Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հասարակություն

ԼՂ հայրենակիցներին 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՍՀ նախարարությունից հիշեցնում են, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է (ներառյալ)։
Այն անձինք, ովքեր արդեն իսկ ստացել են 100 000 դրամ միանվագ աջակցությունը, բայց մինչ այժմ չեն ներկայացրել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը, կարող են մուտք գործել համապատասխան հարթակ՝ https://50.socservice.am հղմամբ։
 
Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև.
 
ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://50.socservice.am
ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը), դրա բացակայութան դեպքում՝ անձնագրի, նույնականացման քարտի տվյալները։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։
ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։
ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։
ՔԱՅԼ 5․ «Բանկի ընտրություն» հատվածում անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք քարտային հաշիվ, թե ոչ։ «Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել քարտի վրա գրված 16 նիշը։ 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր առայժմ չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ նշելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենալ հաշիվ։
ՔԱՅԼ 6․ Անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք անչափահաս երեխաներ, թե ոչ։
ՔԱՅԼ 7. Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել անչափահասի տվյալները։ Այնուհետև անհրաժեշտ է նշել ազգակցական կապը Ձեր նկատմամբ։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։
ՔԱՅԼ 8. Անհրաժեշտ է սեղմել «Համաձայն եմ» կոճակը, եթե ցանկանում եք տալ համաձայնություն Ձեր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ 2 մլն դրամը չգերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
ՔԱՅԼ 9. Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։
ՔԱՅԼ 10․ «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ:
Դիմումը հաջողությամբ մուտքագրելուց հետո կնշվի, որ դիմումը հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։
 
ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
  • *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է.
  • նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան.
  • աջակցությանը դիմելու համար պարտադիր է ունենալ քարտային հաշիվ (հակառակ դեպքում ՝ Ձեր դիմումը կմերժվի).
  • 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ ցանկից ընտրելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենան հաշիվ.
  • յուրաքանչյուր չափահաս անձ պետք է լրացնի առանձին դիմում, իսկ անչափահասի դեպքում դիմումը պետք է լրացվի ծնողներից մեկի (կամ խնամակալի կամ հոգաբարձուի) կողմից։