Օրվա հրամայականը՝ կանխել վարչախմբի կողմից հնարավոր սահմանադրական հեղաշրջումը
Օրվա հրամայականը՝ կանխել վարչախմբի կողմից հնարավոր սահմանադրական հեղաշրջումը
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանում հասունանում է սահմանադրական հեղաշրջում, ինչի մասին արդեն անթաքույց հայտարարում են գործող վարչախմբի ղեկավարը և նրա կամակատարները։ Սահմանադրական բարեփոխումների անվան տակ փորձ է արվում վերացնելու հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից և Ադրբեջանից կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ կազմավորման։
«Նոր սահմանադրության» ընդունման նպատակը Հայաստանի անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության ազգային անժամկետ նպատակները, մասնավորապես՝ ազգային հզոր պետության կառուցումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, Հայաստանի և Արցախի վերամիավորումը։ Գործող վարչախմբի ներկայացուցիչներն իրենք են խոստովանել, որ այս ամենն անում են Բաքվի և Անկարայի պարտադրանքով։ Փաստացի մեր թշնամիների անմիջական հրահանգով նրանք ցանկանում են ժողովրդի ձեռքով հաստատել հակասահմանադրական կարգ, որը վերջ կդնի հայկական անկախ պետականության գոյությանը։
Այս հրեշավոր գործողությամբ փորձ է արվում զրկելու հայությանն իր պատմական իրավունքներից, մշակութային և պատմական ժառանգությունից, վերացնելու հայ մարդու հիշողությունը և արժանապատվությունը։
Մենք՝ «ՀայաՔվե» նախաձեռնության մասնակիցներս և համախոհներս, հետևողականորեն պայքարել ենք Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված ազգային նպատակներն իրականություն դարձնելու համար և այժմ վճռական պատասխանատվություն ենք ստանձնում՝ պայքարելու այս հակազգային ու պետականակործան գործընթացի դեմ․ կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին և հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին միանալու այս պայքարին և թույլ չտալու հայկական անկախ պետականության կազմալուծումը։
«ՀայաՔվե» նախաձեռնություն
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Հայրենիքի Վահան» ՀԿ
«Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնություն




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան