Չինաստանը շրջանցել է Եվրամիությանը գիտական նորարարություններով
Եվրոպական հանձնաժողովի կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ Չինաստանը շրջանցել է Եվրամիությանը մաքուր էներգիայի հետ կապված տեխնոլոգիաների հետազոտությունների ասպարեզում։ «Բլում բերգ» գործակալության տեղեկություններով՝ 2021 թվականին արդեն Չինաստանն առաջատարն էր գիտական հրապարակումների թվով այնպիսի ոլորտներում, ինչպես արևային և քամու էներգետիկան են, լիթիումային մարտկոցները, ջերմային պոմպերն ու ածխածնի տեխնոլոգիաները։
Դեռ 2010 թվականին գիտական հրապարակումներում բոլոր այդ ոլորտներում, բացի քամու էներգետիկայից, առաջատարը եվրամիությունն էր, ընդ որում առաջատար էր մի քանի անգամ ավելի շատ։ Թեև Եվրոպայի կախվածությունը չինական արտադրության ապրանքներից, ինչպիսիք են արևային մարտկոցները, որ բավականին լավ հայտնի են, գնալով խորանում է, փաստաթղթում ընդգծվում է, որ հետազոտությունների և նորարարությունների ոլորտում ճեղքվածքը կարող է բարդացնել Եվրամիության գործը՝ Չինաստանից քաղաքական կախվածությունը թոթափելու հարցում։
2022 թվականին Եվրամիության ներմուծման մոտ 22 %-ը ստացվել է Չինաստանից և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը կրկին ավելացել է։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում նույն ցուցանիշը, ըստ զեկույցի, նվազել է։ «Չինաստանի գլոբալ գերիշխանությունն այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպես արևային էներգիան ու էլեկտրոնիկան են, հանգեցնում է առևտրի դիվերսիֆիկացիայի սահմանափակ հնարավորություների»,— նշում են զեկույցի հեղինակները՝ կոչ անելով անհատական միջոցներ ձեռնարկել Չինաստանից կախվածությունը թոթափելու համար։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մանուշ Գալստյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան