Կոռուպցիա կա կոռուպցիա. վերլուծական
7or.am-ը գրում է. 2018-ի հայտնի իրադարձությունների արդյունքում վարչապետի աթոռին հայտնված Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանում կոռուպցիան վերացել է: Ինքն է վերացրել: Դա, իհարկե, սենսացիոն հայտարարություն էր ու գլուխկոտրուկ էր ամբողջ աշխարհի համար, քանզի աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չի եղել վերացնել կոռուպցիան՝ զուտ հայտարարությամբ:
Նիկոլին հավատացողները համոզված էին, որ հենց այդպես էլ եղել է: Նիկոլը հայտարարել է, որ կոռուպցիա չկա ու կոռուպցիան վերացել է:
Հետագայում պարզվեց, որ կոռուպցիան ոչ թե վերացել է, այլ գռեհիկ տեսք է ստացել ու դրսևորվում է «հեղափոխական»տեխնոլոգիաներով: Այսինքն՝ որքան շատ են խոսում կոռուպցիայի վերացման մասին, այնքան այն շատանում է:
Բազմաչարչար հայ ժողովրդի աչքի առաջ երեկվա «թավշյա» տղաներն ու աղջիկները, որոնք հպարտանում էին իրենց չունևորությամբ, կտրուկ փոխեցին իրենց կյանքը՝ սկսած հագուկապից վերջացրած անձնական ունեցվածքով: Ոմանք դարձան դոլարային միլիոնատերեր, ոմանք՝ համեստորեն դեռ դրամային միլիոնատերեր են:
«Թավիշը« հատկապես լավ ազդեց Ալեն Սիմոնյանի վրա: Նրա եղբայրը պարբերաբար ասֆալտի տենդերներ է շահում, իսկ ինքը Ալենը՝ միկոնոսյան կայֆերի մեջ էր: Դե Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանիկյանքի որակի կտրուկ փոփոխության մասին էլ չենք խոսում:
Նույնը կարելի է ասել բազմաթիվ ՔՊԿ-ականների մասին: Բոլորը հաղթահարեցին աղքատությունն իրենց գրպաններում՝ ժողջանին թողնելով սեփական գլխում աղքատությունը հաղթահարելու գործը:
Ամեն ինչ շատ լավ էր գնում ՔՊԿ-ականների մոտ, բայց Նիկոլը հիմա այնպիսի կատաստրոֆիկ զարգացումներ է ապահովել ու ապահովում Հայաստանի համար, որ ստիպված է «փուռը» տալ յուրայիններին, որպեսզի իր իշխանությունը պահի: Ու քանի որ Նիկոլի համար իր թիմակիցներն ուսապարկերից չեն տարբերվում, ուստի նա պատրաստ է զոհաբերել ամեն մեկին: Դռբի տակ է ընկել Ալեն Սիմոնյանը, ում ասֆալտասեր եղբոր կնոջն են կոռուպցիոն մեղադրանք առաջադրել: Այս պատմությանը նախորդել է Էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալությունը: Դրանից առաջ «վեշելկաների» ու «դուշերի» էժանագին շոուն էր:
Հիմա Նիկոլն առաջնորդվում է «Կոռուպցիա կա կոռուպցիա» կարգախոսով: Ուզում է «բարի թագավոր, վատ բոյարներ» սցենարը խաղարկել, բայց իր հագով, որը «Խեղճ հարիֆ թագավոր, թալանչի ենթականեր»տեսքն է ստացել: Թե քանի պողոս կհավատա այս ամենին, թող պալատական սոցիոլոգները հաշվեն:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան