Սահմանադրության հարցը ադրբեջանական-թուրքական կոնկրետ թելադրանք է, որ, ցավոք, բխում է նաև ՀՀ իշխանության քաղաքական շահերից
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանի նախագահը ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին առաջին անգամ, այն էլ սպառնալիքով, խոսել է 2021թ. ապրլի 13-ին. այն այսօրվա չէ:
Սահմանադրության հարցը ադրբեջանական-թուրքական կոնկրետ թելադրանք է, որ, ցավոք, բխում է նաև ՀՀ իշխանության քաղաքական շահերից:
Ադրբեջանի նախագահն այսօր պարզապես կրկնել է այն ու նորից սպառնալիքով խոսել ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլ նաև օրենքները, Կառավարության որոշումները ու բոլոր մյուս իրավական ակտերը փոխելու մասին (ընդ որում, սա էլ նոր չէ): Այսինքն` Սահմանադրությանը հետևելու են ՀՀ օրենքները, բանակը, տնտեսությունը և այդպես շարունակ:
Այս հարցի հետ կապված` մենք ուսումնասիրել ենք ադրբեջանական հանրային-քաղաքական տիրույթը. այստեղ նույն թեզերն ու հիմնավորումներն են, որով նոր Սահմանադրության հարցն առաջ է տանում ՀՀ կառավարությունը:
Այսօր Ադրբեջանի նախագահն արդեն անձամբ է գովել ՀՀ կառավարության այս քննարկումը:
Այս օրակարգով ՀՀ կառավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի լեգիտիմությունը: Մեր պետությունը դարձնում է ադրբեջանական իշխանության գերին:
Սա Ադրբեջանին բացարձակ ձեռնտու է նաև այն առումով, որ շեղում է ուշադրությունն իր հանցանքներից Արցախում ու լեգիտիմացնում դրանք:
Հիմա Ադրբեջանի համար կենսական է ամեն կերպ վերացնել 2023թ. սեպտեմբերին արցախահայերի զանգվածային բռնի տեղահանման, նրանց վերադարձի, տարբեր ժամանակաշրջանում ադրբեջանական զանգվածային հանցանքների, Հայաստանի տարածքների օկուպացիայի և մյուս թեմաները: Էլ չասած, որ զուգահեռ խորանում են հայկական մշակութային ժառանգության վերացման, թշնամանքի խորացման, Հայաստանի զավթման ադրբեջանական ծրագրերը:
Մեզ համար կենսական հարցերի (սկսած ադրբեջանական հանցանքների համար պատասխանատվությունից մինչև Արցախի էթնիկ զտումներ ու Հայաստան ադրբեջանական ներխուժումների վերացում) վրա կենտրոնանալու փոխարեն առաջ է տարվում ադրբեջանական թելադրանք:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան