Ալավերդիում ու մի քանի այլ համայնքներում կգնա՞ն նոր ընտրությունների․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Թեև գործող իշխանությանը հաջողվեց Ալավերդիում խլել համայնքի կառավարումը, այսինքն՝ փաստացի իշխանազավթում իրականացնել, այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին հանգիստ չի տալիս այն միտքը, որ անձամբ ինքը չի կարողացել համայնքի ղեկավար դառնալ։
Ճիշտ է, ինչպես մեզ փոխանցում են Լոռու մարզի մեր աղբյուրները, նա ստվերային մասնակցում է համայնքի ղեկավարմանը, սակայն 2022 թ. ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին պարտվելուց հետո, միևնույնն է, ամեն գնով փորձում է դառնալ համայնքապետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նպատակին հասնելու համար իշխանությունները որոշել են Ալավերդու և ևս մի քանի համայնքների խոշորացման միջոցով կազմակերպել նոր ընտրություններ, այնպես, ինչպես արեցին, օրինակ՝ Թալին համայնքի դեպքում։
Սրանով միանգամից երկու խնդիր կլուծեն. վարչական լծակների տոտալ կիրառմամբ Ալավերդիում Արեն Մկրտչյանը կփորձի դառնալ համայնքապետ, միևնույն ժամանակ, նոր ընտրություններով կփորձեն մաքրել նաև տեղի ունեցած խայտառակ իրավական խնդիրները։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են Ալավերդի համայնքին միացնել Թումանյան համայնքը, իսկ Գորիսին՝ Տաթև և Տեղ համայնքները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...