15 զինծառայողների կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալը ուշագրավ տեղեկություն է հայտնել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազատ գյուղում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով հինգ մեղադրյալներից երկուսը՝ զորամասի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանը և հրշեջ ծառայության պետ Մառլեն Սարգսյանը, ինձ ՔԿՀ-ում գաղտնի հանդիպում են առաջարկել։ Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողների շահերը պաշտպանող փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա դա աննախադեպ երեւույթ անվանեց. «Այս հանդիպումը շուտով կայացավ։ Զոհված զինծառայողների ծնողներին ներկայացրել եմ այս զրույցի մանրամասները, և մենք կհետևենք նրանց տրամադրած տեղեկատվության հետքերով։
Մառլեն Սարգսյանը ուշագրավ տեղեկություն է հայտնել, սակայն այն ենթակա է ստուգման։ Եվ եթե պարզվի, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա իշխանությունների ողջ վարկածը կփլուզվի, որից հետո անհրաժեշտ կլինի ուսադիրները հանել այս գործում ներգրավված բոլոր պատասխանատուներից»,- նշեց Նորիկյանը։
Նա կարծում է, որ նույնիսկ պաշտոնական վարկածի շրջանակներում օբյեկտիվ քննություն չի իրականացվել. «Եթե իշխանությունները պնդում են, որ տեղի ունեցածը հատկապես վտանգավոր առարկաներ և նյութեր օգտագործելիս անվտանգության կանոնների խախտման կամ ծառայողական անփութության հետևանք է, դա նշանակում է, որ ողբերգության անմիջական պատասխանատվությունը կրում են ներկայիս իշխանությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բանակում տիրող «բարդակի» համար»,- եզրափակեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել