«Իրական դպրոց»-ում բացվել է Հայաստանի առաջին սիրողական նետաձգության խմբակը
Ուսումնական տարվա սկզբին «Իրական դպրոց»-ի ուսանողների ջանքերով դպրոցում բացվել է Հայաստանի առաջին սիրողական նետաձգության խմբակը։
Նետաձգությունը զարգացնում է տարբեր հմտություններ, ինչպիսիք են՝ կենտրոնացումը, համբերատարությունը, տոկունությունը, կարգապահությունը և այլն։
«Սա այն մարզաձևերից է, որն անկախ ֆիզիկական հնարավորություններից և տարիքից՝ թույլ է տալիս մարդկանց վարել առողջ ապրելակերպ՝ մարզելով մարմինն ու միտքը»,- նշում է Հայաստանում առաջին՝ «Նաիրի» նետաձգության մասնագիտացված ակումբի համահիմնադիր Արթուր Փոքրիկյանը։
«Իրական դպրոց»-ի ուսանողներ Սոնա Սահակյանը և Անի Պողոսյանը տարիներ շարունակ մասնակցում են «Նաիրի» ակումբի մասնագիտացված նետաձգության դասերին։
«Միշտ հետաքրքրված եմ եղել հրաձգությամբ և ռազմական արվեստներով, բայց երբեք չեմ մտածել, որ կարելի է նետաձգությամբ զբաղվել, և, հատկապես, որ դա մարզաձև է։ «Նաիրի» ակումբի մասին իմացել եմ Սոնայից, և արդեն ավելի քան մեկ տարի մեծ սիրով ու հետաքրքրությամբ մասնակցում եմ դասերին»,- նշում է «Իրական դպրոց»-ի ուսանող, նետաձգության սիրողական խմբակի համահիմնադիր Անի Պողոսյանը։
Մարզաձևին սիրողական մակարդակով տիրապետելու հնարավորություն ստեղծելու նպատակով ուսանողները որոշել են «Իրական դպրոց»-ում նույնպես նետաձգության խմբակ ստեղծել։ Այն պաշտոնապես գործում է սեպտեմբերից։ Նախքան դասընթացների պաշտոնական մեկնարկը դպրոցում անցկացվել են փորձնական դասեր, որոնց միջոցով ստուգվել են դասածրագրերը, տարածքի հարմարավետությունը, ձեռք են բերվել անհրաժեշտ պարագաները և այլն։
«Դպրոցում խմբակ բացելը մեծ հնարավորություն է մարզաձևի նկատմամբ հետաքրքրություն ստեղծելու և ճանաչելիության մակարդակը բարձրացնելու համար։ Հետագայում նպատակ ունենք խմբակներ բացելու նաև այլ դպրոցներում, որպեսզի միջազգային մրցույթների մասնակցելիս հայ մարզիկներն ավելի շատ լինեն»,- նշում է «Իրական դպրոց»-ի ուսանող, նետաձգության սիրողական խմբակի համահիմնադիր Սոնա Սահակյանը։
Նշենք նաև, որ դեկտեմբերին «Նաիրի» ակումբի նետաձիգները, այդ թվում՝ «Իրական դպրոց»-ի ուսանողուհիները, մասնակցել են Վրաստանում անցկացվող նետաձգության միջազգային մրցույթին, որտեղ ակումբի սաներից մեկը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Մրցույթին մասնակցում էին ավելի քան 70 նետաձիգներ՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։
Հիշեցնենք, որ «Իրական դպրոց»-ը «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի կրթական նախագծերից է, որը Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում է «Համակարգերի տեսություն» (Systems Theory) մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր։
«Ինստիգեյթ»-ի հանրային կապերի պատասխանատու
Շուշանիկ Պողոսյան
Էլ. հասցե՝ [email protected]
Հեռ.՝ +374 93 629421




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել