33-ամյա երիտասարդի մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ, ինքնաձիգներ, ռազմամթերք, դանակ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հունվարի 25-ին, ժամը 21.30-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Լենինգրադյան փողոցում ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 33-ամյա մի բնակչի:
Բաժնում նա հայտնել է, որ մեքենայի սրահի պահոցում պահում է «Մակարով» տիպի ատրճանակ՝ փամփուշտներով, որն անօրինական է, իսկ բեռնախցիկում պահում է տարբեր տեսակի ինքնաձիգներ և ռազմամթերք, որոնք հաշվառված են իր անվամբ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք
Հունվարի 30-ին քննչական բաժնից գրություն է ստացվել, որ նշված մեքենայի խուզարկության ժամանակ մարմարիկցի 33-ամյա երիտասարդը սրահից ներկայացրել է «Մակարով» տիպի ատրճանակ, 9 մմ տրամմաչափի 2 փամփուշտ, բեռնախցիկից՝ իր անվամբ հաշվառված երկու ինքնաձիգ և «Սայգա» գրառմամբ մեկ պահեստատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով, չորս տուփ փամփուշտ, մեկ դատարկ փամփշտատուփ, իսկ մեքենայի սրահից հայտնաբերվել է դանակ:
Կատարվում է նախաքննություն:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել