Թուրքմենստանը դադարեցրել է գազի սվոփային մատակարարումներն Ադրբեջան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքմենստանն ու Ադրբեջանը չեն կարողացել պայմանավորվածության հասնել այս տարի Իրանի մասնակցությամբ գազի սվոփային մատակարարումները շարունակելու շուրջ, հաղորդում է News.am–ը։
Ըստ «Turkmen.news»-ի աղբյուրների՝ պատճառը սակագնի հարցում առկա անհամաձայնությունն է։
«Հազար խորանարդ մետրի համար 135-140 դոլար արժեքը բորսայում գնանշված գների համեմատ ծիծաղելի է։ Ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը հետագայում թուրքմենական գազն արտասահման է վերավաճառում կրկնակի թանկ գնով»,- պարզաբանում է աղբյուրը։
Իրանական Mehr գործակալությունը հաղորդում է, որ մատակարարումները դադարեցվել են որոշակի «խնդրի» պատճառով, որի լուծումն Ադրբեջանը քննարկում է Թուրքմենստանի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խոսքը «առևտրային պայմանների և օրական ճշգրիտ ծավալների մասին» է։ «Turkmen.news»-ի աղբյուրները պարզաբանում են, որ խոսքն առաջին հերթին գնի մասին է։
Երկրորդ պատճառը Թուրքմենստանում գազի հասանելի ծավալների բացակայությունն է՝ ներքին կարիքների ավելացմամբ պայմանավորված։ Սա համընկնում է համակարգային խնդրի հետ. «Թուրքմենգազը», օտարերկրացիների հետ գործարքներ կնքելիս, միշտ գերագնահատում է գազի առկա ծավալները։ Եթե այդ խարդախություններն ի հայտ գան, ապա արտասահմանյան գնորդները, որոնք առանց այդ էլ չեն վստահում իրենց թուրքմեն գործընկերներին, ըստ աղբյուրների, ընդհանրապես կհրաժարվեն համագործակցությունից։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել