Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Փաստացի գործող իշխանությունը տնտեսությունը զարգացնելու փոխարեն զբաղված է նկարչությամբ. Արշակ Կարապետյան

Հայաստանի տնտեսական վիճակը գնալով ավելի վատթարանալու է, որքան էլ գործող իշխանությունները փորձեն համոզել, թե երկնիշ տնտեսական աճեր են գրանցում։

2018 թվականին իշխանափոխության ժամանակ Հայաստանն ուներ 6 միլիարդ 920 միլիոն պետական պարտք։ Հինգ տարի անց, 2023 թվականը Հայաստանի իշխանությունները փակել են 11,2 միլիարդ դոլար պետական պարտքով։ Իշխանությունը տնտեսական աճի հաշվին մարում է հին պարտքերը, բայց ավելի մեծ թափով ավելացնում է նորերը։ Արդյունքում պետական պարտքը բյուջեի համար գնալով ավելի մեծ բեռ է դառնում, իսկ 2024-ը պարտքերի մարման տարի է։ Կառավարության պարտքի մայր գումարների մարման և տոկոսավճարների համար կպահանջվի 803 միլիարդ դրամ, այսօրվա փոխարժեքով մոտ 2 միլիարդ դոլար։ Քանի որ Հայաստանը չունի այդքան գումար, պետք է նոր պարտք վերցնի։

Տնտեսական աճը վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում հնարավոր է եղել ապահովել բացառապես Ռուսաստանից Հայաստան մարդկանց, բիզնեսի և կապիտալի մեծ ներհոսքի շնորհիվ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում բազմիցս է նշել, որ Հայաստանը բոլոր թելերով կապված է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Ռուսատանից։ «Հայկական արտադրանքի գերակշռող մասն այսօր արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, մի փոքր հատված երրորդ երկրներ։ Ռուս-ուկրաինական պատերազմը հարատև չէ, իսկ Եվրոպան օրերն է հաշվում, որ կրկին մուտք գործի Ռուսաստան։ Ինչ է ստացվում, Հայաստանը ներմուծում է այլ երկրներից և արտահանում ԵԱՏՄ, դա հարատև չէ, դա փուչիկ է, որ պայթելու է։ Իսկ տնտեսության մեջ նման ցնցումները կարող են շատ թանկ նստել»,- նշել է Կարապետյանը։

Մասնագետներն ի սկզբանե փաստում էին, որ գործող իշխանությունները չեն կարողանալու իրացնել այդ ռեսուրսը, կապիտալիզացնել տնտեսության վրա։ Ինչպես և սպասելի էր Հայաստանում ռելոկանտների թիվը գնալով նվազում է։ Մեծ մասը, որ ժամանակին Հայաստանը դիտարկում էր մշտական բնակության վայր և արդյունքում ակտիվորեն աշխատանք էին փնտրում, տեղափոխում էին իրենց բիզնեսները, այսօր հեռանում են Հայաստանից՝ փնտրելով կյանքի և աշխատանքի ավելի հարմարավետ պայմաններ։ Եթե Հայաստանի տնտեսական աճը 2022 թվականին կազմում էր 12,6 տոկոս բացառապես ռելոկանտների շնորհիվ, ապա 2023 թվականին, երբ ռելոկանտների թիվը սկսեց նվազել, տնտեսական աճը կազմեց ընդամենը 7 տոկոս։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ ներմուծել և արտահանելով տնտեսություն չեն կառուցում, դա կարճաժամկետ արկածախնդրություն է։ «Պատկերացրեք ինչ որ մի ապրանք մեր երկրին չվաճառեն, մեր երկրն էլ չունի սեփական արտադրանքը, դեֆիցիտը կբերի բարձր գին, իսկ այսօր մեր հասարակությունը պատրաստ է արդյոք թանկ վճարել, բնական է ոչ։ Տնտեսության մեջ կա՛մ-կա՛մ չի լինում, դա մի ոլորտ է, որտեղ հստակ ուրվագծված են բոլոր կանոնները։ Ներմուծել և արտահանելով տնտեսություն չեն կառուցում, դա կարճաժամկետ արկածախնդրություն է»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Անցած տարի տարեկան կտրվածքով տրանսֆերտները նվազել են 40 տոկոսով։ Ներդրումների այն ծավալները, որոնց շնորհիվ տնտեսական աճն իրականացվեց որևէ ճիշտ և հստակ ծրագրով չիրացվեց։ Արդյունքում արդեն նվազումն ակնհայտ է։ 2024 թվականի համար պետական բյուջեով նախատեսված 7 տոկոս տնտեսական աճ, ավելի պակաս, քան նախորդ տարվա ընթացքում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ այս վերջին երկու տարին Հայաստանի գործող իշանությունները պետք է ճիշտ օգտագործեին, պետք է զարգացնեին սեփական արտադրությունը։ «Պետք է զարգացնել սեփական արտադրանքը, որը պետք է լինի որակյալ, ինչը կբերի մրցակցության դաշտում դիմակայելու հնարավորություն։ Փաստացի գործող իշխանությունը տնտեսությունը զարգացնելու փոխարեն զբաղված է նկարչությամբ»,- նշել է Արշակ Կարապետյանը։

2023-ին տնտեսական աճը կազմել էր 9,4 տոկոս։ Միևնույն ժամանակ փորձագետների գնահատումներն ավելի հոռետեսական են։ Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ՝ տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով, Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի ՀՆԱ աճը 2024 թվականին կանխատեսում է 5,7 տոկոս։ Համաշխարհային բանկի կանխատեսումներն ավելի համեստ են՝ 4,7 տոկոսով։

Փաստացի գնաճի հետ համեմատելով տնտեսական աճը չնչին է լինելու, ինչն էլ տնտեսական իրավիճակի վատթարացում է բերելու ողջ երկրի համար։

Հայկ Առաքելյան