Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Ինչու՞ է դժվար «աթոռից պոկելը»

Եթե վերջին օրերի քաղաքական մթնոլորտային ճնշումներին անդրադառնանք, կտեսնենք, որ ուրիշ եղանակ  չկա՝ թիրախում Վահան Քերոբյանն է, թիրախում Ալեն Սիմոնյանն է․․․ 2018-ին էլ այդպես եկան իշխանության՝ թիրախավորելով մեկ անձի։ Անցել ենք այդ ճանապարհը, գոնե հիմա տեսնում ենք, որ թիրախում ոչ թե Սերժ Սարգսյանն էր, այլ Հայոց պետությունը։ Թիրախում ոչ թե  թալանածը հետ բերելն էր, այլ թալանածը իրենցով անելը։ Առ այսօր թալանածը պետական բյուջե մուտքի վերաբերյալ փաստեր չկան։ 

Ինչևէ, Հայաստանում լսելի է միայն մեկ անձի շնչառություն։ Դա Նիկոլ Փաշինյանի շնչառությունն է։ Եվ բոլոր «կռիվ դավաները» արվում են նրա համար, որ նրա իշխանությունը երկարի, որպեսզի կարողանա «ծրագիրը» մինչև վերջ սրբորեն կատարել։ Կարծում եմ, նա չի բերվել կոռուպցիայի, արդարություն հաստատելու խնդիրներ լուծելու, նա չի բերվել, որ ժողովրդի «մատից փուշ հանի» , նա ավելի մեծ, գլոբալ խնդրի  համար է բերվել։  Բերվել է՝ Հայաստանը ասեղի մի փոքրիկ գլխիկ սարքելու, Հայոց պատմության էջը վերջնականապես փակելու համար։ Փաստեր բերելու կարիք չկա։ Արցախը հանձնվեց, հիմա նրան բերողները Սահմանադրությունը, գերբը, զինանշանն են ուզում փոխել։ Եթե ձեզ թվում է, թե Սահմանադրություն փոխելը միայն Անկախության հռչակագրի, ցեղասպանությունից հրաժարվելու,  Արցախի հանձնմանը իրավական ձևակերպում տալու համար է, սխալվում եք։

Նրան բերողները մտածում են, որ նոր Սահմանադրությամբ Փաշինյանին ազատեն Սահմանադրական կարգը խախտելու իրավական պատասխանատվությունից։ Փաշինյանը դեռ պետք է իրենց, դեռ շատ բաներ ունի անելու, կարող է երկարաժամկետ ծառայել։  Նա լա՜վ է աշխատում; Եվ պետք չէ բացատրել, թե ինչու՞ է դժվար նրան  «աթոռից պոկելը»։ Պետք չէ մեղադրել իրար, որ Փաշինյանն իր գործիքակազմով պառակտել է հանրությանը, երբ բոլորը բոլորին հայհոյում, ատում են։ Պետք է հասկանալ, թե ինչու՞ սկզբից թուլացնում են պետական կառույցները, պառակտում ժողովրդին, հետո անցնում գործի։ Դա պետք է դիտարկել պետությունը կազմալուծելու գործիք։ Եվ պետք է ըմբռնումով մոտենալ, թե ինչու՞ է անհրաժեշտ ողջ ժողովրդի մասնակցությունը՝ նրան աթոռից պոկելու համար։ Նա մենակ չէ, նրան աջակցում են այն ուժերը, ովքեր բերել են։ Կոնկրետ Հայաստանի  հետ հակամարտող կողմն արդեն խոսել է նրան իշխանության բերելու իր աջակցության մասին։ Չնայած  պարտադիր չէ խոսել, մենք տեսնում ենք, թե ում է պետք, որ Հայոց պատմություն չլինի, ու՞մ է պետք որ Հայոց պատմության, Հայ գրականության սահմանները նեղացվի, ու՞մ է պետք, որ Արարատը,  գերբն ու զինանշանը  մեր խորհրդանիշը չլինեն, ու՞մ է պետք, որ մեր հերոսներին արատավորի, ձերբակալի, ու՞մ է պետք, որ հայոց պատմության բոլոր փաստաթղթերը չեզոքացվի, ի վերջո ու՞մ է օդի պես պետք Հայաստանի չլինելը։ Գոնե այսօր տեսանելի է, թե ովքե՞ր են Հայաստանում բնավորվել։ Բնավորվածի հետևում գերտերություններ են, որոնք սեփական շահն ունեն ու Հայաստանը հայտնվել է ոչ թե Ադրբեջանի, այլ գերտերությունների շահերի բախման կետում։ Նման իրավիճակում  մթնոլորտային ճնշման տատանումներ տալ,  թե թիրախում Վահան Քերոբյանը կամ մեկ ուրիշն է, միջանկյալ գործիքներ են։ Թիրախում Հայաստանն է։

Հասնիկ Բաբաջանյան