Արտառոց դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. կանխվել է օտարերկրացու ինքնասպանությունը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 15:30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության դասակի ոստիկանը օդանավակայանում նկատել է մի քաղաքացու, ով տարօրինակ վարքագիծ է դրսևորում։
Ոստիկանը մոտեցել է այդ քաղաքացուն, ով հայտնել է, որ իրեն օդանավակայանում թույլ չեն տալիս մեկնել Ստամբուլ։
Ու մինչ ոստիկանը փորձել է պարզել եղելությունը, քաղաքացին նրա տեսադաշտից հեռացել է։
Բարեբախտաբար, ոստիկանության ծառայողը պարզել է, թե որ ուղղությամբ է նա գնացել, ու արդեն տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին գնացել է օդանավակայանի տարածքում գործող «Լավազա» սրճարան և հայտնել, որ ինքնասպանություն կգործի՝ պատշգամբից ցած նետվելով։
Ոստիկանության ծառայողը կարողացել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը և նրան տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Պարզվել է, որ նա օտարերկրացի, 27-ամյա Սումայա Լ.-ն է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել