Ադրբեջանում այսօր նախագահական ընտրություններ են
Ադրբեջանում այսօր նախագահական ընտրություններ են։ Դեկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց երկրում համընդհանուր արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու համար։ Ի սկզբանե հայտեր ներկայացրած 17 թեկնածուներից ընտրություններին թողեցին 7-ին, և Ալիևի 6 մրցակիցները, ինչպես ի սկզբանե պարզ էր, առաջադրվել էին մրցակցության պատրանք ստեղծելու համար։
Ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերը չեն մասնակցում, հայտարարելով, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, իսկ խախտումները կանխելը հնարավոր չէ։ Ադրբեջանական իշխանություններն իրենք էլ թույլ չեն տվել Եվրամիության և անկախ դիտորդական կազմակերպությունների մասնակցությունն ընտրություններին, փոխարենը խավիարային դիվանագիտության շրջանակներում Եվրոպայից մեծ քանակով եվրապատգամավորներ և այլ կաշառված անձանց են հրավիրել, իբր ընտրությունները վերահսկելու, սակայն արդյունքում իրենց ցանկալի եզրակացություններ տալու նպատակով։
Իլհամ Ալիևի մրցակիցները նաև քարոզարշավի ողջ ընթացքը կառուցել են իրենց՝ Ադրբեջանի նախագահի օգտին քարոզչություն իրականացնելով։ Այս հանգամանքը նույնիսկ հարուցել է արևմտյան լրատվամիջոցների անկեղծ զարմանքը։ Ի վերջո Եվրոպան ինքն էլ պետք է հասկանար, որ ի դեմս Ալիևի, գործ ունի սովորական բռնապետի հետ, որը ոչնչի առջև կանգ չի առնելու՝ իշխանությունը զավթելու համար, և այսօր հնչող դատապարտման հայտարարությունները բացարձակ անհեթեթ և անլուրջ են։ Ավելին, Արևմուտքը հրաշալի գիտի, որ Ալիևը պատրաստվում է նոր սադրանքներ իրականացնելու և կանխելու փոխարեն, շարունակում են համագործակցել բռնապետի հետ նավթագազային ոլորտում։ Մինչդեռ առողջ տրամաբանությունը հուշում էր, որ Ալիևին պետք է զսպեն բոլոր միջոցներով, թույլ չտան, որպեսզի վտանգ ներկայացնի ոչ միայն Հայաստանի, այլ մյուս բոլոր հարևանների համար։
Նաիրա Սարիբեկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան