Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Կուսական անհամարժեքություն հայոց խորհրդարանում

Երբ հասարակությունը չի գտնում կամ չի ցանկանում գտնել սեփական պետության, հայրենիքի դեմ բացահայտ գործողություններ իրականացնողներին կասեցնելու, կասեցնելուց հետո մեկուսացնելու միջոցները, նրանք հասարակության հետ վարվում են սեփական այլասերվածության համապատասխան։

Հայաստանի դեմ վարվող ակնհայտ հակապետական գործունեությունը, իրական, նաև խորքային պետության առկայության դեպքում, արդեն իսկ արժանացած կլիներ քրեաիրավական գնահատականի՝ դրանից բխող ամենախիստ ու ամենաճաղաշատ հետևանքներով։ Բայց դա տեղի չի ունենում, որովհետև պետության դեմ գործողները բռնազավթել են պետությունը և պետության դեմ պայքարում են պետության անունից։ Դա կասեցնելու միակ սուբյեկտը հասարակությունն է, ժողովուրդը՝ հավաքականորեն և անհատական մակարդակում։

Ձևերն ու մեթոդները փնտրելի ու գտնելի են, բայց դրա համար նախ անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունն արձանագրի պետության դեմ վարվող քաղաքականության կործանարարությունը և երկրորդ արձանագրմամբ ընդունի, որ դրա կանխումն իր քաղաքացիական, սահմանադրական, մարդկային ու ազգային պատասխանատվությունն է։ Արձանագրելուց հետո ճանապարհների ընտրությունը գրեթե տեխնիկայի հարց է։ Եթե գործող քաղաքական ուժերը չեն կարողանում սպասարկել հանրությանը՝պետությունը փրկելու իր պատասխանատվությունը իրացնելու հարցում, կարելի է և պետք է փոխել քաղաքական ուժերին, գտնել նորերին, ստեղծել ավելի լավերը։ Բայց կրկին՝ դրա համար նախապայման է աղետի աստիճանի խնդրի ու դրան դիմակայելու հանրային սուբյեկտայնության ու պատասխանատվության գիտակցումը։

Եվ քանի դեռ դա տեղի չի ունեցել, պետության անունից պետությունը քանդողները շարունակելու են երկրի ու հասարակության հետ վարվել սեփական խեղված պատկերացումների հանգույն։ Վերջին օրինակը՝ կուսության ստուգումն արգելող օրենսդրական նախաձեռնությունն է, որը երեկ կուսական անհամարժեքությամբ քննարկվում էր անվտանգային լրջագույն խնդիրներ ունեցող և պատերազմական սպառնալիքի առջև կանգնած երկրի խորհրդարանում։ Հասկանալի է՝ դրա հիմքում ընկած է հանրային արժեհամակարգի քայքայման, «առանց կարծրատիպերի հասարակության» կերտման արտաքին պատվերը։ Բայց դա խնդրի տեխնիկական, մակերեսային կողմն է։

Խորքային մակարդակում առաջին հայացքից ծիծաղելի՝ կուսության ստուգման արգելքի մասին օրինագիծը խորհրդանշականություն ունի։ Գործող իշխանություններն ամեն ինչ անում են հանրային անտարբերության ներկայիս «կուսությունն» անառիկ պահելու համար՝ միևնույն ժամանակ օրենսդրական հիմքեր ստեղծելով ֆիզիկական հարթությունում հակառակն անելու դյուրացման նպատակով։ Եվ դա հիմնավորվում է բռնության դեմ պայքարով, ինչը նույնպես շատ խորհրդանշական է։

Իշխանությունը բռնության բոլոր հնարավոր միջոցները գործադրում է հայկական ինքնության, ավանդույթների, պատմության, հիշողության, պետության հիմնասյուների նկատմամբ, այսինքն՝ պետության հանդեպ բռնությունն այսօր մոդայիկ է ու իրենց սիրած լեզվով՝ լեգիտիմ։

Իսկ ահա նույնը՝ անհատական մակարդակում, այլևս պատժվելու է քրեորեն։ Բայց այս անհամարժեքությունն ու խորհրդանշականությունն իր հերթին՝ չափազանց օրինաչափ է։ Երբ հանրությունը չի գտնում սեփական պետության ու ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնողների մեղսունակությունն ու հավաքագրվածությունը ստուգելու ճանապարհները, նրանք օրենքներ են գրում կուսության ստուգումն արգելելու մասին։

Հարություն Ավետիսյան