Զnհեր ու վիրավnրներ Պրահայի կենտրոնում ՝ որոնց թիվը ավելանում է․ ինչ են փոխանցում Պրահայից
Պրահայի կենտրոնում՝ Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի գլխավոր մասնաշենքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, կան զոհեր եւ վիրավորներ։ Զոհերի եւ վիրավորների թվի մասին հայտնի դարձավ ժամը 16.40-ին` 10 հոգի զոհվել է, 9-ը՝ վիրավորվել ։
Սպանվել է նաեւ հարձակվողը։
Ժամը 17-ին վիրավորների թիվը հասավ 30ի։ Այդ թիվը հաստատել է Պրահայի շտապօգնության մամուլի քարտուղարը
Պաշտոնական աղբյուրները այլ մանրամասներ չեն հայտնում։ Հայտնի է միայն, որ հարձակվողը չեզոքացված է։
Փակվել է ֆակուլտետի մասնաշենքի հարակից ողջ տարածքը՝ Յան Պալախի հրապարակը, ինչպես նաեւ մետրոյի Ստարոմեստսկա կայարանը։
Մասնաշենքի մոտ են փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռակուշանը ու Պրահայի քաղաքապետ Սվոբոդան։ Նրանք Չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում կոչ արեցին բնակչությանը չխանգարել իրավապահ մարմիններին, հարակից տարածքներում չխմբվել եւ մեքենաների մեջից դուրս չգալ։
Ոստիկանության հատուկ ուժերը ֆակուլետի մասնաշենքի բոլոր սենյակները ստուգում են՝ բացառելու համար հարձակվողի հետ կապ ունեցող այլ մարդկանց գոյությունը։ Ուսանողներն ու դասախոսները արդեն տարհանվել են։
Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...