Մարությանին հեռացնելը թանկ է արժենալու ՔՊ-ի համար
Երևանի քաղաքապետարանում երեկ գործող վարչախումբը հերթական կեղտոտ ներկայացումը բեմադրեց, որի տակ, ի վերջո, հենց ինքն էլ մնալու է։
«Քաղաքացիական պայմանագիրն» ու նրա կցորդ «Հանրապետությունը» առաջարկ էին ներկայացրել ընդդիմության 5 ներկայացուցիչների մանդատից զրկելու վերաբերյալ, որպես պատճառաբանություն ներկայացնում են նրանց տևական բացակայությունները նստաշրջանից և քվեարկությունից։
Իրականում, սակայն, խնդիրն ամենևին էլ բացակայությունները չէին, այլ թիրախում ընդամենը մեկ մարդ էր՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Որպեսզի, իրենց իսկ բեմադրությունն արժանահավատ թվար, նրա հետ միասին մանդատից զրկելու ներկայացրել էին «Մայր Հայաստան» խմբակցության 4 անդամների, իսկ իրական քննարկումն ու թեժ վիրավորանքները հենց տեղի ունեցան Հայկ Մարությանին նվիրված քննարկման ժամանակ։ Մարությանն, իհարկե, ասաց իր ասելիքը, գործող իշխանություններին փաստարկված քննադատեց և հեռացավ։
Ի վերջո Մարությանին, թունդ ընդդիմադիր Սոնա Աղեկյանին և Հայաստանի տարածքը լքած Նարինե Հայրապետյանին մանդատից զրկեցին։ «Մայր Հայաստանից» ավագանու ևս երկու անդամների՝ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու համար իբր քվեները չհերիքեցին, մինչդեռ հստակ էր, որ երեկ ՔՊ-ն, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնից» երկու «թռածներ» միասին ունեին 34 քվե իրենց ցանկացած որոշումն անցկացնելու համար։ Ամեն դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» չափազանց սխալ հաշվարկ արեց՝ հեռացնելով Հայկ Մարությանին։ Քաղաքականության մեջ երբեմն նման քայլերը ոչ թե բացասական, այլ դրական իմաստով են ազդում ընդդիմադիր գործիչների դեմ։ Մարությանն այժմ բոլոր հանրավորություններն ունի որպես իշխանությունների առաջատար ընդդիմադիրներից մեկը՝ լուրջ կոնսոլիդացիա իրականացնելու իր շուրջ։
Անետա Մանուկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան