Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ այցելել է Eighty Eight Hotel & Spa 5 աստղանի հյուրանոցային համալիր
Փետրվարի 3-ին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կառավարության անդամները մասնակցեցին գործարար Նարեկ Նալբանդյանի կողմից ձեռք բերված, Ծաղկաձոր քաղաքի ամենաբարձր կետում ՝ 2013-ին կառուցված Golden Palace հյուրանոցի վերակառուցման արդյունքում վերաբրենդավորված՝ շքեղ Eighty Eight Hotel & Spa 5 աստղանի հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը։
Ծաղկաձորը Հայաստանի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է, և ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել զբոսաշրջության ու հյուրանոցային ոլորտում, և օրեցօր զարգացնում է ենթակառուցվածքները տվյալ հանգստավայրում։
Վերակառուցված հյուրանոցը հյուրերին է ներկայանում նորովի և բարձր ստանդարտներին համապատասխան բոլոր առավելություններով։ Հյուրերը կարող են ընտրել Eighty Eight Hotel & Spa յուրօրինակ ոճով հարդարված տարբեր կարգի 126 նրբաճաշակ համարներից յուրաքանչյուրը: Յոթ հարկանի շինության ներսում գործում են ռեստորաններ, բար, բուտիկներ, մարզասրահ` իր 37 մետր երկարությամբ լողավազանով, շոգեբաղնիքով և համմամով։ Գործում է նաև սպա կենտրոն՝ ժամանակակից ծառայություններով:
Հյուրանոցային համալիրն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որտեղից դահուկորդները կարող են հյուրանոցից դահուկել դեպի ճոպանուղի և ետ վերադառնալ սկզբնակետ: Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ստեղծված են ապահով և հարմարավետ բոլոր պայմաններն՝ անվճար ավտոկայանատեղի, ինչպես նաև վարձույթով են տրվում սպորտային բոլոր պարագաները:
Հյուրանոցային համալիրն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որտեղից դահուկորդները կարող են հյուրանոցից դահուկել դեպի ճոպանուղի և ետ վերադառնալ սկզբնակետ: Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ստեղծված են ապահով և հարմարավետ բոլոր պայմաններն՝ անվճար ավտոկայանատեղի, ինչպես նաև վարձույթով են տրվում սպորտային բոլոր պարագաները:
Հյուրանոցում, բացի հանգստից, կարելի է կազմակերպել կորպորատիվ տարբեր միջոցառումներ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել