Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել
Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»
Մամուլի տեսություն

«Շատ եմ զրուցում Խաչիկի հետ, պատկերացնում, թե ինչ-որ քայլ անելուց առաջ նա ինչ կմտածեր. չէր սիրում, որ մարդիկ չարանում էին». Խաչիկ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր ու չարաճճի: Սիրում էր գրականությունը, հումանիտար առարկաների հանդեպ մեծ հակում է ունեցել: Ազդվում էր մեր էպոսից, մեր մշակույթն իր համար յուրահատուկ տեղ ուներ, բայց, միևնույն ժամանակ, Խաչիկը համամարդկային կերպար էր: Սիրում էր նաև դիցաբանությունը: Գեղեցիկ ձեռագիր ուներ, կարող էր թռչնատառերի նման գրել: Ճկուն մտածելակերպով էր աչքի ընկնում, մի հարցի վերաբերյալ կարող էր մի քանի տեսակետ արտահայտել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Խաչիկի մայրիկը:

Ասելիքը շատ է, հույզերն՝ անսպառ, այսպիսին են տղաների մասին մեր զրույցները: Մայրիկն ընդգծում է՝ քննարկումների ու զրույցների ժամանակ Խաչիկն ասում էր, որ Աստված պատերազմներ չի ուզում, բայց եթե թշնամին ներխուժում է քո տուն, ի՞նչ է, պետք է ձեռքերդ ծալած նստես ու սպասես, թե ե՞րբ է գլխիդ խփելու: «Ոչ, եթե հարձակվում են քեզ վրա, առաջինը դու պետք է խփես, գլուխդ չկախես: Նաև յուրահատուկ մոտեցում ուներ հերոս կոչման վերաբերյալ: Միշտ շեշտում էր՝ ամեն մեկին հերոս չի կարելի ասել, բոլորին մի հավասարեցրեք իրար»: Տիկին Լուսինեն ասում է՝ չնայած որդին հակումներ ուներ հումանիտար առարկաների նկատմամբ, սակայն տարբեր պատճառներով ընդունվեց Պոլիտեխնիկի քոլեջ՝ ընտրելով ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունը:

«Սովորեց և ավարտեց: Կարծում էր նաև, որ մարդը պետք է նոր տեխնոլոգիաներով զբաղվի: Ասում էր՝ հիմա ինֆորմացիայի դար է, պետք է շատ ինֆորմացված լինես, ինչ էլ անելու լինես, ամեն ինչ պտտվելու է համակարգչի շուրջ: Մտածում էր նաև բիզնես ունենալու մասին, որ լեզուները և տնտեսագիտությունը պետք է կապեր իրար, այնքան մտքեր ուներ: Ասում էր՝ մարդը որքան շատ բան իմանա, այնքան մյուսներն իրենից կախված են լինելու: Մարդն այդ դեպքում լծակներ կունենա»: Խաչիկը զորակոչվել է պարտադիր զինծառայության 2022 թ.-ի հունվարի 19-ին: Ծառայում էր Կապանում՝ Կարմրաքարում գտնվող զորամասում: Տիկին Լուսինեն խոստովանում է՝ 44-օրյա պատերազմից հետո, բնականաբար, ուներ անհանգստություն, անգամ մտածում էր երկրից հեռանալու մասին, քանի որ, իր իսկ խոսքով, «մեր պայքարն արդյունք չէր տալիս, մեկ ստորագրությամբ հանձնում էին»:

«Առաջարկեցի Խաչիկին գնալ երկրից, պատասխանեց՝ ուշացել ես, «սխալ» ես դաստիարակել, ուշացած եկել ես ու սխալ բաներ ես ասում: Եթե ուզում ես, գնա, բայց ես չեմ գալու: Դա եղել է Խաչիկի վճռական խոսքը: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Խաչիկս արդեն նախազորակոչային էր, 18 տարեկան էր դառնում: Դասընկերները, ընկերները գնացին բանակ: Խաչիկը սովորում էր Պոլիտեխնիկի քոլեջում, բանակ չէին տանում: Պատերազմի օրերին անհանգիստ էր, ընկերներից մեկը վիրավոր էր, մյուսը զոհվել էր: «Իմ տարեկիցները զոհվում են, իսկ ես Երևանում նստած եմ»: Այս հարցն իրեն շատ էր տանջում, մարդ էր փնտրում, որ իրեն տանի Արցախ: Մի անգամ Խաչիկին «պահեցինք»՝ ասելով, որ եթե մեր տնից ինչ-որ մեկը գնա, հայրն է լինելու: Մի անգամ այդպես կանխեցինք: Բանգլադեշում ունենք Արամոյի ջոկատ, ընկերներով գնացել էին, ասել, որ ուզում են մեկնել ռազմի դաշտ: Արամոն ասել էր՝ այո, դուք պետք է գնաք, բայց ձեր ժամանակին: Այդ օրը շատ տխուր եկավ տուն, բայց դադարեցրեց այլևս ճանապարհների փնտրտուքը դեպի Արցախ: Իսկ երբ նոյեմբերի 9-ին «հանձնեցին», հիշում եմ իր բարկությունը, հուզմունքը: Հաճախ էինք միասին գնում Եռաբլուր, շրջում:

Զրուցում էինք, տղաների պատմություններն էի պատմում: Ու չեմ մոռանա իր աչքերի կրակը, սեղմված բռունցքերը, երբ ասաց՝ երանի մի հրաշքով Եռաբլուրի տղաները ոտքի կանգնեին, ու կգնայինք մինչև Արևմտյան Հայաստան: Հարցրեցի՝ դու քեզ ինչո՞ւ իրենց միացրեցիր: «Ինչի՞, կասկածո՞ւմ ես քո տղուն, իրենցից պակա՞ս մեկն եմ»»: Մայրիկն ասում է՝ ծառայության ամիսներին որդին դիրքեր էր բարձրանում: «Չէր սիրում խոսել ծառայության ընթացքից, պատմել, թե որտեղ է լինում՝ լիներ դա հեռախոսով, թե անգամ այն օրերին, երբ արձակուրդ էր գալիս: Այդ հարցում «չի կարելին» էր գործում: Ասում էր՝ մա՛մ, քեզ նման հարցերը չպետք է հետաքրքրեն, կարևորը՝ գիտես, որ ծառայում եմ, լավ եմ: Պատերազմն սկսվելուց ժամեր առաջ եմ խոսել Խաչիկի հետ, դադարեցրեց զրույցը՝ մա՛մ, պետք է դիրքը պահեմ, այլևս իրավունք չունեմ խոսելու»: Սեպտեմբերի 13-ը Խաչիկի զոհվելու օրն է: Մայրիկն ասում է՝ այդ օրը դադարել է բաբախել նրա սիրտը: Զոհվելու վայրը Սյունիքի մարզի Շիկահողի դիրքն է:

«Մինչև հիմա փնտրում եմ Խաչիկին, քանի որ իրեն վերջին հրաժեշտը չեմ կարողացել տալ»: Խաչիկի անունը եղել է անհետ կորածների ցուցակում և ոչ զոհվածների, այդ պատճառով ծնողները ԴՆԹ հետազոտություն չեն հանձնել: Բայց Խաչիկը եղել է այն 35 տղաներից մեկը, որոնք տուն «վերադարձան» օրեր անց: «Շարունակում էինք իրեն փնտրել, ժիր էր, աշխույժ, հույս ունեինք, որ իրեն չէր կարող որևէ վատ բան պատահած լինել: Խաչս ծանր տեխնիկայից է կրակել ու ընդառաջ գնացել ադրբեջանցիներին, թե ինչո՞ւ, այդ հարցի պատասխանը չունենք: Ավելի մոտ է տեղափոխվել, որ ավելի դիպուկ կրակի»: Խաչիկի ընտանիքը բազմաթիվ անպատասխան հարցեր ունի, տարբեր մարդիկ տարբեր պատմություններ են ներկայացնում, և ծնողները այդ բոլոր պատմությունների մեջ փորձում են գտնել ճշմարիտը, իրականությունը: Դա անելը բարդ է, քանի որ, տիկին Լուսինեի խոսքով, նաև պետական մակարդակով իրենց ոչինչ չի ասվում:

«Մի մասն ասում էր, որ Խաչիկը զոհվել է, մյուս մասը՝ որ վերևում վիրավոր է մնացել: Մեկ տարի անց իմացանք՝ ծանր վիրավորում է ունեցել, երբ ադրբեջանցիները վերցրել են իրենց դիրքը: Այդ ժամանակ են իրեն սպանել: Այդ մասին փաստում են դատաբժշկական փորձաքննության արդյունքները»: Քրեական գործի վարույթի շրջանակներում շարունակվում են քննել Խաչիկի զոհվելու հանգամանքները: Ընտանիքը հույս ունի քննության ավարտին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: «Արդեն մեկ տարի չորս ամիս է, ինչ Եռաբլուրում ենք բնակվում: Մեր օրը սկսվում և վերջանում է այնտեղ: Մի հերթապահություն էլ մենք ենք իրականացնում: Հետպատերազմյան աղետն ավելի սարսափելի է, քան պատերազմյանը»: Խաչիկը կրտսեր եղբայր ունի: «Երբ արձակուրդ էր եկել, մի միտք ասաց՝ ես ամեն ինչ անելու եմ, որ Էրիկը չծառայի: Անակնկալի եկա: Այնպես ստացվեց, որ Էրիկն օրենքով ազատվեց ծառայությունից»: Խուստուփը Խաչիկի սիրելի սարն էր:

«Զրույցների ընթացքում ասում էր՝ Սյունիք ոտք դնելուց ի՞նչ եք զգում: Չե՞ք զգում Նժդեհի շունչը, Նժդեհի, որը պաշտպանել է Սյունիքը: Հիմա շատ եմ զրուցում Խաչիկի հետ: Միշտ պատկերացնում եմ, թե ինչ-որ քայլ անելուց առաջ ինչ կմտածեր Խաչիկը: Չէր սիրում, որ մարդիկ չարանում էին, չար մարդ չէր սիրում: Բարկանում էր, երբ մեր ժողովրդին բան էին ասում, ասենք՝ «մեր հայերը լավը չեն»: Շեշտում էր՝ ժողովուրդը մեզանից է «սկսում», յուրաքանչյուրիցս, ամեն անգամ նման արտահայտություն անելիս պետք է մեր գործողություններին նայենք, եթե ամեն մեկս մեր ներսից լավը լինենք, փոխվենք, մեր երկիրն էլ լավը կլինի: Մեր երկիրը շատ լավն է, գուցե երբեմն մենք ինչ-որ հարցերում լավը չենք: Պիտի փոխվենք: Հիմա, երբ վերլուծում եմ Խաչիկիս մտքերը, մտածում եմ՝ այս ինչպե՞ս այդքան խտացված կյանք ապրեց: Խաչիկի էությունն էր այդպիսին»: Այս սերն է Խաչիկին ու հարյուրավոր տղաների առաջնորդել պատերազմների ծանրագույն օրերին: Այս անձնազոհության արդյունքը պետք է զարգացող ու հզոր հայրենիքը լինի, հակառակ դեպքում ինչպե՞ս ենք նայելու տղաների աչքերին:

Հ. Գ. - Խաչիկ Գրիգորյանը Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն», իսկ զորամասի կողմից՝ «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում