաև Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Կառավարման խորհրդի անդամ:
«Պարոն Գյուլբուդաղյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը աշխատանքին մեծ դեր են ունեցել Գրանթ Թորնթոն Հայաստանի՝ որպես ոլորտի առանցքային դերակատարի, հաստատման գործում: Այսօր ես՝ ի դեմս մեր ընկերության ավելի քան 150 աշխատակիցների, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան մեր ընկերությանը երկար տարիների անմնացորդ նվիրումի ու անձնվեր աշխատանքի համար», մեկնաբանում է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Գուրգեն Հակոբյանը:
Կառավարման խորհրդի նորանշանակ նախագահ Արմեն Հովհաննիսյանը ֆինանսական կազմակերպությունների աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտի առաջատար մասնագետներից է, որը 1998 թ-ից ղեկավարել է Գրանթ Թորնթոն Հայաստանի համապատասխան բաժինը՝ զբաղեցնելով նաև ֆինանսական տնօրենի պաշտոնը: Պարոն Հովհաննիսյանը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի անդամ է: 2020 թ-ից ի վեր նա զբաղեցնում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը:
«Ուրախ եմ այս կարևոր պաշտոնում ողջունել պարոն Արմեն Հովհաննիսյանին, որը մեր ոլորտի փայլուն գործիչներից է և մեր ընկերության հիմնասյուներից: Նրա ռազմավարական տեսլականը և գերազանցության ձգտումը միանգամայն համահունչ են Գրանթ Թորնթոն Հայաստանի արժեքներին և նպատակներին: Վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանի ղեկավարությամբ Գրանթ Թորնթոն Հայաստանի միասնական Կառավարման խորհուրդը կշարունակի կյանքի կոչել ավելի համարձակ նախագծեր և հավատարիմ կմնա իր հաճախորդներին բացառիկ ծառայություններ մատուցելու հանձնառությանը»,- հավելում է պարոն Հակոբյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...