Վարչախումբը Սփյուռքում նոր պառակտում է սադրում
Սփյուռքում հանձնակատարներ ունենալու Հայաստանի իշխանությունների որոշումը լուրջ խմորումների հետևանք կարող է դառնալ և պառակտել ամբողջ Սփյուռքը։ Բանն այն է, որ մեծաթիվ հայկական համայնքներում, ըստ ընդունված նոր օրենսդրության, Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատարը պետք է ներկայացուցիչներ ունենա, ընդ որում առաջին փուլում այդպիսի հանձնակատարներ լինելու են հինգ կամ վեց երկրներում։ Բնականաբար, ինչպես ցանկացած այլ պարագայում, Հայաստանի իշխանությունները ձգտում են բացառապես իրենց նվիրված անձանց դարձնել հանձնակատարներ և Սփյուռքի հայ համայնքներին պարտադրել նրանց ներկայությունը և ազդեցությունը, ինչն ակնհայտորեն լուրջ հակասությունների մեջ է մտնելու ավանդական հայկական կուսակցությունների և հատկապես եկեղեցու հետ, առավել ևս, որ փաշինյանական կադրերի հետ համագործակցելու ցանկություն Սփյուռքի կառույցների մեծամասնությունը չունի։
Առաջին փուլում Սփյուռքի հանձնակատարներ են նշանակվելու ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում։
Հնարավոր է նաև Սփյուռքի հանձնակատարի նշանակում Ուկրաինայում, մասնավորապես Ուկրաինայում այդ պաշտոնին հավակնում է «Հայկական նախաձեռնություն» կազմակերպության ղեկավար ոմն Հայկ Աղվանյանը, ով այս օրերին Կիևում հյուրընկալում է Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Նրան անձամբ տեղավորել է «Ռեդիսոն բլյու» հյուրանոցում, լուծել Սինանյանի ֆինանսական ծախսերը։ Այդ պատճառով նույնիսկ Կիևում երեկ կայացած հայ գործարարների հետ հանդիպմանը հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի հայերի միությունը և Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Եթե վերջինս որոշել է չմասնակցել, քանի որ այդ հանդիպումը որոշակիորեն կարող է առնչվել ռուս-ուկրաինական հարաբերություններին և Կարապետյանը խնդիրներ կարող է ունենալ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ, ապա հայերի միությունը հրաժարվել է ներկայանալ հանդիպմանը, քանի որ խնդիրներ ունեն այդ անձի՝ Աղվանյանի հետ։ Սինանյանն առաջիկայում լինելու է նաև մյուս համայնքներում, որտեղ փորձելու է սեփական կողմնակիցներին ներգրավվել։
Գրեթե բոլոր համայնքներում իշխանությունն ունի սրտի թեկնածուներ։
Լիանա Մելիքյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...