Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Ես ունեմ անսահման վստահություն, որ միասնական ուժերով ու դաշնակիցների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Ամանորի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Հերթական տարին այս րոպեներին պատմություն է դառնում՝  իր բոլոր կորուստներով ու ձեռքբերումներով, իրականացած ու անկատար երազանքներով: Ցավոք  2023 թվականը տարեգրության մեջ կմնա որպես հայկական Արցախի կորստի տարի, որը բաց վերք է բոլոր մտահոգ հայերի համար: Սակայն մենք հուսահատվելու ու թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: Մեր հայրենիքի ամեն մի սանտիմետր հողի համար արյուն թափած մեր հերոսների հիշատակը  մեզ պարտադրում է ամեն օր քրտնաջան աշխատել նրանց երազանքները կյանքի կոչելու համար:

Վստահ եմ, որ մեր բոլոր հայրենակիցների ամանորյա ցանկությունն ու բարեմաղթանքը մեկն է՝ անվտանգություն ու կայունություն: Ես ունեմ անսահման վստահություն, որ միասնական ուժերով ու դաշնակիցների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը:Դրան հասնելու համար անհրաժեշտ է վերացնել մեր երկրում առկա թշնամանքն ու անհանդուրժողականությունը, ձևավորել համերաշխության ու միասնականության մթնոլորտ:

Այսօր Արցախից բռնի տեղահանված մեր հարյուր հազարից ավել քույրերն ու եղբայրները Հայաստանում են դիմավորելու Ամանորը: Անենք հնարավոր ամեն բան, որ նրանք իրենց զգան ինչպես տանը, սեր ու ջերմություն տանք, քանի որ նրանք այսօր, առավել քան երբևէ, ունեն դրա կարիքն ու անհրաժեշտությունը:

Տարեվերջյան  այս րոպեներին ես ուզում եմ բաց սրտով խոսել իմ երազանքների մասին:  Ես՝ որպես Գագիկ Ծառուկյան, արել ու անելու եմ ամեն ինչ՝ իմ ժողովրդին օգնելու, իմ երկիրը ավելի ուժեղ ու բարեկեցիկ դարձնելու համար։

Ես շարունակելու եմ ապրել և աշխատել իմ երկրում, կառուցել ու ստեղծել իմ երկրում, նոր աշխատատեղեր ու  նոր հնարավորություններ ստեղծել  իմ հայրենակիցների համար։ Ես, իմ հնարավորության չափով, շարունակելու եմ օգնել մարդկանց, ովքեր կունենան իմ օգնության կարիքը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վստահ եմ, որ միլիոնավոր հայ ընտանիքներում  այս րոպեներին բաժակ է բարձրացվելու մեր բանակի, զինվորների ու սպաների համար։ Խաղաղ ծառայություն բոլորին: Հավերժ փա՛ռք ու խոնարհում մեր նահատակված հերոսների հիշատակին...

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, հույսով ու լավատեսական սպասումով դիմավորենք  2024 թվականը, հավատանք, որ անցնող տարում ենք թողնելու անլուծելի թվացող դժվարություններն ու փորձությունները։

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղություն, կայունություն ու բարեկեցություն:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...»։