Համագումարը շատ թեժ է անցնելու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այսօր տեղի է ունենալու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, այսպես կոչված, հաշվետու համագումարը, որի ժամանակ նախատեսվում են նաև գործադիր մարմնի ու ղեկավարության նոր ընտրություններ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ո՛չ համագումարը, ո՛չ էլ ընտրությունները, շատ մեղմ ասած, հանգիստ չեն անցնելու: Բանն այն է, որ ԱՏՁՄ-ում այսօր կա բավական ծանրակշիռ հատված, որը չափազանց դժգոհ է միության գործող ղեկավարությունից՝ համարելով, որ նախորդ տարին պարզապես ձախողված կարելի է համարել թե՛ միության, թե՛ ընդհանրապես ՏՏ ոլորտի համար: Միության անդամներից շատերը, մեր աղբյուրների փոխանցմամբ, վստահ են, որ Կարեն Վարդանյանից հետո միության նոր ղեկավարությունն ու գործադիր մարմինը որևէ արդյունք ցույց չեն տվել, և նրանց անհաջող գործունեության արդյունքում շատ լուրջ խնդիրներ են առաջացել՝ սկսած 2023-ին նոր բացված Արմաթ լաբորատորիաների աննախադեպ քիչ քանակից մինչև «Դիջիթեք», որը ևս համարվում է ձախողված:
Մեր տեղեկություններով, նաև լուրջ դժգոհություն կա միության գործող տնօրենից, որի գործունեությունը շատերը ԱՏՁՄ-ում գնահատում են «անատամ»՝ նշելով, որ նա չի կարողանում պաշտպանել ոլորտի շահերը և փորձում է հարմարվել իշխանությունների պայմաններին ու պահանջներին: Ավելին, խնդիրներ կան կատարողների առումով, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, թիմում հիմնականում սորոսական դրամաշնորհների վրա «մեծացածներ» են, որոնք սովոր չեն ինքնուրույն աշխատանքի:
Մի խոսքով, այսօր բավական թեժ մթնոլորտ է սպասվում ԱՏՁՄ համագումարում. ընդդիմացող մեծամասնությունը մեր տեղեկություններով փորձելու է ընտրությունների միջոցով հասնել այնպիսի գործադիր մարմնի ձևավորման, որ հնարավոր լինի միությանը վերադարձնել համակարգաստեղծ կառույցի համբավը, ինչպես ժամանակին էր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...