Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզԸստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԿիևԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին
Մամուլի տեսություն

«Գործ ունենք թշնամական օրակարգի հետ. ցանկանում են խորտակել, թուլացնել հայ ժողովրդի ազգային ոգին և արտաքին սպառնալիքների հանդեպ դիմադրողականությունը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայոց պատմությունը» փոխարինել «Հայաստանի պատմությամբ»: Օրեր շարունակ հասարակությունը քննարկում է այս նախագծի խելամիտ ու տեղին չլինելը, փորձագիտական հանրույթը խոսում է դրանում թաքնված իրական վտանգների մասին: «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ սա մեծ ռազմավարության հերթական քայլերից մեկն է:

«Մեծ ռազմավարության բովանդակությունը, դրա իմաստը հայ ժողովրդի ինքնությունը փոխելն է, մատաղ սերնդի մեջ ազգային ինքնությունը, ազգային ինքնագիտակցությունը նվազեցնելն է, հայ ժողովրդի ազգային դիմադրողական իմունիտետը թուլացնելն է՝ պատրաստելով «խաղաղության դարաշրջանին»: Բայց իրականում պատրաստելու նրան, որ երբեք ու երբեք հայ ժողովրդի մեջ ազգային իրավունքների, Արցախի, Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար շարժումներ չլինեն, պայքարի օջախներ չառաջանան: Ռազմավարությունը դա է: Հիմա պետք է հասկանալ, թե ինչո՞վ կապ ունի այդ ռազմավարության հետ այս փոփոխությունը: Երբ վերափոխում են «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության», այնուհետև սկսելու են հարցեր առաջանալ, թե ո՞րն է այն Հայաստանը, որի մասին պատմությունը պետք է մատուցվի աշակերտներին: Արդյոք Օսմանյան Կայսրության տիրապետության տակ գտնված հայ իրականության պատմությունը Հայաստանի պատմությո՞ւն է, թե Հայաստանի պատմություն չէ, արդյոք Ռուսական Կայսրության տիրապետության ներքո գտնված հայկական իրականությունում տեղի ունեցած իրադարձությունները հայոց պատմությո՞ւն են, թե ոչ: Արդյոք հայկական գաղթօջախներում, Սփյուռքում ընթացող գործընթացները և տեղի ունեցած ամեն ինչը հայոց պատմությո՞ւն է, թե ոչ, և այսպես շարունակ:

Նեղացնելով հայոց պատմության շրջանակը՝ նախ և առաջ խնդիր է դրվում մատաղ սերնդի գիտակցությունից պոկել պատմական հայրենիքի գաղափարը, որ նա չկարևորի պատմական հայրենիքը, չկարևորի հայ ժողովրդի պատմական ու ազգային իրավունքները: Իրենք այդպիսի խնդիր են դնում: Երբ ուսումնասիրում ենք հանրակրթության չափորոշիչը, այս ամենն այնտեղ տեսնում ենք: Սա դրա մասնավոր դրսևորումներից մեկն է: Նպատակն է, որ դպրոցական ուսումնական ծրագրերը, դասագրքերն այնպիսին լինեն, որ ավելի քիչ կարևորություն տրվի ազգային ինքնությանը, պատմությանը, ավելի քիչ ոգևորություն առաջ բերվի հայոց պատմության տարբեր շրջանները ուսումնասիրելիս: Կամ առանձին շրջաններ գուցե ընդհանրապես չուսումնասիրվեն: Հիմք լինի, որ պատմությունը խմբագրվի, վերաշարադրվի այնպես, որ կարդացողի մոտ որևէ կոնֆլիկտ, անարդարության զգացում չառաջանա: Հեքիաթի նման կմատուցվի՝ ոչինչ, որ մեր հայրենիքը մեզանից վերցրել են, գուցե մեր հայրենիքն էլ չի եղել: Այսպիսի նկատառումներից ելնելով է արվում այդ ամենը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Հետաքրքրվում ենք՝ արդյոք նույն ռազմավարության մի ուղղություն էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված և 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո մի քանի տարի շարունակվող արշա՞վն է: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվում է դպրոցական ծրագրերից, Կաթողիկոսի ամանորյա ուղերձն առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ չի հնչում Հանրային հեռուստաընկերության եթերում, արշավ է սկսվում Կաթողիկոսի դեմ: Երբեմն մտածում ես, որ եթե հնար ունենային, նրան էլ գահընկեց կանեին և իրենց թեկնածուին կառաջադրեին: «Հանրակրթության պետական չափորոշիչով է սահմանված, որ այլևս «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանվում է դպրոցական ծրագրից: Որպես առանձին դասընթաց՝ այն այլևս չի լինելու, ինչ-որ թեմաներ ինտեգրվելու են «Հայոց պատմության» մեջ, որն էլ հիմա դառնալու է «Հայաստանի պատմություն»: Սրա նպատակը հայ եկեղեցու հեղինակության նսեմացումն է: Բազմաթիվ են 20-րդ դարում հայ եկեղեցու հետ տեղի ունեցած փորձությունները. Օսմանյան Կայսրությունում ամբողջ հոգևորականության ֆիզիկապես ոչնչացումը, եկեղեցիների, վանքերի ավերումը, ձեռագրերի այրումը, ամբողջ ժառանգության բռնագրավումը, 30-ական թվականներին Խորհրդային Միությունում հարյուրավոր եկեղեցիների փակումը, հոգևորականների բանտարկությունները, գնդակահարությունները, աթեիզմը:

Այս ամենը շատ լուրջ հարված հասցրեց հայոց եկեղեցուն, որն ամենաերկարատև կյանքն ունեցավ, ամենակենսունակ ազգային ինստիտուտն է: Այն ազգային ինքնության խտացում է, մարմնացում: Այն, ինչպիսին որ կանք, մեր գրի, մշակույթի, արվեստի փոխանցման շնորհիվ, այս ամենի համար պարտական ենք այդ կառույցին՝ Հայ առաքելական եկեղեցուն: Ազգային այս կարևոր կառույցն ազգային բարոյականության աղբյուր է, որովհետև հայոց եկեղեցին մեր ազգային ավանդույթների ու էթիկայի, բարոյականության, քրիստոնեական ընտանիքի ջատագովն է, որը դեմ է կանգնում ախտելի բարքերին, ընտանիքի կարգը՝ տղամարդու և կնոջ միջև ներդաշնակ հարաբերությունները փչացնող բոլոր սովորույթներին: Այդ եկեղեցին է հիմա թիրախի տակ, այդ եկեղեցու հեղինակությունն են նսեմացնում»,- նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ եթե հանվում է «Հայ եկեղեցու պատմություն» դասընթացը, աշակերտների շրջանում ավելի քիչ է հետաքրքրություն, վերաբերմունք ու սեր արթնանում եկեղեցու նկատմամբ: «Գուցե ժամանակին այդ դասընթացը լավ չի դասավանդվել, դա հարցի մյուս կողմն է: Պետք էր ավելի բարելավել: Բայց երբ վերցնում և կտրում են մատաղ սերնդի կապն այդ կարևոր կառույցի հետ, այ, սա է ուշադրության արժանի: Սրան գումարած՝ բարձր մակարդակով տեղի ունեցող հակակրոնական, հակաեկեղեցական գործունեությունը: Հայոց հայրապետի՝ Ամանորի ուղերձը եթեր չհեռարձակեցին Հանրային հեռուստատեսությամբ, երբեք ու երբեք պետական բարձրաստիճան պաշտոնյաների չենք տեսնում հայոց եկեղեցու տաղավար տոների ժամանակ մատուցվող պատարագներին: Ազգային եկեղեցական ծեսերի, տոների, բարոյականության դեմ արշավ է ընթանում: Հայոց պատմության մեջ նման բան չէր եղել, հայոց պատմության մեջ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները միշտ ներդաշնակ են եղել: Շատ բացառիկ դեպքեր են եղել, երբ ինչ-որ խնդիրներ են առաջացել, որոնք շատ արագ լուծվել են: Գործ ունենք թշնամական օրակարգի հետ, որ հայոց եկեղեցու 1700-ամյա նվիրապետական կառույցը ցանկանում են թուլացնել, խորտակել, իսկ դրանով էլ ավելի են թուլացնելու հայ ժողովրդի ազգային ոգին, իմունիտետը և արտաքին սպառնալիքների հանդեպ դիմադրողականությունը»,-ասում է «5165» շարժման անդամը:

Եկեղեցի, կրթություն, մշակույթ: Թիրախավորված են երեք կարևորագույն ուղղություններ: Դրանց թուլացումը հանգեցնելու է պետականության հիմքերի թուլացման: «Սա կոնկրետ արշավ է, նպատակաուղղված ռազմավարական ծրագիր՝ փոխել հայ ժողովրդի ինքնությունը, այդ ինքնության միջից հանել ազգայինին, հոգևորին կարևորություն տալը, հայ ժողովրդին վերածել նյութապաշտ, զուտ կենցաղի, ուտելու, հագնելու և վայելքների մասին մտածող սպառողական հասարակության, որի համար կարևոր չի լինի իր կյանքն իր հայրենիքի հետ կապելը, որի ներկայացուցիչների համար կարևոր չի լինի ազգի համար լավ բան անելու առաքելություն վերագրելը, որի համար խնդիր չի լինի տարածքներ տալը, որովհետև եթե հոգևոր կապը թուլանում է այս հողի ու ջրի հետ, ապա մարդկանց համար խնդիր չի լինում, որ երբ մի տեղ վատանա կյանքը, իրենից տարածք վերցնեն, կգնա ուրիշ տեղ կապրի: Պայքարի իմունիտետը թուլացնում են»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում