Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում 20-25մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։
Երևան քաղաքում` դեկտեմբերի 23-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 4-7 մ/վ, դեկտեմբերի 23-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ, 26-ին՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։




















Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
«Ժողովուրդ». Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի
ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars