Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքը կամ հիանալի կլինի, կամ՝ ոչ․ Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներԾննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզԸստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԿիևԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը
Մամուլի տեսություն

«Եթե եկող տարի Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության լուծարումը տեսանելի է լինելու»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական գործընթացների, որոշումների և իրականության մասին խոսելիս 2023 թ.-ը դժվար է ուղղակի բարդ տարի կոչելը: Տարվա ընթացքում հարցազրույցների ու վերլուծությունների միջոցով անդրադարձել ենք զգայուն ու կարևոր թեմաների՝ Արցախի կորուստ, բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներ, Հայաստանին սպառնացող վտանգներ և այլն:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում փորձեցինք ամփոփել 2023 թ.-ը և խոսել հաջորդ տարվա սպասելիքներից ու անելիքներից: «2023 թ.-ը հայոց պատմության ամենածանր տարիներից մեկն էր, որովհետև մենք մեր ձեռքերով ոչնչացրեցինք Հայկական երկրորդ պետությունը: Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց էին պլանավորում դա անել, այլ խնդիր է, որ մենք ամեն ինչ արեցինք, որ նպաստեինք դրան: Մենք ասելով՝ իրականում նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ հասարակական այն շերտին, որը, հայտարարելով, թե «մենք չենք զբաղվում քաղաքականությամբ», աչք է փակում կատարվածի վրա կամ իր մասնակցությունը քաղաքական գործընթացներին սահմանափակվում է նրանով, որ Գրին քարտերի հերթերում է կանգնում:

Մենք նպաստեցինք նրան, որ Հայկական երկրորդ պետականությունը ոչնչացվեց, իսկ հաշվի առնելով Ադրբեջանից եկող ազդակները, օրինակ՝ դեկտեմբերի 26-ին իրենց Միլլի մեջլիսում հայտարարություն է ընդունվելու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին, կարող եմ ասել, որ 2023 թ.-ի արդյունքները բերելու են նրան, որ 2024 թ.ին Ադրբեջանի ու արտահերթ ընտրությունների գնացող Ալիևի քաղաքական նախագծի արանքում լինելու է Հայաստանը: Ավելի կոնկրետ՝ նախագիծն է՝ անել Հայաստանի հետ այն, ինչ իրենք արեցին Արցախի Հանրապետության հետ: Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը վերջերս մելամաղձոտ ձայնով ասում էր, որ Արցախի պետականության լուծարումն այլընտրանք չուներ, մենք փորձում էինք պետություն կառուցել Հայաստանի հաշվին և այլն: Ձեզ վստահեցնում եմ, որ նույն տեքստը նա կարող է հետագայում կարդալ նաև Հայաստանի մասին, հայտարարել, որ մենք փորձեցինք, բայց ոչինչ չստացվեց: Շատ հստակ քայլերով ենք գնում դեպի պետականության լուծարում: Եթե 2024 թ.-ին Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության լուծարումը շատ տեսանելի է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ստացվում է, որ 2024 թ.-ից դրական ակնկալիքներ չենք կարող ունենալ, եթե երկրում չլինեն քաղաքական փոփոխություններ: «Հայաստանի և Սփյուռքի՝ քաղաքական, տնտեսական և այլ տիպի ռեսուրսներն ինչոր ֆորմատով պետք է մեկտեղել, հակառակ դեպքում՝ հույս ունենալ, որ Իրանն ու Ռուսաստանը քաստինգ կանեն Հայաստանում և իրենց համար նախընտրելի ղեկավար կընտրեն, որը մեզ կփրկի, ապա սա մեզ համար աղետալի հետևանքներ է ունենալու: Արցախը Պրահայում ձեռք բերված համաձայնությունից հետո մոտ մեկ տարի դիմացավ, հետո լուծարման մասին փաստաթուղթ ստորագրվեց: Վստահ չեմ, որ Հայաստանն այդ մեկ տարին կդիմանա: Չէ՞ որ Գրանադայում էլ է որոշակի փաստաթուղթ ստորագրվել, որը բովանդակային առումով Հայաստանին վերաբերող մասով նույնն է, ինչ 2022 թ.ին Պրահայում Արցախի մասով ստորագրված փաստաթուղթն էր: Ադրբեջանցիները դա չեն թաքցնում: Եթե քաղաքական փոփոխություններ չլինեն, մենք ձեզ հետ երևի էլ բարոյական իրավունք էլ չենք ունենա խոսել այն մարդկանց մասին, որոնք իմ նշած հերթերում Գրին քարտ ստանալու և երկրից մեկնելու գործողություններ են անում: Մարդիկ, ենթագիտակցաբար զգալով վտանգը, այս կերպ էլ արձագանքելու են դրանց»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց քաղաքական փոփոխություններ անել, կարծես թե, չի ստացվում: «Նախկինների» չվերադառնալու ցանկությունից դրդված քաղաքացիները ներկաներին էլ չեն կարողանում մերժել, նոր դեմքեր են փնտրում, որոնք, սակայն, չկան: «Ոչ ոք լուսնից չի իջնելու: Ունենք քաղաքական այն էլիտան, որն ունենք, ունենք այն գործարարներն ու քաղաքական գործիչները, որոնք ունենք՝ լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում: Մեր ընտրությունը պետք է կատարենք դրանից: Հույս ունենալ, որ լուսնից ինչ-որ մեկը կգա, նման բան չի լինելու: Խնդիրը նաև այն է, որ Հայաստանում ներէլիտար պայքարը ոչ պակաս անողոք է, ոչ պակաս անողոք պայքար են իրար դեմ մղում, քան Հայաստանն Ադրբեջանի դեմ: Դա է պատճառներից մեկը, որ չենք կարողանում փոփոխությունների հասնել: Սա առաջին և զուտ գետնի վրա իրականությունն է: Երկրորդ՝ որքան էլ ցավալի լինի, լավ թե վատ, բայց Նիկոլ Փաշինյանը քաղաքական կոնցեպտ ունի, նախագիծ: Սկզբից «խաղաղության դարաշրջանն» էր, հիմա էլ «խաղաղության խաչմերուկն» է: Չեմ խոսում այն մասին, թե որքանով է դա իրատեսական կամ ոչ, խաղաղության կոնցեպտի տակ մի ամբողջ համակարգ է կառուցված: Խոսք են տալիս մարդկանց, թե լավ կապրեք, սա կլինի, նա կլինի և այլն, այսինքն՝ նա կոնցեպտ է առաջարկում: Իսկ ո՞րն է ընդդիմության կոնցեպտը:

Երբ լսում եմ ընդդիմությանը ներկայացնող մարդկանց, ինձ մոտ տպավորություն է, որ 2020 թ.-ի սեպտեմբերի 26-ն է: Նույնիսկ իրականությունը նկարագրելու լեզուն վերջին երեք տարվա ընթացքում չի փոխվել:Մեր սահմանը Աղդամից ու Ջաբրայիլից եկել ու հասել է Վարդենիս, Սիսիան, Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի համար շատ է փոխվել, Ռուսաստանը ներգրավվել է պատերազմի մեջ ու, կարծես թե, պատերազմում արդեն հաղթում է, իսկ եթե դա այդպես է, ապա այն պետությունը, որտեղ կա ռուսական ռազմաբազա, այս պայմաններում նույնպես մաս է դառնում այն պետության, որը հաղթանակ է տարել պատերազմում ու դու դրան համապատասխան պետք է մշակես քո ներքին ու արտաքին քաղաքական կոնցեպտները: Մենք այս ամեն ինչը չունենք: Չունենք պատասխան նրան, թե ինչպիսի սահմանազատում և սահմանագծում պետք է լինի, թե ինչպես ենք պատկերացնում կոմունիկացիաների ապաշրջափակումը զուտ քարտեզի վրա և այլն: Խնդիրը, բացի ներէլիտար պայքարից, նաև այն է, որ կոնցեպտուալ առումով Փաշինյանի՝ այդ մեռելածին «խաղաղության խաչմերուկ» ասվածի այլընտրանքը չկա: Իսկ մարդիկ քվեարկում են կոնցեպտների օգտին:

2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանին հնարավոր է իր շենքի բնակիչներն անգամ չճանաչեին, բայց մարդիկ գնացին «մերժենք»-ի կոնցեպտի հետևից: 2018 թ.-ից այս կողմ էլ տնտեսական-սոցիալական վիճակը, մեղմ ասած, այնքան չի բարելավվել, որ ասենք, թե 2018 թ.-ին առկա խնդիրները լուծվել են: Այս ամենի լուծման կոնցեպտը չկա: Երբ լինի, այդ ժամանակ հնարավոր է, որ մարդիկ որոշեն, որ քվեարկում են ոչ թե այնպես, որ հետո գնում են Գրին քարտ ստանալու, այլ կգնան իքս քաղաքական գործչի օգտին քվեարկելու: Մարդկանց հետ շփումը չկա, կոնցեպտուալ առումով առաջարկ չկա, մարդիկ էլ թմբիրի մեջ են, բայց այդ կոնցեպտուալ առաջարկը չկա նաև այն պատճառով, որ մեր երկրում ներէլիտար պայքար է ընթանում»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում