Կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։
Միջոցառման ժամանակ ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակները: Քննարկվել է նաև այլ քաղաքական միավորների, կուսակցությունների և շարժումների հետ «Համահայկական ճակատ» շարժման համագործակցության ուղիները:
Միջոցառման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրերի մշակմանը։ Հանդիպման ներկաներին ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման միասնական հարթակը, ինչպես նաև շարժման նպատակներն ու խնդիրները կիսող քաղաքական ուժերի հետ փոխգործակցության մեխանիզմները:
Բոլոր ներկաները փաստել են, որ կարևոր է Հայաստանի Հանրապետության պետականության և անկախության պահպանումը, և մեր սերունդներին հզոր երկիր փոխանցելը:
«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար կազմն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան