Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

«Փորձում են հիմնավորել այն թեզը, որ 29.800 քկմ-ի պատմությունն է կարևոր». Դեմոյանը՝ իշխանությունների և «Հայոց պատմության» անհամատեղելիության մասին

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմությամբ» սահմանափակելու ԿԳՄՍ նախարարության առաջարկ-նախագիծը դիտարկում է վերջին իրողությունների համատեքստում:

«Եթե հետևենք Փաշինյանի՝ դեռ անցյալ տարվա հայտարարությունների տրամաբանությանը՝ «պետությունը կադաստրի վկայական չունի», «զինանշանը լավը չէ», «Արարատին չնայեք», ապա այդ շղթայում պետք է սա դիտել՝ որպես շղթայի մի կարևոր հանգույց, որը գալիս և հանգում է թուրքական նախապայմաններին,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Հայկ Դեմոյանը՝ նկատելով, որ հենց այս նպատակով է նաև իշխանությունն առաջին դեմքով գրոհել դեպի Սահմանադրություն,- Դրանով փորձում են հիմնավորել այն թեզը, որ 29.800 քկմ-ի պատմությունն է կարևոր այստեղ, և որպեսզի դա հիմնավոր լինի, նույն 7-րդ դասարանի պատմության տխրահռչակ դասագրքում չեք տեսնի որևէ հուշարձան, վանք կամ բերդ, որը կապ ունի Արևմտյան Հայաստանի հետ»:

Առարկայի համար նոր անվանման համար ներկայացված հիմնավորումները մասնագետի համար ծիծաղելի են. նրան չեն բավարարում՝ «ինչ-որ ուսուցիչներ են ասել», «գիտնականները պարզել են» մակարդակի ընդհանրական ձևակերպումները. նա սա համարում է իշխանությունների մանիպուլյատիվ գործելաոճի ևս մեկ դրսևորում:

Ըստ Հայկ Դեմոյանի՝ ներկա իշխանություններն իրենց միջակ ինտելեկտուալ կարողություններով փորձում են վերաձևումներ անել ոչ մեր պատմության ընկալումներ մեջ, այլ ներկայի՝ հղում տալով 2030 թվականի ինչ-որ «ռազմավարական, պետական ինքնության» և այլնի մասին ճոռոմ ձևակերպումների:

«Այդ ձևակերպումների տակ սեփական հանցագործ գործելաոճն են փորձում կոծկել, որը միտված է սպասարկելու դրսի թելադրանքներն ու նախապայմանները»,- շեշտեց պատմաբանը:

Մեր զրուցակիցն այս նախագծի մեկ այլ նպատակ է համարում կեղծ օրակարգեր ստեղծելու՝ իշխանությունների պրակտիկան, որով փորձում են հանրության ուշադրությունը շեղել նաև «Հայոց պատմության» 7-րդ դասարանի քննադատված դասագրքից:

«Ակնհայտ է, որ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի և Ժաննա Անդրեասյանի, կատարյալ ֆիասկո է ապրել. այժմ, երբ նախարարը խոստացել էր անկախ փորձագիտական խմբի տեսակետ ներկայացնել, դեռ չկա և չի էլ լինելու, իսկ դա պետք է շեղել ինչ-որ կերպ»,- պարզաբանեց նա:

Այս համատեքստում անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Հայկ Դեմոյանը շեշտեց, որ այն ամենևին էլ բարի նպատակների համար չի արվում:

«Պրեամբուլայում արձանագրված հղումն է անհանգստացնում թուրքական կողմին, ինչը հնչեցվել է տարիներ շարունակ, թե ՀՀ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Թուրքիայից: Եվ իրականացնում են հետևյալ օպերացիան. Սահմանադրությունը փոխենք, նախաբանից կտրենք հղումը հռչակագրին, կբավարարենք թուրքերին, ու ձեռքի հետ էլ ցույց են տալիս թուրքերին, որ Հայաստանի պատմությունը շեշտադրելով՝ մենք ամփոփում ենք այս սահմաններով: Դասագրքերում էլ մաքրում ենք ցանկացած հղում և տեսողական նյութի մատուցում, որտեղ կապ կա Արևմտյան Հայաստանի հետ»,- ամփոփեց պատմաբանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» վերանվանելու մասին հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ  անց ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնեց դրա իրականացումը. «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկության նախագիծն արդեն շրջանառվում է Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ցանկությունը հիմնավորելու համար հետևյալ միտքն է ներկայացվում նախագծում․ «33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»։