Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը
Հասարակություն

ԵՄ արկածախնդրությունը ձախողվեց. Ռուսաստանը գնահատել է ՀՀ քայլը

Եվրամիության հակառուսական հերթական քայլի մեջ Հայաստանին ներգրավելու, ինչպես նաև կանխելու դեպքն արժանացել է Մոսկվայի պատշաճ արձագանքին։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եվրոպացի պաշտոնյաներին աճպարարներ է անվանել, այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են երրորդ երկրների ցանկում, որոնք պաշտպանել են այսպես ասած՝ «Մագնիտսկու եվրոպական ակտը»։ Հիշեցնենք, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ Հայաստանի ու Ադրբեջանի անունները հայտնվել էին, սակայն կարճ ժամանակ հետո հեռացվել, իսկ Հայայստանի ԱԳՆ-ից էլ հստակ արձանագրել էին, որ մեր երկիրը չի միանում այդ պատժամիջոցների ակտին։

Դեռևս երեկ նշել էինք, որ այս փաստը չափազանց ուշագրավ է, հատկապես արտաքին քաղաքական վեկտոր փոխելու Հայաստանի իշխանությունների վերջին ջանքերի ֆոնին, Մոսկվան այս դրվագը գնահատելու է որպես դաշնակցային հարաբերությունների դրական օրինակ։

«Մենք տեսել ենք մի շարք երրորդ երկրների միանալու վերաբերյալ ԵՄ-ի կողմից հայտարարության որոշակի լրամշակման փաստ, ըստ դրա նրանք աջակցում էին ԵՄ-ի այսպես կոչված իրավամարդկային պատժամիջոցներին։ Դրա սկզբնական տարբերակում Հաաստանն ու Ադրբեջանը հայտնվեցին, հետո հրաշքով անհետացան։ Իհարկե այս հարցը պետք է ուղղել Բրյուսելյան աճպարարաներին, դա ինչ որ մոգություն է, փաստաթղթերի տարբերակների ձեռնածություն»,- ասել է Մարիա Զախարովան, նշել, որ Բրյուսելն իր հակառուսական սահմանափակումներին միջազգային իրավական նորմերին համապատասխանության տեքստ տալու համար, ջանացել է ներքաշել նաև երրորդ երկրներին, սակայն այդ միջոցները դատարկ և ոչ կառուցողական միջոցներ են։ Ավելին, ըստ Զախարովայի, Եվրամիության նախագահի նպատակն է ստիպել հարևաններին հետևել պատժամիջոցային հակառուսական ուղուն։ «Մենք տեսանք, որ հարևան մայրաքաղաքները չեն աջակցում նշված պատժամիջոցներին»,-ասել է Զախարովան։ Այս հանգամանքը, թերևս դրական ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների ցանկալի վերբեռնման շրջանակներում։

Նարեկ Մամյան