Կոսաչևի զգուշացումը պատահական չէ
Ռուսաստանի դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը երեկ ուշագրավ հայտարարություն է արել, նշել, թե Ռուսասատանի համար շատ ավելի բարդ է հարաբերվել նախկին Խորհրդային պետությունների, քան աշխարհի այլ հանրապետությունների հետ։ Բանն այն է, որ անկախացումից հետո, ըստ Կոսաչևի, յուրաքանչյուր երկիր սեփական շահերն ունի, սակայն նաև ընդհանուր պորտալար Ռուսատանի հետ, մինչդեռ, հատկապես, արևմտյան երկրները ձգտում են նրանց դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց։
Ուշագրավ է, որ Կոսաչևը հայտարարել է, թե, օրինակ, «Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեպքում իրավիճակն այնքան էլ վատ չէ, սակայն հայ-ռուսական հարաբերություններում դեռևս բացասական դինամիկա է նկատվում։ Ամեն ինչ անզեն աչքով էլ տեսանելի է, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում Ռուսատանից,- նշել է Կոսաչևը և հավելել. -բայց ինձ թվում է, որ սա ժամանակավոր է, որովհետև Հայաստանին առանց Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների շատ դժվար կլինի, մեղմ ասած։ Հույսերը, թե Հայաստանը կպահեն նոր արևմտյան ընկերները, շատ պատրանքային են թվում», - ասել է դաշնային խորհրդի փոխնախագահը։
Ռուսական կողմն արդեն տևական ժամանակ մի շարք զգուշացումներ է անում Հայաստանին, Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը գնահատում որպես չափազանց վտանգավոր։ Շաբաթներ առաջ էլ ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությունը Փաշինյանին համեմատել էր Զելենսկու հետ, նշել, թե իր քաղաքականությունը տանում է գրեթե նույն տրամաբանութան մեջ։ Հայաստանի իշխանություններին այս զգուշացումներն այլևս ոչինչ չեն ասում, նրանք որոշել են փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն ամեն գնով՝ հաշվի չառնելով ՀՀ շահերը։
Սասուն Պապինյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան