«Արցախը զոհաբերելու և հակառուսական կապիկություն անելու դիմաց` Նիկոլն Արևմուտքից սեփական իշխանության անվտանգության երաշխիքներ ստացավ». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես և ասում էինք` Նիկոլը գնաց եվրասիական դաշտ: Գնալու է նաև ՀԱՊԿ: Մինչ այդ, սխալ և հանցագործ հաշվարկի հիման վրա, Արցախը զոհաբերելու և հակառուսական կապիկություն անելու դիմաց` Արևմուտքից սեփական իշխանության անվտանգության երաշխիքներ ստացավ:
Հույս ուներ, որ ռուսներն Ուկրաինայում պարտվելու են Արևմուտքին: Հիմա, երբ բոլորին հասկանալի է, որ Ուկրաինան և Արևմուտքը պարտության ճանապարհին են` հայրենիք վաճառողը եվրասիական ճամբարում ներողամտություն է փնտրում:
Ինչքա՞ն կարելի է պետությունը զոհաբերել, մեկ անձի անձնական շահերի, վախերի ու մորթապաշտության դիմաց:
Ալիևի աչքը լույս: Ադրբեջանն ինքն իրենով ոչինչ չարժե (որովհետև լրիվ կորցրել է ինքնիշխանությունը), բայց բախտը բերելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հավաքական ընդդիմությունը, գործնականում չի գիտակցել, որ միայն միասնաբար է հնարավոր փոխել այս աղետաբեր խայտառակությունը:
Արդեն պարզ տեսանելի է, որ առանց Արցախ` չկա նաև Հայաստան:
Ռևանշը` «հիվանդ» Հայաստանի առողջացման միակ հնարավոր ճանապարհն է: Ռևանշ կարող են իրականացնել միայն ընդդիմության ազգային ուժերը` միասնաբար: Դա գաղափարական և ծրագրային հսկայական աշխատանք է ենթադրում:
Իսկ նոր ուժ` ինչպես սպասում են ոմանք` չի ծնվելու: Թեկուզ 10 տարի սպասեք»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել