Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հասարակություն

Հայաստանի հաշվին «Արևմտյան Ադրբեջան» ստեղծել․ Նաիրի Սարգսյանը՝ Ալիևի նպատակների մասին

Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հարցազրույցը մեծ մտահոգությունների տեղիք է տալիս։ Ու քանի որ Հայաստանում այս պահին կախիչների, ցնցուղի, ծորակների շուրջ կենցաղային էժան պոպուլիզմ է, մեզանում անվտանգային առաջնահերթությունները դեֆորմացվել են:
 
Սրան զուգահեռ Ի. Ալիևը հստակ պատկերացում ունի և արձանագրում է իր պետության ռազմավարական շահերը, որոնք ներկայումս ձևակերպվել են մի կողմից, Ալիևի բառերով ասած, «Ադրբեջան պետության ազգային նոր գաղափարի ձևակերպման», մյուս կողմից՝ փետրվարի 9-ին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների նախաշեմին քարոզարշավի անցկացման ներքո: Եվ քանի որ Հայաստանի իշխանությունները վախեցած են, ունեն միայն հանձնվելու օրակարգ, իսկ Հայաստանը նաև ես և մենք ենք, ուստի հայկական պետությանն ուղղված ցանկացած ոտնձգություն չի կարող անպատասխան մնալ ոչ միայն խոսքով, այլև գործով, ջանքերի միախմբմամբ ու կոշտ պայքարով:
 
Մենք պետք է հասկանանք ու սթափ գիտակցենք, որ Ալիևի երեկվա՝ թեկուզ նախընտրական, սակայն ՀՀ-ի պետականությունը և գոյությունը կասկածի տակ դնող հարցազրույցն իր մեջ շատ իրական ու հեռուն գնացող վտանգներ է պարունակում:
Ալիևի խոսքից պարզ է դառնում, որ բանակցվող, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթղթում չի նշվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, պետությունների տարածքային ամբողջականության մակերեսը, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն՝ պնդելով, որ «սահման չկա, չկա նաև սահմանի խախտում»։ Ակնհայտ է, որ Բաքուն ջանում է, որպեսզի թուղթը ստորագրվի առանց միջնորդի. Ալիևի համար շատ ավելի հեշտ է բանակցել Փաշինյանի հետ, քանի որ վերջինս, ինչպես կյանքը ցույց է տալիս, մեծ հակվածություն ունի զիջումների գնալու ու չունի պետականության պահպանման որևէ կարմիր գիծ։ Այսինքն, Ալիևի համար առավել հեշտ է լինելու ՀՀ-ին պարտադրել իր կամքը և շահերը:
 
Ալիևի խոսքից հասկանալի է դառնում, որ ՀՀ-ն չի ապաշրջափակվելու: Դրա մեխանիզմներն են լինելու մի կողմից Բաքվի ու Անկարայի կողմից սահմանները փակ պահելը, մյուս կողմից՝ դեպի Վրաստան լոգիստիկ ուղին Տավուշում ադրբեջանական անկլավով վերահսկելի դարձնելը, իսկ դեպի Իրան գնացող սահմանը Զանգեզուրի միջանցքով կառավարելը: Ավելին՝ անկլավների վերադարձին զուգահեռ Ադրբեջանը պահանջում է դրանք Ադրբեջանի տարածքին կապող միջանցքների ադրբեջանաֆիկացում:
 
Հին ճշմարտություն է, որ քաղաքականության մեջ հանձնվողից ամեն բան փորձելու են վերցնել, և իզուր չէ, որ Ալիևն իր երեկվա խոսքում նշեց, որ իրենց պետության «ազգային գաղափարախոսությունը» պետք է փոխել, այսինքն՝ իրենք Արցախի խնդիրը Հայաստանի վարչապետի միջոցով լուծեցին, հիմա նոր խնդիր են իրենց առջև դրել։
Արդյո՞ք դա «Արևմտյան Ադրբեջան» թեզը չէ, որն իրենից ենթադրում է հավակնություն Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ։ Ի դեպ, Ալիևն իր հարցազրույցում ՀՀ-ի տարածքների ու մայրաքաղաքի մասին խոսելիս կիրառում էր դրանց ադրբեջանական պիտակային անվանումները, իսկ դա առնվազն արձանագրում է մեկ պարզ իրողություն՝ Ադրբեջանը չի կանգնելու որևէ բանի առաջ:
 
Վերոնշյալի համար առաջին հերթին, ոչ այնքան միջազգային իրողություններն են պայմաններ ապահովել, որքան հենց ՀՀ իշխանությունների ամուլ և իմպոտենտ պահվածքը. Ալիևն արդեն սպառնում է հայկական եկեղեցուն, որի հոգևոր առաջնորդն իր խոսքում կիրառում է Արցախ անվանումը:
 
Եթե մենք վերջնականապես չենք կտրվել տարածաշրջանային իրողություններից, ու ազգային գոյաբանական մեր բնազդը դեռ որևէ կերպ մնացել է, ապա պետք է մոբիլիզացնենք մեր ներուժը, քանի որ թե՛ ժամանակը, թե՛ ռեգիոնալ իրողությունները մեր դեմ են աշխատում, և պետք է շատ կարճ ժամանակահատվածում իրավիճակ փոխենք: