Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Քաղաքականություն

Ազգային անվտանգությամբ զբաղվողներ մնացե՞լ են. թշնամու նպատակները՝ հայաստանյան ՀԿ-ների օրակարգ

Անցյալ տարեվերջին առիթ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կողմից արվող տարբեր անվերահսկելի հետազոտությունների պոտենցիալ վտանգներին։ Առիթը չեխական մի կազմակերպության այցն էր Հայաստան, որի շրջանակներում վերջիններս պետք է բացահայտեին Հայաստանում հողի ու ջրի արդյունաբերական աղտոտման դեպքերը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում «աղտոտում» են փնտրում տարբեր միջազգային կազմակերպություններ՝ հայաստանյան «գրանտային հկ–ների» մասնակցությամբ։  Եթե դեռևս տարիներ առաջ սրան կարելի էր վերաբերվել՝ որպես  գաղափարական բնապահպանական գործունեության, ապա այսօր գնալով ակնհայտ է դառնում, որ նման, եթե ոչ՝ բոլոր, ապա՝ գրեթե բոլոր նախաձեռնություններն ունեն կամ ինչ–որ քաղաքական շահ՝ Հայաստանից դուրս, կամ պարզապես ուղղակիորեն ծառայում են ադրբեջանական պրոպագանդային։

Թվում էր, թե անցյալ տարի ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի փակումը կեղծ բնապահպանական պատրվակով, որն ավարտվեց Արցախի հայաթափմամբ, պետք է hայաստանյան բնապահպան ակտիվիստներին մի փոքր ավելի զգուշավոր դարձներ։ Հատկապես, որ ադրբեջանական մամուլում Հայաստանի արդյունաբերական կազմակերպությունների փակման պահանջով հայտարարությունները, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, Սոթքի, Ամուլսարի շահագործման դեմ արշավը մինչ օրս ակտիվորեն շարունակվում է։ Բայց ո՛չ, ոչ միայն դա դաս չեղավ, այլև որոշ հայաստանյան բնապահպանական կազմակերպություններ շարունակում են գրկաբաց ընդունել Հայաստանի կողմից տարածաշրջանի աղտոտումն «ապացուցող» անհասկանալի արտերկրյա կազմակերպությունների։

Այս շաբաթ հայաստանյան ամենաակտիվ բնապահպանական կազմակերպություններից մեկը՝ «Էկոլուրը», շարունակում էր գովազդել չեխական «Առնիկա» հասարակական կազակերպության այցը Հայաստան և սատարել նրանց այն պնդումները, որ Հայաստանում զգալի արդյունաբերական աղտոտվածություն կա։ Միգուցե կա, միգուցե չկա, բայց ինչո՞ւ են հայաստանյան ակտիվիստական շրջանակներն այդքան միամտորեն կամ միգուցե միտումնավոր մասնակցում Հայաստանի դեմ ադրբեջանական արշավին։

 Բացեք kavkazplus.com ռեսուրսը, որն իրականում Հայաստանի դեմ ադրբեջանական պրոպագանդայի բույն է, և հունվարի 12-ի համարում կտեսնեք մի ահռելի հոդված այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեջբերում չեխական այդ «Առնիկա» կազմակերպությանը և հայաստանյան բնապահպան ակտիվիստներին, անուն առ անուն՝ «Էկոլուր», Օլեգ Դուլգարյան, և փրփուրը բերանին ապացուցում, որ հայաստանյան հանքային ձեռնարկություններն աղտոտում են ողջ տարածաշրջանը։ Մանրամասն մեջբերվում է «Առնիկայի» կողմից արված «հետազոտությունը», ինչից ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող պրոպագանդիստական մեքենան շունչը պահած հետևել է, թե ե՞րբ են հայաստանյան բնապահպանների ակտիվ աջակցությամբ հրապարակվելու Հայաստանի դեմ ուղղված այդ «հետազոտության» արդյունքները։

 

Հիմա տեսնենք, թե ո՞վ է Հայաստանում հետազոտություն իրականացնող չեխական այդ «Առնիկա» կազմակերպությունը, և ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան ուշադիր հետևում դրա գործունեությանը։

 Ինչպես հայտնի է՝ Չեխիան այն երկրներից մեկն է, որ արցախյան վերջին պատերազմի օրերին զենք էր վաճառում Ադրբեջանին։ Համացանցում առաջին իսկ փորձից կարելի է տեսնել, որ «Առնիկան» ֆինանսավորվել է Չեխիայի ԱԳՆ–ի կողմից՝ այլ երկրներում արդյունաբերական աղտոտման հայտնաբերման իրենց գործունեության համար։ Հիմնականում այդ «այլ երկիրը» եղել է Հայաստանը, ուր չեխական այս կազմակերպությունը՝ հայաստանյան ՀԿ–ների աջակցությամբ, որքան կարելի է հասկանալ տարբեր հրապարակումներից, այցելել է 2018, 2019, 2020, 2021 թվականներին, և վերջին անգամ էլ՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Սա կարող եք համարել զուգադիպություն, բայց նավթային Ադրբեջանում աղտոտման դեպքերով չեխական «Առնիկան» չի հետաքրքրվել  և ոչ մի անգամ։ Մինչ այդ համացանցում այս կազմակերպության և մեր տեղական ՀԿ–ների մասնակցությամբ 2018-ից ի վեր մի քանի հոդված կգտնեք տարբեր տարածաշրջանային կամ ադրբեջանական ռեսուրսներում՝ այն մասին, թե ինչպես է Հայաստանի հանքարդյունաբերությունն աղտոտում տարածաշրջանը, որտեղ մեջբերվում են այս կասկածելի չեխերը և ոչ պակաս կասկածելի աղբյուրներից սնվող տեղական ակտիվիստները։ 

Եթե նույնիսկ համարենք, որ Հայաստանում կա խնդիր, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ խնդրի բացահայտմամբ զբաղված չեխական կասկածելի մի կազմակերպություն, որի գործունեությունը լայնորեն լուսաբանվում է ադրբեջանական ռեսուրսներում։

Դժվար է հավատալ, որ նավթային Ադրբեջանում խնդիրներն ավելի քիչ են, և այս «անկեղծ» բնապահպաններն ազնիվ մղումով են պատահաբար նկատել միայն Հայաստանի «աղտոտումը»։ Կասկածից վեր է միայն մի բան։ Հայաստանյան հանքարդյունաբերական ձեռնարկությունների դեմ ուղղված այս արշավն առնվազն այս պահին ձեռնտու է միայն և միայն Ադրբեջանին։ Հայաստանում բնապահպանական հազարավոր այլ խնդիրներ կան՝ Երևանում օդի աղտոտումից՝ մինչև սննդամթերքի անվտանգություն, շինանյութերի որակից՝ մինչև մանկական խաղալիքների որակ։ Չենք ուզում պնդել, որ հանքարդյունաբերությունը նույնպես խնդրի աղբյուր է։ Սակայն հայաստանյան բնապահպանները նախանձելի հետևողականությամբ և ադրբեջանական շահերին համահունչ զբաղվում են հիմնականում և միայն հանքարդյունաբերության, իմա՝ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժի դեմ պայքարով։

Զուգադիպությո՞ւն է դա, թե՞ հստակ միտում և բացառապես թշնամու օրակարգին նպաստող գործունեություն, վաղուց արդեն ազգային անվտանգության հարց է, եթե, իհարկե, նման բանով զբաղվող մարմին Հայաստանում դեռ մնացել է։