Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հասարակություն

«Երազելը շատ կարևոր բան է, եթե աղոթես ու հավատաս` անպայման իրականություն կդառնա» . Բացառիկ հարցազրույց համաշխարյաին աստղերի «Event Planner» Էդգար Հայի հետ. (լուսանկարներ)

Ամենշքեղ միջոցառումները համաշխարհային աստղերի համար կազմակերպում է ազգությամբ հայ` Էդգար Հայրապետյանը։ Միջոցառումները իրական հեքիաթի վերածող Էդգար Հայրապետյանի հետ բացառիկ հարցազրույց է ունեցել Armday.am -ը։

 -Էդգար ծնվել և մեծացել եք հայաստանում, ե՞րբ եք տեղափոխվել ԱՄՆ

-Այո, ծնվել և մեծացել եմ Հայաստանում, հենց Հայաստանում է իմ սիրտն ու հոգին, իմ մտքերն ու աղոթքները, ամեն ինչ Հայաստանի մեջ է և Հայաստանի հետ է։ Կյանքիս հիմնական տարիները անցկացրել եմ իմ հայրենիքում, տեղափոխվել եմ ԱՄՆ 12 տարի առաջ և այդ 12 տարվա ընթացքում դեռևս հետ չեմ գնացել։

 

-Հե՞շտ էր հայրենիքից հեռու ապրելը 

-Շատ  դժվար է, լինելով հայրենիքից շատ հեռու դու գտնվում ես հայրենիքին շատ մոտ, քանի որ հայրենիքով ես ապրում, հայրենիքի նորություններով ես ապրում, հայրենիքի ցավերով ես ապրում: Հայրենիքից հեռու ապրելը հեշտ բան չէ, դա շատ դժվար է, որքան էլ որ մենք փորձում ենք մեզ համոզել, որ այո սա է մեր տունը հիմա, սա է մեր ապրելակերպը, բայց մեր արմատները այնտեղ են՝ մեր հայրենիքում։

-Ի՞նչպես որոշեցիք զբաղվել այս գործով, ով կամ ինչը Ձեզ բերց այս մտքին

-Պատահական, քանի որ իմ մասնագիտությամբ ես «Event Planner» չեմ, բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում այդպիսի մասնագիտություն գոյություն չուներ և չկա տեղ, որ գնաս սովորես և այդ մասնագիտությամբ աշխատես, այս գործով զբաղվեցի շատ պատահական, ընկերևներիցս մեկը խնդրեց, որ օգնեմ իրեն՝ գնացի օգնեցի և ինքը ասեց, որ ինձ մոտ դա հիանալի է ստացվում  և սա պետք է ինձ համար աշխատանք դառնա, որպեսզի կարողանամ նաև  գումար աշխատել։ Դե բնականաբար ես պնդում էի, որ դա իմ համար աշխատանք չի կարող լինել, բայց մեկ-երկու տան փոքր առիթնեռր պլանավորելուց հետո եղան նաև մեծ կորպորատիվ առիթներ և իմ հաճախորդները ստիպեցին ինձ, որպեսզի ես սկսեմ կազմակերպել  հարսանիքներ. իրականում ինձ իմ հաճախորդները ասում էին, որ պետք է իրենց երեխաների հարսանիքները պլանավորեմ։ Կարճ ձևակերպեմ (ժպտում է, խմբ.) իմ հաճախորդների ցանկությամբ` ես դարձա  «Event Planner»։

 

-Կհիշե՞ք արդյոք որքան է եղել Ձեր առաջին հոնորարը, և ի՞նչի վրա եք այն ծախսել

-Իմ առաջին հոնորարը որպես «Event Planner» եղել է 3000$, և ես այն ծախսել եմ կոշիկի վրա, կոշիկ եմ գնել։

 

-Այսօր Դուք շատ ճանաչված եք, Դուք Հոլիվուդյան և համաշխարհային աստղերի միջոցառումներ եք կազմակերպում, կհիշեք ո՞վ է եղել առաջին հայտնի մարդը, ով Ձեզ հետ համագործակցել է։

-Այո, այսօր ես համաշխարհային աստղերի համար՝ երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ, գրողներ, իսկապես ցանկը մեծ է, կազմակերպում եմ տարբեր առիթներ։ Իմ կյանքի  առաջին հայտնի մարդը, ում համար ես կազմակերպել եմ առիթ, եղել է դերասանուհի՝ Շերոն Սթոունը, կարող եմ ասել ինքն է բացել ինձ համար այդ ճանապարհը դեպի Հոլիվուդյան աստղեր, դեպի համաշխարհային մեծություններ, որի համար ես շնորհակալ ու երախտապարտ եմ, իսկ մեր հանդիպումը եղել է շատ պատահական՝ լանչի ժամանակ, ընկերոջս միջոցով։

 

-Ի՞նչ դժվարությունների միջով եք անցել այս ճանապարհին:

-Շատ դժվարությունների միջոցով եմ անցել, առաջին դժվարությունից մեկը եղել է հենց լեզվի իմացությունը, երկրում հարմարվելու ՝երկրի մեծության առումով, քանի որ մենք Հայաստանում՝ Երևանում ապրելով, սովոր ենք եղել բոլորին ճանաչելով,  բոլոր տեղերում հնարավորություն և կապեր ենք ունեցել։ Դժվարություններից էր նաև այն, որ այս գործում ինձանից ավելի վաղ սկսած մարդիկ կային, հրեաներ, սևականներ, և իրականում մտնել այդ գործի մեջ և դառնալ այն ինչ ես այսօր դարձել եմ՝ դա շատ դժվար է եղել, այս երկիրը անսահմանափակ է թե' սահմանների, թե' մարդկանց ու մարդկանց հնարավորությունների առումով։ Ամենամեծ դժվարություններից մեկը հայ համայնքում եղել է այն, որ ես ընտանեկան կարևոր միջոցառումներ կազմակերպող  միակ հայ տղան եմ, իհարկե շատ հայ աղջիկներ կան, բայց ես դեռևս միակ տղան եմ։ Մի խոսույթ կա, որ ասում են տղայի ձեռքը միշտ ուրիշ է. իմ կազմակերպած առիթները միշտ տարբերվել է, մարդիկ դա սիրել և գնահատել են։ Ամենաբարձր որակ գնահատող հաճախորդները դիմում են ինձ և դա ասում եմ մեծ հպարտությամբ։

-Ձեր կազմակերպած միջոցառումները հեքիաթային են, դժվար է ա՞րդյոք այդ ամենը իրականացնելը։

-Շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, իրականում հեշտ չէ, քանի որ ամեն անգամ հանդիպում ես մարդկանց, ովքեր ասում են ես ուզում եմ բան, որ երբևէ չի եղել, անկրկնեկլի երեկույթ, և այո՛ այդ պատասխանատվությունը շատ դժվար է վերցնել և շատ դժվար է դա իրականացնել, բայց ինչպես ասում են, եթե կա ցանկություն, ապա կա նաև հնարավորություն այն իրականացնելու։ Ցանկացած առիթի ժամանակ ես օգտագործում եմ իմ ամբողջ ռեսուրսը, և փորձում եմ ամեն ինչն անել, որ պատվիատուի երազանքն ամենամանրամասը դետալներով իրականություն դառնա։  Հարսանիքների ժամանակ պատասխանատվությունը էլ ավելի շատ է լինում, քանի որ դա իրենց կյանքի ամենակարևոր օրն է, պետք է անել  ամեն բան, որ հաճախորդը իր հարսանիքը ամբողջ կյանքում հիշելուց՝ ապրի և զգա այդ նույն էմոցիաները ինչ հարսանիքի ժամանակ, և ես պարտավոր եմ դա անել լավ և հեքիաթային, որպեսզի իրենք կարողանան ունենալ իրենց կյանքի հեքիաթը։

-Կխնդրեմ նշեք, որ աստղերի համար եք միջոցառում կազմակերպել:

-Աստղերի իմ ցուցակում շատ մարդիկ կան՝ Նիկի Մինաժ, Շերոն Սթոուն, Բրեդ Փիթ, Քրիստինա Ագիլերա, Լեոնարդո Դիկաբրիո, Քիմ Քարդաշյան, Մայլի Սայրուս, Քորթնի Քարդաշյան, հաշխարային ֆուտբոլիստեր և այլն։ Շատերն են, հիմա չեմ կարող բոլորին հիշել, բայց Հոլիվուդյան աստղերի շրջանակում իմ հաճախորդների քանակը շատ մեծ է։ 

-Ի՞նչպիսին է լինելու Ձեր հարսանիքը

-Երբ որ պատրաստ լինեմ ամուսնանալու, իմ հարսանիքը կլինի շատ յուրահատուկ, շատ ճոխ, շատ կազմակերպված, շոուներով, միանշանակ կլինի շատ դրամատիկ, ես դրամատիկ հարսանիքների սիրահար եմ. այդ օրը ես կկարողանամ վայելել՝ վստահ լինելով, որ իմ օգնականները լիարժեք կվերահսկեն իրավիճակը։

-Ի՞նչ երազանք ունեք

-Երազելը, նախ շատ կարևոր բան է, ցանկացած բան, որ երազում ես և հավատում ես քո երազանքին, դա իրականություն է դառնում, ես խորը համոզմունք ունեմ դրանում, հավատում եմ և իմ կյանքում կարող եմ ասել, որ իմ բոլոր ցանկություններն ու երազանքները, որոնք ես իրոք ունեցել եմ, հավատացել եմ, Աստծուն խնդրել եմ և աղոթել,  բոլորը իրականություն են դարձել։ Ունեմ շատ երազանքներ իմ անձնականի և աշխատանքիս հետ կապված, իմ ընտանիքի հետ կապված։ Ես Հայաստանում մեծացել եմ արցախյան առաջին պատերազմի ժամանակ և վերջին տարիների պատերազմն ու իրավիճակը հաշվի առնելով, իմ հայրենիքի հետ տեղի ունեցողը գիտակցելով, որքան էլ պրիմիտիվ թվա կարդացողին, բայց դա խաղաղությունն է, միայն խաղաղության ժամանակ է, որ ես ու  իմ նման մարդիկ կարող են արարել և ստեղծել, երազել, ստեղծագորել, ամուսնացնել և վայելել։ Եթե մարդու մտքում, տարածքում, հայրենիքում, տանը խաղաղություն և հանգստություն չկա՝ այդ բոլորը դառնում են երկրորդական։ Դրա ապացույցը եղավ այն, որ 44- օրյա պատերազմի ժամանակ, ես բոլոր կանխավճարները հետ վերադարձրեցի մարդկանց և պարզապես չէի կարողանում աշխատել և ստեղծագործել. հոգում և մտքում խաղաղություն պետք է լինի: Կուզեմ, որ համաշխարահային այս խժդժություններն ավարտվեն, բոլոր երեխաները ապրեն ապահով և առանց վախի։ Կուզեմ համաշխարհային խաղաղություն լինի։

-Ամփոփելով զրույցը Էդգար, ի՞նչ եք մաղթում Հայաստանի մեր հայրենակիցներին և աշխարհասփյուռ հայությանը։

-Կուզեմ մենք վերջապես հասկանանք և գիտակցենք, որ հայրենիքը մեկն է, չկա սև և սպիտակ, չկա իմ ու քո,  բավական է բաժանել ժողովրդին նախկինի և ներկայի, հնի ու նորի, կա մեկ հայ, և ինչքան շուտ սա մենք հասկանանք ու գիտակցենք, այնքան ավելի շուտ մեր խնդիրների գոնե կեսը լուծում կգտնի, աղոթում եմ իմ հայրենիքի համար ամեն օր, որ հայրենիքումս լինի խաղաղություն, մեր հայ երեխաներն ու հայրենակիցները ապրեն խաղաղ երկնքի տակ, որպեսզի կարողանան զարգանալ և բարգավաճել։ Կուզեմ, որ հայրենիքում դադարեն այդ բաժանարար ուժերը և դառնա մեկ բռունցք՝ միասնական Հայաստան, որպեսզի հզորանանք, երջանիկ, կայուն և զարգացած երկրում ապրենք և հպարտ լինենք թե՛ մեր երկրում, թե՛ երկրից դուրս, ինչու չէ նաև այնքան հզորանանք, որ գնանք և ետ բերենք այն ամենը, ինչը կորցրեցինք։

Աշխարհասփյուռ հայությանը կցանկանամ, որ շարունակեն պահպանել հայկականը։ Իմ բիզնեսում, ամեն տեղ ես  ներկայանում եմ որպես հայ։ Մի փոքր հայկականը՝ փոքրիկ նոտաներ, արվեսի, մշակույթի, երաժշտության, այսինքն ամեն տեղ փորձում եմ ընդգծել հային ու հայի տեսակը, անգամ հասարակ սուրճի մեջ դա կա։ Ես ինձ հպարտ եմ զգում, որ ունեմ հնարավորություն իմ աշխատանքի շնորհիվ ծանոթացնել օտարներին մեր մշակույթի, արվեստի  և հայ տեսակի հետ։ Կուզեմ աշխարհասփյուռ հայությունը՝ ամեն մեկը իր գործով լինի լավագույն հայը, կատարի լավագույն աշխատանքը և բարձր պահի հայի անունը աշխարհի ցանկացած անկյունում։

Էդգար Հայրապետյանի ինսթագրամյան էջին կարող եք հետևել՝ այստեղ