Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի վճարը՝ նոր Սահմանադրություն ընդունելու դիմաց

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ հենց նոր Սահմանադրության ընդունման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ու նրա ներկայացրած հիմնավորումներից հետո («Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում») քաղաքական դաշտի, փորձագետների ուշադրությունն օբյեկտիվորեն ահազանգեց, որ իշխանությունը ցանկանում է վերացնել Սահմանադրության նախաբանը, որում հղում է կատարված Հայաստանի անկախության հռչակագրին։

Ոչ առանց հիմքի, հիշելով Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հրապարակային հայտարարությունները, բոլորը փաստեցին, որ այս գործընթացը նախաձեռնվում է թշնամական երկրների պահանջով՝ ՀՀ Սահմանադրությունից Արցախի ու Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները դուրս թողնելու նպատակով։

Բոլոր այս մտահոգությունները տեղին են ու հիմնավոր և շատ մեծ հավանականությամբ բացահայտում են նոր Սահմանադրություն ընդունելու փաշինյանական իրական դրդապատճառները։

Բայց բացի Հայաստանի սահմանադրության արժեբանական ու գաղափարական հիմնասյուները վերացնելուց ու դրանով արտաքին քաղաքական խնդիրներ լուծելուց, Նիկոլ Փաշինյանն այս գործընթացում ունի խիստ անձնական, սեփական իշխանությանը վերաբերող հաշվարկ։

Ինչպես պարզ է դառնում «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծից, նոր Սահմանադրությամբ առաջարկվում է հրաժարվել ներկայումս գործող կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից և ամրագրել «փոքրամասնության կառավարություն ձևավորելու» հնարավորություն։

Ներկայիս Սահմանադրությամբ ԱԺ անցած յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է կոալիցիա կազմել խորհրդարան մուտք գործած այլ՝ ամենաշատը երկու կուսակցությունների կամ դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մեծամասնություն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի հարցում:

Սահմանադրության նոր նախագծով իշխանությունն առաջարկում է չսահմանափակել կոալիցիայի մասնակիցների թիվը և անցում կատարել «իշխող մեծամասնության և կառավարություն ձևավորելու այնպիսի համակարգի, որը հիմնված կլինի միջկուսակցական դաշինքների և քաղաքական երկխոսության վրա»։ Ըստ այդմ, հրաժարվելով գործող Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքից, առաջարկվում է Սահմանադրությամբ ստեղծել «փոքրամասնության կառավարություն» ձևավորելու հնարավորություն՝ երկու տարբերակով. կամ երկրի նախագահը կարող է ԱԺ առավել մեծ թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին նշանակել վարչապետ, կամ, ըստ երկրորդ տարբերակի՝ կարող է կիրառել Երևանի քաղաքապետի ընտրությանը նման մեխանիզմ և որպես վարչապետ՝ ընտրել առավել շատ ձայներ ստացած թեկնածուին, այսինքն՝ «փոքրամասնության կառավարություն» ձևավորել օրենքի ուժով։

Նախագիծը դիտարկում է նաև երրորդ տարբերակ, որը բացառում է փոքրամասնության կառավարության հնարավորությունը. այս դեպքում խորհրդարանը պետք է արձակվի իրավունքի ուժով այնքան, քանի դեռ որևէ մեկը չի ստանա մեծամասնություն, կամ չի ձևավորվի կոալիցիա։

Այս նորամուծության դեպքում իշխանությունը՝ իմա՝ Նիկոլ Փաշինյանը, ֆորսմաժորների բացակայության պարագայում հնարավորություն կստանա գործնականում հավերժ նշանակվել վարչապետի պաշտոնում։

Նման փոփոխության անհրաժեշտություն, ըստ ամենայնի, առաջացել է այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը սեփական գահավիժող վարկանիշի վերականգնման հնարավորություն այլևս չի տեսնում և հասկանում է, որ անգամ իշխանական ու վարչական ռեսուրսների կիրառմամբ չի կարողանալու մեծամասնություն ստանալ ընտրություններում։ Այդ նպատակով, նոր Սահմանադրության մեջ առաջարկվում է այն մեխանիզմը, որով Տիգրան Ավինյանը՝ ստանալով ընտրելու իրավունք ունեցողների 9 տոկոսը, ավագանու կազմ անցած այլ ուժերի հետ ստվերային առևտրի շնորհիվ զբաղեցրեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։

Այս մոդելով ահա, Նիկոլ Փաշինյանը՝ ընտրություններին մասնակցելով որպես փաստացի վարչապետ, տիրապետելով վարչական ու մնացած ռեսուրսներին և անգամ դրանց միջոցով չստանալով մեծամասնություն, այդուհանդերձ կկարողանա խորհրդարան խցկել անցողիկ շեմը հաղթահարող տարբեր «ընդդիմադիր» ուժերի և նրանց հետ՝ առանց կոալիցիայի մասնակիցների թվի սահմանափակման, դաշինք կազմելով՝ կա՛մ կընտրվի, կա՛մ իր նշանակած նախագահի կողմից կնշանակվի վարչապետի պաշտոնում։

Իսկ առաջարկվող երրորդ մոտեցումը, որ ենթադրում է խորհրդարանի շարունակական արձակում օրենքի ուժով մինչև մեծամասնության ձևավորումը, թերևս, պահեստային տարբերակ է, քանի որ, եթե Նիկոլ Փաշինյանը բազմակի ընտրություններին մասնակցի որպես փաստացի իշխանություն, միևնույն է՝ վարչական ռեսուրսի միջոցով հնարավորություն է ունենալու պահպանել իշխանությունը։

Նոր Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով ընդունելու բացատրությունն ամենևին չի բացառում իշխանությունը պահպանելու մեխանիզմների ամրապնդման՝ Նիկոլ Փաշինյանի նպատակադրումը։

Ավելին՝ ըստ ամենայնի դրանք փոխպայմանավորված են։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը հակահայկական ու հակապետական Սահմանադրություն ընդունելու պահանջի կատարման դիմաց սահմանել է իր գինը, վճարը, որն արտահայտվում է սեփական իշխանությունը երկարաձգելու, եթե հաջողվի՝ հավերժացնելու հնարավորությամբ։

Ադրբեջանի իշխանությունն ու հասարակությունը վստահաբար դրան դեմ չեն լինի։

Ամեն ինչ կախված է հայ հասարակությունից, որն առաջարկվող Սահմանադրության մերժմամբ կարող է կանխել ոչ միայն Ադրբեջանի պահանջների իրականացումը, այլ նաև Նիկոլ Փաշինյանի մուրազը թողնել մարմնի այն հատվածում, որի մեծության պատճառով շատ պետավտոտեսուչներ փոխարինվեցին պարեկներով։

Հարություն Ավետիսյան